ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 759-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
----------- 2026 թվականի N -------Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 759-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «12015․ ՀՀ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ ոլորտի (բացառությամբ մաթեմատիկական առարկաների) դասավանդող ուսուցիչների համար վարձատրության բարձրացված հստակ չափաքանակի սահմանում» միջոցառման ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 759-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին կետում «Նախագծով առաջարկվում է հաստատել» բառերը փոխարինել «Հաստատել Հայաստանի Հանրապետության» բառերով։
2․ Որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «12015․ ՀՀ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ ոլորտի (բացառությամբ մաթեմատիկական առարկաների) դասավանդող ուսուցիչների համար վարձատրության բարձրացված հստակ չափաքանակի սահմանում» միջոցառման ֆինանսավորման կարգի.
1) 1-ին կետի ««Աշխարհագրություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Բնագիտություն», «Բնություն», «Կենսաբանություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա», «Արհեստական բանականություն», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկաներ» բառերը փոխարինել «ԲՏՃՄ ոլորտի առարկաներ (բացառությամբ մաթեմատիկական առարկաների)» բառերով,
2) 5-րդ կետի «Միևնույն հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական, այդ թվում վարչական աշխատողներին» բառերը փոխարինել «Հաստատության տնօրենին, տնօրենի տեղակալին (նաև մասնագիտացված կրթական աջակցությունների, մասնագիտական ուղղվածությամբ աշխատանքների, ուսումնական աշխատանքների, մանկավարժահոգեբանական աջակցությունների գծով), սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպչին, կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգողին և վարչատնտեսական աշխատողներին միևնույն հաստատությունում» բառերով։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և գործողությունը տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
Հայաստանի Հանրապետության Ն․ Փաշինյան
վարչապետ
-
Продолжительность
29.01.2026 13.02.2026 -
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
-
Test
Просмотры 672
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .