«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈԻՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 4-րդ կետում «:» կետադրական նշանը փոխել «.» կետադրական նշանով.
2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) տուժողին պատճառված իրական վնասը հատուցելը կամ այլ կերպ հարթելը:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Դատապարտյալի ոչ պատշաճ վարքագծի գնահատման հիմքում չի կարող դրվել միայն տուժողին պատճառված իրական վնասը հատուցած կամ այլ կերպ հարթած չլինելու հանգամանքը: Այդ դեպքում դատարանը կայացնում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին որոշում՝ դատապարտյալի վրա դնելով տուժողին պատճառված իրական վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու պարտականություն:»:
4) 3-րդ մասի 5-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հանրապետության նախագահ Վ․ Խաչատուրյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. 2022 թվականի հունիսի 15-ի Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 21-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովը յուրաքանչյուր դատապարտյալի համար կազմում է վերասոցիալականացման անհատական ծրագիր և վերասոցիալականացման աշխատանքների արդյունքները քննարկում է 3-12 ամիս պարբերականությամբ՝ կախված դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետից և ռիսկերի ու կարիքների գնահատման արդյունքներից».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Վերասոցիալականացման անհատական ծրագիրը կազմվում է հանձնաժողովի անդամների մասնագիտական գնահատման հիման վրա և ներկայացվում է պատիժ կատարող հիմնարկի պետի կամ հրամանատարի հաստատմանը: Այն դեպքում, երբ հանձնաժողովի անդամ հանդիսացող մասնագետն ունի վերասոցիալականացման անհատական ծրագրին չհամապատասխանող հատուկ կարծիք, ապա այն շարադրվում է առանձին՝ կցելով վերասոցիալականացման անհատական ծրագրին:».
3) 5-րդ մասից հանել «Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի եզրակացությունները տրվում են հանձնաժողովի անդամ հանդիսացող մասնագետների հիմնավոր կարծիքի հիման վրա և ներկայացվում են պատիժ կատարող հիմնարկի պետի կամ հրամանատարի հաստատմանը: Այն դեպքում, երբ հանձնաժողովի անդամ հանդիսացող մասնագետն ունի եզրակացությանը չհամապատասխանող հատուկ կարծիք, ապա այն շարադրվում է առանձին՝ կցվելով եզրակացությանը:» նախադասությունները.
4) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովը տալիս է եզրակացություն դատապարտյալի՝ պատժի կատարման պայմանների կամ քրեակատարողական հիմնարկում անվտանգային գոտու տեսակի փոփոխության, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, խրախուսանքի կիրառման դեպքերում, ինչպես նաև կարճաժամկետ և երկարաժամկետ մեկնումներ տրամադրելիս՝ բացառությամբ սույն օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերի:».
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.
«6.1. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովը դատապարտյալի վերաբերյալ վերասոցիալականացման անհատական ծրագիր և եզրակացություն կազմում է՝ հաշվի առնելով նրա նկատմամբ նշանակված պատժի տեսակը, կատարած հանցանքի բնույթն ու վտանգավորությունը, դատապարտյալի անձը, պատժի կատարման ընթացքում դատապարտյալի դրսևորած վարքագծի առանձնահատկությունները, դատապարտյալի վերաբերմունքն իր կատարած հանցանքին, պատժի ժամկետը, առողջական վիճակը, ինչպես նաև պատիժների կատարման և քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման տարբերակման և անհատականացման սկզբունքով պայմանավորված այլ հանգամանքները:»:
Հոդված 2. Օրենսգրքի 133-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Դատապարտյալի գրավոր դիմումն ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմն այն ուղարկում է Պրոբացիայի ծառայություն՝ զեկույց ներկայացնելու նպատակով:».
2) 4-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Քրեակատարողական հիմնարկը և Պրոբացիայի ծառայությունը՝ դիմումն ստանալուց հետո՝ 80 օրվա ընթացքում, կազմում և ներկայացնում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ զեկույցներ (այսուհետ՝ զեկույցներ):»:
3) 5-8-րդ կետերով «Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների» բառերը փոխարինել «Քրեակատարողական հիմնարկի և Պրոբացիայի ծառայության» բառերով:
4) 12-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 12. Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով նախատեսված դեպքերում դատապարտյալի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ հարցը կարող է կրկին քննարկվել համապատասխան որոշման ընդունումից հետո՝ երեք ամիս անց, եթե քրեակատարողական հիմնարկի պետի որոշումը չի բողոքարկվել դատարան, իսկ բողոքարկման դեպքում նշված ժամկետը կասեցվում է, և շարունակում է հոսել բողոքարկման արդյունքներով վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելուց հետո: Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը կրկին քննարկելու նպատակով դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացնում է դիմում: Դատապարտյալի կողմից կրկին դիմում ներկայացվելու դեպքում զեկույցները կազմվում են դիմումն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:».
5) 13-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Դատարանի կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում դատապարտյալի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ հարցը կարող է կրկին քննարկվել դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամիս անց, եթե դատարանի որոշումը չի բողոքարկվել, իսկ բողոքարկման դեպքում դատարանի կողմից նշված ժամկետը կասեցվում է, և շարունակում է հոսել բողոքարկման արդյունքներով վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելուց հետո: Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը կրկին քննարկելու նպատակով դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացնում է դիմում: Դատապարտյալի կողմից կրկին դիմում ներկայացվելու դեպքում զեկույցները կազմվում են դիմումն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:»:
Հոդված 3. Օրենսգրքի 158.1-ին հոդվածում՝
1) 1-ին մասում «Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայություններին» բառերը փոխարինել «Քրեակատարողական հիմնարկին և Պրոբացիայի ծառայությանը» բառերով:
2) 2-րդ մասի 3-րդ կետում և 4-րդ մասում «Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների» բառերը փոխարինել «Քրեակատարողական հիմնարկի և Պրոբացիայի ծառայության» բառերով:
2) 6-րդ մասում «Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայություններ» բառերը փոխարինել «Քրեակատարողական հիմնարկին և Պրոբացիայի ծառայությանը» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ Վ․ Խաչատուրյան
-
Продолжительность
11.02.2026 26.02.2026 -
Тип
Закон
-
Область
Юстиция
-
Министерство
Министерство юстиции
-
Test
Просмотры 155
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .