Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՎԱԾ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔԵՐԻ ՆԵՐՔԻՆ (ՆՎԱԶԱԳՈՒՅՆ) ՀԱՐԴԱՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Բազմաբնակարան (բազմաֆունկցիոնալ) կամ ստորաբաժանված (այդ թվում` բնակելի կառուցապատման ներդրումային ծրագրերի, համալիրների, սոցիալական բնակելի ֆոնդի) շենքեր նախատեսելու դեպքում ճարտարապետական լուծումները պետք է ներառեն բնակարանների ներքին հարդարման պարտադիր պահանջներ՝  պատուհանների, պատուհանագոգերի, բնակարանների մուտքի և միջսենյակային դռների տեղադրման, միջնապատերի (միջնորմների) հարաչափերի, տեղադիրքի, դրանց իրականացման համար անհրաժեշտ նյութերի, գաջով կամ գիպսոնիտով (կամ այլ հարդարող նյութերով) հարդարման, ծեփամածիկով հարթեցման, հղկման, դրանց հանգույցների, հատակի հարթեցնող շերտերի իրականացման, դրանց հանգույցների, առաստաղի իրականացման, դրա հանգույցների, հարթեցման և համապատասխան հարդարման նյութերով երեսպատման, բաց պատշգամբների պատերի և հատակի վերջնական հարդարման, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, գազամատակարարման, կապի ներքին հաղորդակցուղիների (խողովակաշարի/մալուխի) բնակարանի մուտքին մոտեցման և բնակարանի ներսում բաշխման, սպառման կետերի (ելքերի) նախատեսման աշխատանքների վերաբերյալ:

  • Обсуждалось

    02.02.2026 - 17.02.2026

  • Тип

    Приказ

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 677

Принт

Предложения

Շահեն Շահինյան

02.02.2026

Գաղափանը շատ լավն է և ողջունելի, սակայն հիմնավորման մեջ առկա չէ որևիցէ հաշվարկ թե ներքին հարդարման աշխատանքների պարտադիր իրականացման պահանջը ավարտական ակտի ստացումից առաջ ինչ լրացուցիչ ծանրաբեռնվածության է բերելու կառուցապատողների համար։

Առաջարկում եմ տվյալ պահանջները պարտադիր դարձնել բոլոր ընդհանուր օգտագործման տարածքների համար, իսկ բուն բնակարանների համար դրանք կարգավորել պայմանագրով։

Պետք է հաշվի առնել, որ բնակարանի հանձնումից հետո բնակիչը իրականացնելու էլեկտրականության, ջրամատակարարման, ջեռուցման, օդափոխության համակարգերի մոնտաժ, որը ոչ միայն բերելու է պատերի և հատակի շաղախների քանդման, այլ նաև մեծամասամբ անպիտան է դարձնելու ներքին հարդարման արդեն իսկ կատարված աշխատանքները։

Ստացվելու է, որ կառուցապատողը ի հաշիվ լրացուցիչ աշխատանքների բարձրացնելու է գինը, որի հետևանքով նաև երկարելու է շինարարության ժամկետը, այլ նաև այդ հավելյալ աշխատանքը դառնալու է անպիտան քանի որ բնակիչը ստիպված է լինելու կրկնակի ներքին հարդարման աշխատանքներ իրականացնել։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: