Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

««ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

   

                                                                                       ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
                    ««ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
   Նախագծի ընդունումը պայմանավորված է 2025 թվականի դեկտեմբերի 8-ի Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի թիվ ԿԱ/367-2025 արձանագրության 1․1 կետի հանձնարարականի կատարման անհրաժեշտությամբ։
2.    Ակնկալվող արդյունքը
Էներգետիկայի մասին օրենքում առաջարկվող լրացման արդյունքում կսահմանվի լիցենզիա ունեցող անձի (այսուհետ՝ անձ) 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասի և հիմնական գույքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման դեպքում էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից համապատասխան թույլտվություն տրամադրելու կամ տրամադրումը մերժելու մասին որոշում ընդունելու կարգավորում: 
Էներգետիկայի մասին օրենքի 27-րդ հոդվածի 2.1-րդ հոդվածի հիմքով գործնականում առաջացել է տարընկալում, որ այն տարածվում է նաև 100 տոկոս պետական սեփականությամբ նշված գործարքները իրականացնելու վրա, հետևաբար անհրաժեշտ է յուրաքանչյուր անգամ դիմել ՀՀ կառավարությանը՝ նախապատվության իրավունքի վերաբերյալ դիրքորոշում ստանալու նպատակով։ Մինչդեռ, ՀՀ կառավարության նախապատվության իրավունքը չի կարող գործել իր իսկ սեփականության իրավունքով գործարքների դեպքում։ 
Նախագծի ընդունման արդյունքում կորոշակիացվի ՀՀ կառավարության և ՀՀ կառավարության էներգետիկայի բնագավառում լիազորած մարմնի որոշումների ընդունման շրջանակը՝ լիցենզիա ունեցող անձի 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասի և հիմնական գույքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման ոլորտում։
         3. Նախագծի մշակման փուլում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն կողմից:
         4. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին:
Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն ակնկալվում: 
          5. Նախագծի կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ: ««Էներգետիկայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրից մինչև 2040 թվականը և այլ ռազմավարական փաստաթղթերից:

                                                                                                                     

  • Продолжительность

    06.02.2026 27.02.2026
  • Тип

    Закон

  • Область

    Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 187

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: