ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 1242-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 1242-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 28-ի N 1242-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է 24.10.2025թ-ին «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-356-Ն ՀՀ օրենքի ընդունմամբ։
ՀՀ ԱԺ կողմից 24.10.2025թ-ին ընդունվել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-356-Ն ՀՀ օրենքը, որով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը խմբագրվել է հետևյալ բովանդակությամբ․
4. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը հանդիսանում է, այդ թվում՝ մասնագիտացված ուսումնական հաստատությունների, ինչպես նաև տարածքային ու հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնների, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների լիազոր մարմինը։
Այսինքն, 2026 թվականի սեպտեմբերի 1-ից (իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխության դեպքում՝ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից) պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների լիազոր մարմին է հանդիսանալու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Որոշման ընդունման արդյունքում նախատեսվում է 2026 թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ մարզպետների աշխատակազմերի (2027 թվականի սեպտեմբերի 1-ից՝ Երևանի քաղաքապետի) կողմից որոշմամբ իրականացվող գործառույթների իրականացում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
-
Продолжительность
29.01.2026 13.02.2026 -
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
-
Test
Просмотры 364
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .