ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
--- ---------------ի 2026 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 686-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 597-Ն որոշման հավելվածում՝
1) 9-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2) Տավուշի մարզում հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ 2023-2024, 2024-2025, 2025-2026, 2026-2027, 2027-2028 և 2028-2029 ուսումնական տարիների ընթացքում փորձարարական միասնական և
3) Արարատյան բակալավրիատի քննությունները (2022-2023, 2023-2024, 2024-2025, 2025-2026, 2026-2027, 2027-2028 և 2028-2029 ուսումնական տարիների համար):».
2) 9.1. կետում հանել «2022-2023, 2023-2024, 2024-2025 և 2025-2026 ուսումնական տարիների ընդունելության համար» թվերն ու բառերը․
3) 10-րդ կետի 3-րդ ենթակետում, 12-րդ կետում,18-րդ կետի 1-ին ենթակետում, 36-րդ, 37-րդ, 38-րդ և 68-րդ կետերում «Հայոց պատմություն» բառերը փոխարինել «Հայաստանի պատմություն» բառերով․
4) լրացնել նոր՝ 16.1 կետ՝
«16.1 միասնական քննությունների կազմակերպման ընթացքում անհրաժեշտ խելամիտ հարմարեցումներ (այդ թվում՝ բանավոր և գրավոր հաղորդակցման այլընտրանքային միջոցներ, անհատական տեխնիկական միջոցներ, ժեստերի թարգմանիչներ և այլն)՝ ապահովելու համար կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող դիմորդները կամ նրանց օրինական ներկայացուցիչները սույն կարգի 14-16-րդ կետերում նշված հայտագրման ժամկետների ավարտից հետո 10-օրվա ընթացքում գրավոր դիմում են ԳԹԿ՝ ներկայացնելով համապատասխան հավաստող փաստաթղթեր (տեղեկանքներ):»․
5) 20-րդ կետը լրացնել նոր՝ 18-րդ և 19-րդ ենթակետերով՝
«18) Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի «011401.09.6 Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները.
19) Եվրասիա համալսարանի «021201.00.6 Դիզայն» մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները:».
6) 45-րդ կետում «հոկտեմբերի» բառը փոխարինել «դեկտեմբերի» բառով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
-
Продолжительность
03.02.2026 18.02.2026 -
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
-
Test
Просмотры 155
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .