Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 1624-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 1624-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1624-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ հարկային ծառայողների կողմից հարկ վճարողների համար մատուցվում են միջնորդավորված հաշվապահական ծառայություններ, ինչն իր հերթին հանգեցնում է հարկ վճարողների կողմից ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում հարկեր վճարելու պարտականությունից խուսափելուն:

Նշվածի վերաբերյալ բազմիցս քաղաքացիական հասարակության կազմակերպությունների /ՔՀԿ/ կողմից հարկային մարմին են ներկայացվում բողոքներ՝ հարկային ծառայողների նշված վարքագիծը բացառելու ուղղությամբ:

Հարկային մարմինը նպատակ ունենալով իր ամենօրյա աշխատանքի արդյունքում նշված գործելաոճը հասցնել նվազագույնի, հաշվի առնելով «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսված կանոնակարգումները, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 18-ի թիվ 133-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված թիվ 3 հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետը, որով նախատեսվել է փոփոխություն կատարել հարկային ծառայողների վարքագծի կանոններում՝ նախատեսելով հարկային ծառայողների համար հաշվապահական գրասենյակների հետ փոխկապակցվածության վերաբերյալ շահերի բախման հայտարարագրման պարտականություն՝ կատարվել է համապատասխան լրացում հարկային ծառայողի վարքագծի կանոնններում:

  • Обсуждалось

    15.06.2018 - 01.07.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы, Борьба с коррупцией

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7921

Принт

Предложения

Արման Մկրտչյան

18.06.2018

Ինքնավերահսկման մեխանիզմը երբեք էլ չի փայլել արդյունավետությամբ: Վերոգրյալի հետ կապված մեծ է ռիսկը, որ սա կրելու է ձևական բնույթ:

Узнать больше