Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2026/2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 project.email.general_text 06.04.2026 17:49:32

Ի՞նչ է հնարավոր անել, եթե հայտը ժամանակին տեղադրվել է գիտկոմի կայքում, սակայն չի հանձնվել բուհին ու հետևաբար չի ներկայացվել բուհի կողմից։

Պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 2026/2027 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության տեղերը ձևավորելիս, ի թիվս այլ չափանիշների, հիմք է ընդունվել նաև հաստատության (բուհի) գիտական խորհրդի որոշումը, որի հիման վրա բուհերը ձևավորել են իրենց հայտերը և ներկայացրել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե։ Ելնելով վերոգրյալից` բուհի կողմից չներկայացված հայտերը չեն քննարկվել։

2 project.email.general_text 06.04.2026 17:56:27

Հարգելի տիկին Անդրեասյան, Խնդրում եմ Ձեզ միջնորդել ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե՝ 2026/2027 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության տեղերի և դրանց բաշխման նախագծում ներառելու Ե.23.03 - «Շենքերի և կառույցների ճարտարագիտական (էներգետիկ, հիդրավլիկ և այլն) ապահովում» մասնագիտությամբ 1 (մեկ) անվճար (պետության կողմից ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) տեղ՝ առկա ուսուցմամբ: Տեղեկացնում եմ, որ նշված մասնագիտությամբ և «Գազափոխադրման և գազաբաշխման համակարգում գազի քանակական և որակական չափումների մեթոդաբանության մշակումը հաշվի առնելով տեղական պայմանները» թեմայով ՃՇՀԱՀ-ի կողմից նախապես ներկայացվել էր հայտ՝ Սերգեյ Աշոտի Մինասյանի հավանական գիտական ղեկավարությամբ (դիմորդ՝ Աննա Վահանի Սահակյան): Սակայն, պարոն Մինասյանի՝ Միջազգային Գիտական Շտեմարաններում համապատասխան հոդվածների բացակայության պատճառով, տվյալ հայտը չի հաստատվել։ Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 23.10.2025թ.-ին ԲԿԳԿ-ի կողմից ինձ շնորհվել է թեկնածուական ատենախոսության գիտական ղեկավարի իրավունք, ինչպես նաև կարևորելով նշված գիտական թեմայի արդիականությունն ու շարունակականությունը՝ խնդրում եմ թույլատրել կատարել հավանական գիտական ղեկավարի փոփոխություն և վերոնշյալ թեմայով ու մասնագիտությամբ տեղի հայտը ներկայացնել իմ անունով: Կից ներկայացնում եմ գիտական ղեկավարի իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը և թեմայի համառոտագիրը:

Հարգանքով՝ ՃՇՀԱՀ, ՋԳՄՕ ամբիոնի դոցենտ տ.գ.թ., Սիրանուշ Էգնատոսյան

Պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 2026/2027 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության տեղերը ձևավորման հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2025 թվականի հոկտեմբերի 20-ը։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ սահմանված ժամկետից հետո ներկայացված հայտերը չեն ընդունվել։

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: