Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1377-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 1377 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են շտապ բժշկական օգնության ընդհանուր գծային, մանկաբուժական, վերակենդանացման, մանկաբարձական, հոգեբուժական, դիատար և այլ մասնագիտացված բրիգադներ, որոնք ենթադրում են հագեցված շտապ օգնության մեքենաների պարտադիր առկայություն, սակայն միջազգային պրակտիկայում օգտագործվում են նաև շտապ օգնության մեկ այլ, մեքենա չենթադրող` շտապ օգնության մոտոմիավորներ:

Մոտոմիավորի անհրաժեշտությունը պայմանավորված է ժամանակի կենսական նշանակությամբ։ Շտապ օգնության համակարգում յուրաքանչյուր րոպեն կարող է վճռորոշ լինել, իսկ խիտ երթևեկությունը, նեղ փողոցները և դժվարանցանելի բակային տարածքները հաճախ խոչընդոտում են շտապօգնության մեքենաների արագ հասնելուն։ Մոտոցիկլով աշխատող բժիշկը կարող է շրջանցել խցանումները, ճկուն անցնել ամենադժվար հատվածներով և հիվանդին հասնել զգալիորեն արագ։ Այդ արագ արձագանքումը որոշ դեպքերում բառացիորեն կյանքի արժեք ունի, հատկապես սրտի կանգի, ծանր ալերգիկ ռեակցիայի, գիտակցության խորը խանգարման կամ ուժեղ արյունահոսության ժամանակ, երբ ամեն ուշացում նվազեցնում է հաջող միջամտության հնարավորությունը։

Մոտոմիավորը ոչ միայն արագաշարժ է, այլև լիարժեք մասնագիտական ստորաբաժանում՝ հագեցած անհրաժեշտ սարքավորումներով, որոնք թույլ են տալիս անմիջապես սկսել հիվանդի վիճակի կայունացումը։ Բժիշկը տեղում կարող է վերահսկել կենսական ցուցանիշները, ապահովել շնչուղիների անցանելիությունը, նվազեցնել վտանգավոր արյունահոսությունը և իրականացնել առաջնային բժշկական օգնության կարևոր քայլերը։ Սա ապահովում է, որ օգնությունն սկսվի այն պահին, երբ ամենաշատն է պետք, մինչ հիմնական շտապօգնության մեքենան դեռ ճանապարհին է։

Մոտոմիավորը հատկապես արդյունավետ է այն միջավայրերում, որտեղ մեծ մեքենան դժվարանում է մտնել։ Նեղ թաղամասեր, մարդաշատ շուկաներ, բակային լաբիրինթոսներ, ինչպես նաև խոշոր միջոցառումների վայրեր այս տարածքներում մոտոցիկլը կարողանում է հասնել այնտեղ, որտեղ մեքենան կանգ է առնում։ Արդյունքում շտապ օգնության ծառայությունն ավելի հասանելի է դառնում ամբողջ համայնքի համար՝ անկախ տեղանքի առանձնահատկություններից։

Բացի բժշկական արդյունավետությունից, Մոտոմիավորները նպաստում են ողջ համակարգի օպտիմալացմանը։ Ավելի թեթև և շարժուն այս ստորաբաժանումները նվազեցնում են հիմնական մեքենաների ծանրաբեռնվածությունը, հնարավորություն տալիս, որ դրանք կենտրոնանան առավել լուրջ և տեղափոխում պահանջող դեպքերի վրա։ Այս մոտեցումը բարձրացնում է ծառայության ընդհանուր արդյունավետությունն ու օպերատիվությունը՝ առանց մեծածավալ լրացուցիչ ներդրումների։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ Մոտոմիավորները ժամանակակից շտապօգնության կարևորագույն բաղադրիչ են։ Աշխարհի բազմաթիվ երկրներում դրանք ապահովում են արձագանքման ժամանակի էական կրճատում, բարձրացնում են առաջին օգնության որակը և հանդիսանում են արագ, վստահելի ու պրոֆեսիոնալ բժշկական ծառայություն ապահովելու լավագույն գործիքներից մեկը։ Մոտոմիավորի գործարկումը, հետևաբար, ոչ թե լրացուցիչ հարմարություն է, այլ ժամանակակից և արդյունավետ առողջապահական համակարգի անբաժանելի տարր։

2. Առաջարկվող կագավորումների բնույթը

Նախագծով առաջարկվում է սահմանել բժշկական օգնության և սպասարկման շտապ և անհետաձգելի բժշկական օգնության տեսակով բժշկական կազմակերպությունից դուրս պայամնում գործունեության իրականացման համար նոր` Մոտոմիավորի գործունեության իրականացման պայմանները և պահանջները:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության կողմից, մասնակցությամբ` Երևանի քաղաքապետարանի:

4. Ակնկալվող արդյունքը

Մոտոմիավորների ներդրումը հնարավորություն է տալիս շտապ բժշկական օգնության ծառայությանը աշխատել ավելի արագ, ճկուն և արդյունավետ։ Քաղաքային խիտ երթևեկության պայմաններում մոտոցիկլով շարժվող մասնագետը կարողանում է շրջանցել խցանումները, արագ հասնել հիվանդին և սկսել առաջին բուժական գործողությունները հենց այն պահին, երբ դրանց նշանակությունը առավել մեծ է։ Արձագանքման ժամանակի կրճատումը իրական ազդեցություն ունի ծանր դեպքերում՝ բարձրացնելով փրկվածության հավանականությունը։

Միաժամանակ Մոտոմիավորները մեծացնում են ծառայության հասանելիությունը։ Մոտոցիկլը կարող է մտնել այն վայրերը, որտեղ շտապօգնության մեքենան դժվարանում է մոտենալ՝ նեղ փողոցներ, մարդաշատ տարածքներ, բակային փակ ուղիներ։ Սա ապահովում է, որ բժշկական օգնությունը հասնի հասցեից և տեղանքից անկախ՝ նույնքան արագ ու վստահելի։

Մոտոմիավորների գործարկումը նաև թեթևացնում է շտապօգնության մեքենաների ծանրաբեռնվածությունը։ Արագ արձագանք պահանջող կանչերի մի մասը տեղափոխվում է մոտոցիկլային ստորաբաժանումների վրա, ինչի շնորհիվ հիմնական մեքենաները կարող են կենտրոնանալ առավել ծանր և տեղափոխում պահանջող դեպքերի վրա։ Արդյունքում ամբողջ համակարգը դառնում է ավելի կազմակերպված, օպերատիվ և կանխատեսելի։

Այս ամենը ձևավորում է ժամանակակից, վստահելի և արագ արձագանք ապահովող շտապօգնության մշակույթ, որտեղ քաղաքացին ստանում է անհապաղ և պրոֆեսիոնալ աջակցություն։

5. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 1377 որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:

6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1902-Լ որոշման N 1 հավելվածի «Առողջապահության նախարարություն» բաժնի միջոցառումների 26-րդ կետի միջոցառումից և Առողջապահության նախարարի 2022 թվականի նոյեմբերի 29-ի «Շտապ բժշկական օգնության կենտրոնացված ծառայության ներդրման 2022-2025 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 5491-Լ հրամանի հավելվածով սահմանված «Շտապ բժշկական օգնության կենտրոնացված ծառայության ներդրման 2022-2025 թվականների ծրագրի միջոցառումների» ցանկի 13-րդ կետով սահմանված «Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման լիցենզավորման պայմանների փոփոխություն» միջոցառման կատարումից:

  • Продолжительность

    03.02.2026 18.02.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 60

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: