Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է ձևավորվել հետևյալ համայնքային փնջերը. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան, որում ներառվել են ներկայիս Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված թվով 20 բնակավայրերով. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս, որում ներառվել են ներկայիս Գորիս, Տաթև և Տեղ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված թվով 28 բնակավայրերով. ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, որում ներառվել են ներկայիս Եղեգնաձոր, Առենի և Եղեգիս համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված թվով 32 բնակավայրերով: Այսպիսով, առաջարկվող ծրագրում ներգրավված է լինելու թվով 9 համայնք, 80 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է երեք համայնք: «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու նպատակն է՝ վերոնշյալ համայնքներում նշանակել համայնքի ավագանու ընտրություններ, միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ օրենքով տալ իրավակարգավորումներ:

  • Обсуждалось

    16.01.2026 - 31.01.2026

  • Тип

    Закон

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1852

Принт

Предложения

Gohar Gevorgyan

30.01.2026

Հանդիսանալով Լոռի Բերդ համայնքի բնակիչ, կարծում եմ, որ ներկա փուլում առավել արդյունավետ կլինի անփոփոխ թողնել համայնքի վարչատարածքային կառուցվածքը։ Նոր վարչատարածքային փոփոխությունը այս փուլում կխոչնդոտի ընթացքի մեջ գտնվող կամ մոտ ապագայում նախատեսվող ծրագրերի իրականացմանը։

MARIANNA SHAHINYAN

30.01.2026

Ես, որպես ՀՀ Լոռու մարզի Լեջան բնակավայրի բնակիչ, հանդիսանում եմ համայնքների միավորման առաջարկվող ծրագրի դեմ և իմ անհամաձայնությունն եմ հայտնում ներկայացված օրինագծի վերաբերյալ։

Գտնում եմ, որ մեր համայնքը պետք է պահպանվի որպես առանձին և ինքնուրույն վարչական միավոր։ Մենք ունենք արդեն իսկ մշակված բիզնես ծրագրեր, զարգացման ռազմավարություն և հստակ պատկերացում, թե ինչ քայլեր ենք պատրաստվում իրականացնել մեր համայնքի սոցիալ-տնտեսական բարելավման համար։

Համայնքների միավորումը տվյալ փուլում չի բխում մեր բնակավայրի շահերից, քանի որ կարող է խաթարել տեղական ինքնակառավարման արդյունավետությունը, նվազեցնել մեր ձայնը որոշումների կայացման գործընթացում և դանդաղեցնել այն նախաձեռնությունները, որոնք մենք արդեն սկսել ենք իրականացնել։

Խնդրում եմ հաշվի առնել Լեջան բնակավայրի բնակիչների կարծիքը և թողնել մեր համայնքը ինքնուրույն, հնարավորություն տալով մեզ շարունակել զարգացնել այն մեր ուժերով և մեր ծրագրերով։

 

 

Ani Ter Harutyunyan

30.01.2026

 

Խոշորացված համայնքներում բնակչությունը մեծ է, և Լոռի Բերդը կարող է ունենալ շատ փոքր ներկայացվածություն ավագանիում։

Սա նշանակում է․

Լոռի Բերդի ձայնը կմնա երկրորդական,

որոշումների մեծ մասը կընդունվի՝ առանց տեղական կարիքները հաշվի առնելու։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: