ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ավագանու որոշման նախագիծը կազմվել է Հողային օրենսգրքի 3-րդ և 7-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի 60-րդ, 64-րդ կետերի համաձայն։
ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Աբովյան քաղաքում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-002-0089-0394 կադաստրային ծածկագրով 0.36547 հեկտար, Արամուս գյուղում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-013-0129-0011 կադաստրային ծածկագրով 0.07 հեկտար, Առինջ գյուղում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0274-0019 կադաստրային ծածկագրով 0.838616 հեկտար, 07-011-0274-0016 կադաստրային ծածկագրով 0.904816 հեկտար, 07-011-0274-0025 կադաստրային ծածկագրով 0.78709 հեկտար, 07-011-0274-0034 կադաստրային ծածկագրով 1.9702 հեկտար և Կամարիս գյուղում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-035-0151-0099 կադաստրային ծածկագրով 0,1941 հեկտար, մակերեսներով հողամասերի համար սեփականատերերի դիմումների հիման վրա լիազոր մարմնին է ներկայացվել նպատակային, գործառնական և գոտևորման փոփոխությունների առաջարկություններ, որոնց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը տվել է 2025 թվականի, դեկտեմբերի 26-ի N 2/փ-415, N 2/փ-434, N 2/փ-436 և N 2/փ-437, N 2/փ-438 դեկտեմբերի 29-ի N 2/փ-439 և N 2/փ-445։
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Կոտայքի մարզպետի 2026 թվականի հունվարի 13-ի N 01/03.1/00242-2026 (մուտք՝ 2026 թվականի հունվարի 14-ի N Պ-81), հունվարի 19-ի N 01/03.1/00393-2026 (մուտք՝ 2026 թվականի հունվարի 20-ի N Պ-129), N 01/03.1/00416-2026 (մուտք՝ 2026 թվականի հունվարի 20-ի N Պ-130), հունվարի 20-ի N 01/03.1/00486-2026 (մուտք՝ 2026 թվականի հունվարի 21-ի N Պ-146), հունվարի 20-ի N 01/03.1/00417-2026 (մուտք՝ 2026 թվականի հունվարի 20-ի N Պ-131), հունվարի 23-ի N 01/03.1/00567-2026 (մուտք՝ 2026 թվականի հունվարի 23-ի N Պ-188), հունվարի 20-ի N 01/03.1/00487-2026 (մուտք՝ 2026 թվականի հունվարի 21-ի N Պ-145), գրությունները առաջարկում եմ Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու մասին» N 111-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ։
«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Աբովյան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման առնչությամբ առաջանում է հողամասերի նպատակային նշանակությունները փոփոխելու և հասցեներ տրամադրելու մասին համայնքի ղեկավարի որոշումների ընդունման անհրաժեշտություն։
«Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Աբովյան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման կապակցությամբ համայնքի բյուջեն կհամալրվի 88 418 935 դրամով։
-
Обсуждалось
04.02.2026 - 19.02.2026
-
Тип
Pешение
-
Область
Градостроителство
-
Министерство
Котайкская область Муниципалитет Абовяна
-
Test
Просмотры 396
Принт