ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՎԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԿՅԱՆՔԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հանրային կառավարման բարեփոխումների շրջանակներում շարունակվում են հանրային ծառայությունների արդիականացման աշխատանքները: Այս համատեքստում սույն նախագիծը միտված է կանոնակարգելու հանրային ծառայությունների թվային վերափոխման գործընթացները` միասնական մեթոդաբանության ու ճանապարհային քարտեզի սահմանման միջոցով: Մասնավորապես` առաջարկվում է հաստատել հանրային ծառայությունների թվայնացման մեթոդաբական ուղեցույցը, որը հիմնված է «մեկ բիզնես գործընթաց՝ մեկ ծառայություն» սկզբունքի վրա և նպատակ ունի ծառայությունները դիտարկելու բացառապես քաղաքացու ստացած վերջնարդյունքի տեսանկյունից: Այն սահմանում է ծառայությունների օպտիմալացման համար պատասխանատու մարմինները, որոնք պարտավորվում են առաջնահերթությունների հիման վրա կազմել թվային վերափոխման ճանապարհային քարտեզ և առաջնորդել իրենց վերապահված կյանքի իրադարձության թվայնացումը:
Առաջարկվում է վերոնշյալ ճանապարհային քարտեզով նախատեսված ծառայության թվայնացումը մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը չմեկնարկելու դեպքում տվյալ հանրային ծառայությունը նախատեսող ու դրա մատուցման ընթացակարգերը կանոնակարգող իրավական ակտերը կամ դրանց համապատասխան դրույթները համարել ուժը կորցրած։
-
Обсуждалось
12.02.2026 - 27.02.2026
-
Тип
Pешение
-
Область
Общественное управление, Государственная служба
-
Министерство
Офис Вице-Премьера
-
Test
Просмотры 294
Принт