«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N1933-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___ _______ 2026 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25 -Ի N 1933-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին» N1933-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման նախաբանում «N89 որոշման» բառերը փոխարինել «N89 և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2026 թվականի հունվարի 30- ի N -- որոշումների» բառերով.
2) Որոշման 1-ին կետում «հավելվածի» բառը փոխարինել «N 1 հավելվածի» բառերով․
3) Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին, 1․2-րդ և 2․1-րդ կետերով.
«1․1․ Սահմանել, որ 2026 թվականի համար հատկացված սակագնային քվոտայի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող 8,0 հազ․ տոննա խոշոր եղջերավոր անասունների մսից՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0202 10 000 1, 0202 20 100 1, 0202 20 300 1, 0202 20 500 1, 0202 20 900 1, 0202 30 100 4, 0202 30 500 4 և 0202 30 900 4 ծածկագրերին դասակարգվող ( այսուհետ՝ միս) 7,5 հազ․ տոննայից ոչ ավելի ծավալով, մսամթերքի արտադրության համար նախատեսված միսն ազատվում է ներմուծման մաքսատուրքից։
1․2․ Սահմանել, որ մսամթերքի վերամշակման ձեռնարկության պահեստում ապրանքների ստացումը կամ մսի վերամշակման ձեռնարկությանը սույն որոշման 1.1-ին կետում նշված ապրանքների իրացումը (վաճառքը) հաստատող փաստաթուղթ է համարվում ապրանքների մատակարարման հարկային հաշիվը։
2․1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝
1) իրականացնել սույն որոշման 1.1-ին կետով սահմանված սակագնային արտոնությամբ տրամադրված՝ մինչև 7․5 հազ․ տոննա ծավալով մսի համամասնորեն բաշխումը որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան սակագնային քվոտա ստացած տնտեսավարող սուբյեկտների միջև այնպես, որ ծավալները չգերազանցեն արդեն իսկ բաշխված՝ նույն ծածկագրերին դասակարգվող ապրանքների ծավալը.
2) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացնել սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված բաշխման ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի․
3) սույն որոշման 1.1-ին կետով սահմանված սակագնային արտոնությունից օգտվելու համար մսամթերքի արտադրական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները լիազոր մարմին են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի N 904-Ն որոշմամբ սահմանված կարգի 16-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան փաստաթղթերը՝ կցելով նաև ընկերության կանոնադրությունը և տեղեկություն՝ նախորդ տարվա ընթացքում տվյալ ապրանքի ներմուծման (բացառությամբ (ԱՊՀ) անդամ պետությունների ծագում ունեցող և ներմուծվող ապրանքների), արտադրության և իրացված ծավալների վերաբերյալ։»։
2․ Որոշումը լրացնել նոր՝ N 2 հավելվածով՝ համաձայն հավելվածի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։
|
|
|
|
|
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն․ Փաշինյան
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի ----ի N -Ն որոշման
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1933-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25 -Ի N 1933-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱ ՍՏԱՑԱԾ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ
|
»: |
-
Обсуждалось
16.02.2026 - 04.03.2026
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
-
Test
Просмотры 530
Принт