«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1457-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____ __________ 2026 թվականի N _______- Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1457-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և պետական պահպանության ծառայության համակարգերի զինծառայողների, փրկարարական ծառայողների իրային ապահովության կարգը (չափաքանակները) սահմանելու մասին» N 1457-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) N 2 չափաքանակի՝
ա. աղյուսակի 23.1-ին կետի «Քանակը» սյունակում «2 հատ» բառերը փոխարինել «1 հատ» բառերով, իսկ «Օգտագործման ժամկետը» սյունակում «2 տարի» բառերը փոխարինել «1 տարի» բառերով,
բ. աղյուսակին հաջորդող 4-րդ կետում «զորամիավորումների վարչությունների, զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության և տարածքային ստորաբաժանումների,» բառերը փոխարինել «հանրապետական զինվորական կոմիսարիատի և զինվորական կոմիսարիատների» բառերով,
գ. աղյուսակին հաջորդող 6-րդ կետի 13-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
|
«13) պոլո շապիկ` կարճաթև, բամբակյա |
- 1 հատ` |
2 տարի,». |
2) N 4 չափաքանակի՝
ա. աղյուսակի 11-րդ կետի «Անվանումը» սյունակում «Բաճկոն» բառից հետո լրացնել «կարճաթև» բառը, իսկ «Օգտագործման ժամկետը» սյունակում «3 տարի» բառերը փոխարինել «2 տարի» բառերով,
բ. աղյուսակի 21-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«
|
21. |
Պոլո շապիկ՝ բամբակյա, կարճաթև |
1 հատ |
2 տարի |
|
»,
գ. աղյուսակին հաջորդող 5-րդ կետում «զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության և տարածքային ստորաբաժանումների,» բառերը փոխարինել «հանրապետական զինվորական կոմիսարիատի և զինվորական կոմիսարիատների» բառերով.
3) N 7 չափաքանակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ՉԱՓԱՔԱՆԱԿ N 7
ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԻՐԱՅԻՆ ՈՒՆԵՑՎԱԾՔՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ
|
Հ/հ |
Անվանումը |
Թվա- քանակը |
Օգտա-գործման ժամկետը |
Ծանոթա-գրություն |
|
1. ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ |
||||
|
1 |
Գլխարկ` ձմեռային, դաշտային |
1 հատ |
18 ամիս |
10 |
|
2 |
Գլխարկ` տոնական |
1 հատ |
18 ամիս |
1, 9 |
|
3 |
Գլխարկ-դիմակ` տաք |
1 հատ |
18 ամիս |
2, 9 |
|
4 |
Ենթասաղավարտ` տաք |
1 հատ |
18 ամիս |
2, 9 |
|
5 |
Կոստյում` տոնական |
1 լրակազմ |
18 ամիս |
1, 9 |
|
2. ԴԱՇՏԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ |
||||
|
6 |
Կոստյում` ձմեռային, դաշտային |
1 լրակազմ |
18 ամիս |
4, 5, 10 |
|
7 |
Կոստյում` դաշտային, կեպիով |
1 լրակազմ |
9 ամիս |
3 |
|
8 |
Բաճկոն` սեզոնային, անթև |
1 հատ |
18 ամիս |
5, 9, 12 |
|
3. ՍՊԻՏԱԿԵՂԵՆ |
||||
|
9 |
Վերնաշապիկ` երկարաթև |
2 հատ |
18 ամիս |
1, 9 |
|
10 |
Փողկապ |
1 հատ |
18 ամիս |
1, 9 |
|
11 |
Ներքնաշոր` տաք |
2 լրակազմ |
18 ամիս |
8, 9 |
|
12 |
Շապիկ |
13 հատ |
1 տարի |
3, 13 |
|
13 |
Կիսավարտիք |
13 հատ |
1 տարի |
3, 13 |
|
14 |
Գուլպա |
28 զույգ |
18 ամիս |
3, 7 |
|
15 |
Գուլպա` տաք |
8 զույգ |
18 ամիս |
3, 6, 7 |
|
16 |
Ձեռնոց` տաք |
1 զույգ |
9 ամիս |
|
|
17 |
Ենթաօձիք |
52 հատ |
1 տարի |
11 |
|
18 |
Սրբիչ |
4 հատ |
18 ամիս |
14 |
|
19 |
Սրբիչ` բաղնիքի |
2 հատ |
18 ամիս |
8 |
|
4. ԿՈՇԿԵՂԵՆ |
||||
|
20 |
Կոշիկ` ճտքավոր |
1 զույգ |
9 ամիս |
3 |
|
21 |
Կոշիկ` կարճաճիտք |
1 զույգ |
18 ամիս |
1, 9 |
|
22 |
Հողաթափ |
1 զույգ |
18 ամիս |
9 |
|
5. ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ |
||||
|
23 |
Գոտի՝ լայն |
1 հատ |
18 ամիս |
9 |
|
24 |
Գոտի` տաբատի |
1 հատ |
18 ամիս |
9 |
1. Տոնական գլխարկի, կոստյումի, երկարաթև վերնաշապիկի, փողկապի և խրոմե կարճաճիտք կոշիկի փոխարեն թույլատրվում է հատկացնել 1 լրակազմ դաշտային կոստյում և 1 զույգ ճտքավոր կոշիկ` 18 ամիս օգտագործման ժամկետով:
2. Ծովի մակարդակից 2500 մ և ավելի բարձր վայրերում (տեղերում) մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին և հետախուզական ստորաբաժանումների անձնակազմերին տաք ենթասաղավարտի փոխարեն հատկացվում է գլխարկ-դիմակ:
3. Առաջին շարակազմի զորամասերի` հակառակորդի հետ անմիջական շփման գծում մարտական հերթապահություն իրականացնող հրաձգային (մոտոհրաձգային) վաշտերի զինծառայողներին համազգեստ, կոշկեղեն և գուլպաներ հատկացվում են հետևյալ ժամկետներով`
|
1) |
կոստյում՝ դաշտային, կեպիով |
-1 լ-կ |
6 ամիս |
|
2) |
կոշիկ՝ ճտքավոր |
-1 զույգ |
6 ամիս |
|
3) |
գուլպա |
-36 զույգ |
18 ամիս |
|
4) |
գուլպա՝ տաք |
-18 զույգ |
18 ամիս |
|
5) |
շապիկ |
-37 հատ |
18 ամիս |
|
6) |
կիսավարտիք |
-37 հատ |
18 ամիս |
4. Ծովի մակարդակից 2500 մ և ավելի բարձր վայրերում (տեղերում) մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին 1 լրակազմ ձմեռային դաշտային կոստյումը հատկացվում է 9 ամիս օգտագործման ժամկետով:
5. Ներդրվող բաճկոնով ձմեռային դաշտային կոստյումի հատկացման դեպքում օգտագործման ժամկետը սահմանվում է. 1 լրակազմը` 18 ամիս, իսկ երեք տարի ծառայող զինծառայողների համար` 1 լրակազմը` 3 տարի: Ներդրվող բաճկոնով ձմեռային դաշտային կոստյումի հատկացման դեպքում սեզոնային անթև բաճկոն չի հատկացվում:
6. Տաք գուլպաների փոխարեն թույլատրվում է հատկացնել գուլպաներ:
7. Թույլատրվում է տաք ներքնաշորերի փոխարեն` հատկացնել ներքնաշոր:
8. Բաղնիքի սրբիչ հատկացվում է լողանալու օրերին:
9. Նշված իրային ունեցվածքը երեք տարի ծառայող զինծառայողներին հատկացվում է 3 տարի օգտագործման ժամկետով:
10. Երեք տարի ծառայող զինծառայողներին ձմեռային դաշտային գլխարկ և կոստյում հատկացվում են 18 ամիս օգտագործման ժամկետով:
11. Ենթաօձիք հատկացվում է շաբաթական 1 հատ հաշվարկով:
12. Սեզոնային անթև բաճկոն հատկացվում է միայն հետախուզական, հատուկ նշանակության ստորաբաժանումների և առաջին շարակազմի զորամասերի` հակառակորդի հետ անմիջական շփման գծում մարտական հերթապահություն իրականացնող հրաձգային (մոտոհրաձգային) վաշտերի զինծառայողներին:
13. Շապիկներն ու կիսավարտիքները նորակոչիկներին հատկացվում են 2-ական առաջին ամսվա համար, իսկ դրանից հետո մեկական յուրաքանչյուր ամսվա համար:
14. Սրբիչը նորակոչիկներին հատկացվում է 2-ական առաջին 6 ամսվա համար, իսկ դրանից հետո 1-ական յուրաքանչյուր 6 ամսվա համար, ոտքի սրբիչները հատկացվում են զորամասերում՝ առկա օգտագործված սրբիչներից:».
4) N 15 չափաքանակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ՉԱՓԱՔԱՆԱԿ N 15
ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԿԱՆՉՎԱԾ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ԻՐԱՅԻՆ ՈՒՆԵՑՎԱԾՔՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ
|
Հ/հ |
Անվանումը |
Թվաքանակը |
Օգտա-գործման ժամկետը |
Ծանոթա-գրություն |
|
1. ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ |
||||
|
1 |
Գլխարկ` ձմեռային, դաշտային |
1 հատ |
2 տարի |
2, 5, 6, 7 |
|
2 |
Կոստյում` ձմեռային, դաշտային |
1 լրակազմ |
2 տարի |
2, 5, 6, 7 |
|
3 |
Կոստյում` դաշտային, կեպիով |
1 լրակազմ |
6 ամիս |
5, 6, 7 |
|
2. ԿՈՇԿԵՂԵՆ |
||||
|
4 |
Կոշիկ` ճտքավոր |
1 զույգ |
6 ամիս |
5, 6, 7 |
|
3. ՍՊԻՏԱԿԵՂԵՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐԱԳԱՆԵՐ |
||||
|
5 |
Շապիկ |
2 հատ |
1 տարի |
3, 4, 7 |
|
6 |
Կիսավարտիք |
2 հատ |
1 տարի |
3, 4, |
|
7 |
Սրբիչ |
2 հատ |
1 տարի |
4 |
|
8 |
Գուլպա |
4 զույգ |
1 տարի |
3, 4 |
|
9 |
Գուլպա` տաք |
2 զույգ |
1 տարի |
2, 3, 4 |
|
10 |
Ներքնաշոր` տաք |
1 լրակազմ |
1 տարի |
2 |
|
11 |
Ձեռնոց` տաք |
1 զույգ |
1 տարի |
2, 6, 7 |
|
4. ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ |
||||
|
12 |
Գոտի՝ լայն |
1 հատ |
2 տարի |
5, 6, 7 |
|
13 |
Գոտի` տաբատի |
1 հատ |
2 տարի |
5, 6 |
1. Իրային ունեցվածքի օգտագործման ժամկետները նշված են առաջին կարգի իրային ունեցվածքի տրամադրման և հետագա փաստացի օգտագործման հաշվարկով: Թույլատրվում է չափաքանակով սահմանված իրային ունեցվածքը շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինապարտներին ու տեղական պաշտպանության ուժերի անձնակազմին հատկացնել զորամասում առկա, վարժական հավաքների համար նախատեսված երկրորդ կարգի իրային ունեցվածքից: Վարժական հավաքների կանչված սպաներին և ենթասպաներին տրվում է առաջին կարգի իրային ունեցվածք:
2. Ձմեռային դաշտային գլխարկը, ձմեռային դաշտային կոստյումը, տաք գուլպաները, տաք ներքնաշորը, տաք ձեռնոցները հատկացվում են միայն ձմեռային սեզոնին:
3. Իրային ունեցվածքը վարժական հավաքների կանչված զինապարտներից ու տեղական պաշտպանության ուժերի անձնակազմից հետ չի հավաքվում և դուրս է գրվում ուղղակի ծախսով:
4. Մինչև 25 օր ժամկետով վարժական հավաքներին կանչված զինապարտներին իրային ունեցվածքը հատկացվում է 2 հատ (զույգ):
5. Վարժական հավաքների կանչված զինապարտներին հատկացվող իրային միջոցները (Կոստյում` դաշտային կեպիով (գլխարկով), կոստյում՝ դաշտային, ձմեռային, գլխարկ` (կեպի) ձմեռային, դաշտային, կոշիկ՝ ճտքավոր, գոտի՝ տաբատի և գոտի լայն) հավաքների ավարտից հետո թողնվում են մասնակիցների մոտ՝ հաշվի առնելով հետագայում նրանց կրկին վարժական հավաքների ընդգրկելու հանգամանքը: Սույն կետում նշված իրային միջոցների համար սահմանվում է 6 ամիս (գումարային հաշվարկով) փաստացի կրման կամ 2 տարի պահպանման ժամկետ, որի վերաբերյալ, ինչպես նաև վարժական հավաքի կանչված զինապարտի կողմից համապատասխան իրային միջոցները պահեստազորում պատշաճ չպահպանելու կամ հետագայում վարժական հավաքների ներգրավվելիս առանց դրանց ներկայանալու դեպքում իրային միջոցների գումարային արժեքը զինապարտից պահվելու մասին համապատասխան զորամասի հրամանատարի կողմից գրավոր տեղեկացվում է զինապարտներին:
6. Սույն բացատրական մասի 5-րդ կետում սահմանված գործընթացն ապահովելու նպատակով վարժական հավաքներ անցկացնող զորամասի կողմից վարժական հավաքների կանչված զինապարտների ու տեղական պաշտպանության ուժերի անձնակազմի զինգրքույկների հատուկ նշումներ բաժնում կատարվում են համապատասխան իրային միջոցներ հատկացնելու և հատկացման ժամկետի վերաբերյալ գրառումներ՝ վավերացնելով զորամասի կնիքով:»:
7. Տեղական պաշտպանության ուժերի անձնակազմին հատկացվում են միայն նշված իրային ունեցվածքը:
5) N 27 չափաքանակի՝
ա. վերնագիրը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ, ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԵՐԻ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻՆ, ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԿԱՆՉՎԱԾ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻՆ, ՏԵՂԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ԵՎ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԵԿ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԱՀՃԱԿԱԼԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՕՃԱՌԻ, ԿՈՇԻԿԻ ՔՍՈՒՔԻ ԵՎ ԶՈՒԳԱՐԱՆԻ ԹՂԹԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ»,
բ. աղյուսակի 5-րդ սյունակում «զինապարտներ» բառից հետո լրացնել «, տեղական պաշտպանության ուժերի անձնակազմ» բառերը,
գ. աղյուսակի 2-րդ կետից հետո լրացնել նոր 3-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«
|
3. |
Թուղթ` զուգարանի |
հատ |
1 |
1 |
1 |
1 |
1 |
»,
դ. աղյուսակին հաջորդող 2-րդ կետում «քսուքի» բառից հետո լրացնել «և զուգարանի թղթի» բառերը, իսկ 5-րդ կետում «օճառը և կոշիկի քսուքը» բառերը փոխարինել «օճառ, զուգարանի թուղթ և կոշիկի քսուք» բառերով,
ե. աղյուսակին հաջորդող 6-րդ կետից հետո լրացնել նոր 7-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«7. Տեղական պաշտպանության ուժերի անձնակազմին հատկացվում է 130 գրամ օճառ և 1 հատ զուգարանի թուղթ, որը նախատեսված է մեկ ամսվա համար, սակայն հատկացումն իրականացվում է միայն մարտական հերթապահությունում գտնվելու օրերի հաշվարկով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2026 թ. ____________ ____
Երևան
-
Обсуждалось
17.02.2026 - 04.03.2026
-
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Министерство обороны
-
Test
Просмотры 467
Принт