Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ ՀՕ-296-Ն օրենքը մասնակի չեղյալ ճանաչելու մասին» և «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ ՀՕ-295-Ն օրենքը մասնակի չեղյալ ճանաչելու մասին» օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Ոստիկանության պաշտոնները դասակարգվում են խմբերի` ելնելով այդ պաշտոններն զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման ու ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման պահանջի, ինչպես նաև գիտելիքների և հմտությունների (կոմպետենցիաների) անհրաժեշտ մակարդակից:»:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ»:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասում «մասնագիտական պահանջները» բառից հետո լրացնել «և հմտությունները (կոմպետենցիաները)» բառերը:

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.2–րդ հոդվածով՝

«Հոդված 14.2. Ոստիկանության ծառայողի կատարողականի գնահատումը

1.       Ոստիկանության ծառայողի կատարողականի գնահատումը ոստիկանության ծառայողին վերապահված գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված գործընթաց է, որն իրականացնում է ոստիկանության ծառայողի անմիջական ղեկավարը:

2.       Ոստիկանության ծառայողի կատարողականը գնահատվում է յուրաքանչյուր տարի (ընդհանուր գնահատական), որը կազմված է ոստիկանության ծառայողին վերապահված գործառույթների իրականացման արդյունավետության գնահատականից (կատարողականի ընթացիկ գնահատականների միջին թվաբանականը), ծառայողների ֆիզիկական և կրակային պատրաստականության աստիճանը գնահատելու նպատակով անցկացված տարեկան ստուգարքի, ինչպես նաև՝ վերապատրաստման արդյունքներից:

3. Կատարողականի ընդհանուր գնահատականը հիմք է ոստիկանության ծառայողի վերապատրաստման անհատական ծրագրեր կազմելու, խրախուսման կամ առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելու համար: Սույն օրենքի 15-րդ հոդվածի 13-րդ և 15-րդ մասերով սահմանված եզրակացությունները կայացնելիս հաշվի է առնվում ատեստավորմանը նախորդած 3 տարիների կատարողականի ընդհանուր գնահատականների միջին թվաբանականը։

4. Կատարողականի ընդհանուր կամ ընթացիկ գնահատականի հետ համաձայն չլինելու դեպքում ոստիկանության ծառայողը կարող է այն բողոքարկել Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվող հանձնաժողովին:

5. Ոստիկանության ծառայողի կատարողականի գնահատման կարգը, այդ թվում` սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ոստիկանության ծառայողին վերապահված գործառույթների իրականացման արդյունավետության գնահատման ցուցիչները, կատարողականի ընդհանուր կամ ընթացիկ գնահատականի հետ համաձայն չլինելու դեպքում այն բողոքարկելու կարգը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը` հաշվի առնելով ոստիկանությունում ծառայության առանձնահատկությունները:»:

 

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում «պետի տեղակալների, ոստիկանության» բառերը փոխարինել «բարձրագույն (բացառությամբ ոստիկանության պետի),» բառերով:

Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «1. Ոստիկանության բարձրագույն (բացառությամբ ոստիկանության պետի), գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններում ենթակա են պարտադիր վերապատրաստման տարին մեկ անգամ` յուրաքանչյուր ծառայողի համար ըստ անհատական ծրագրի, որը կազմվում (փոփոխվում) է ոստիկանության ծառայողի տարեկան կատարողականի գնահատման վրա հիմնված՝ վերապատրաստման կարիքների գնահատման հիման վրա:

Վերապատրաստում կարող է անցնել նաև ոստիկանության պետը:»:

 

Հոդված 7.

1 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

2. Ոստիկանության այն ծառայողների ատեստավորման դեպքում, որոնք չեն բավարարում սույն օրենքի 4-րդ հոդվածով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացվող 142-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ նախադասությամբ նախատեսված պայմանին, մինչև նշված պայմանի բավարարումը հիմք է ընդունվում ատեստավորմանը նախորդած ժամանակահատվածի կատարողականի ընդհանուր գնահատականների միջին թվաբանականը, բայց ոչ պակաս, քան առնվազն մեկ կիսամյակի կատարողականի միջին թվաբանականը։ Առնվազն մեկ կիսամյակի կատարողականի միջին թվաբանականի բացակայության դեպքում, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 13-րդ և 15-րդ մասերով սահմանված եզրակացությունները կայացնելիս, կատարողականի միջին թվաբանականը հաշվի չի առնվում։

3 Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին անգամ ատեստավորում չանցած ոստիկանության ծառայողների առաջին անգամ ատեստավորումը, ինչպես նաև՝ առաջին անգամ ատեստավորում անցած ոստիկանության ծառայողների միայն հաջորդ ատեստավորումն անց է կացվում Լիազոր մարմնի ղեկավարի հաստատած ժամանակացույցի համաձայն:

  • Продолжительность

    12.01.2026 27.01.2026
  • Тип

    Закон

  • Область

    Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция, Публичная служба

  • Министерство

    Министерство внутренних дел

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 79

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: