«Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 895 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 895 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Կարգավորման ենթակա խնդիրը
Նախագծի ընդունումը պայմանավորված է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2025 թվականի մարտի 26-ի ՀՕ-46-Ն, «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի մարտի 26-ի ՀՕ-49-Ն, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի մարտի 26-ի ՀՕ-50-Ն օրենքներով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի սեպտեմբերի 4-ի N 778-Լ որոշումով, որոնց համաձայն խաղային բնագավառի գործունեության կարգավորման ոլորտում՝ խաղային բնագավառի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի մշակումը, ինչպես նաև այդ բնագավառում նոր գործիքների ու տեխնոլոգիաների ուսումնասիրությունն ու ներդրումը, խաղային գործունեության կարգավորման ապահովումը, լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորումը, լիցենզիայի պահանջների կատարման մասով վարչարարության իրականացումը վերապահված է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությանը:
2. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
«Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «15․ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ, ՇԱՀՈՒՄՆԵՐՈՎ ԽԱՂԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերը՝ «Վիճակախաղերի կազմակերպում», «Շահումներով խաղերի կազմակերպում», «Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպում» և «Խաղատների կազմակերպում» գործունեությունները՝ սահմանված են որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ։
Մինչև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2025 թվականի մարտի 26-ի ՀՕ-46-Ն, «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի մարտի 26-ի ՀՕ-49-Ն, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի մարտի 26-ի ՀՕ-50-Ն օրենքների (այսուհետ` Օրենքներ) և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի սեպտեմբերի 4-ի N778-Լ որոշման ընդունումը, խաղային բնագավառի գործունեության կարգավորման ոլորտում՝ խաղային բնագավառի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի մշակումը, խաղային գործունեության կարգավորման ապահովումը, լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորումը, լիցենզիայի պահանջների կատարման մասով վարչարարության իրականացումը վերապահված էր Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 895 որոշման(այսուհետ՝ Որոշում) 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 15-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների լիցենզավորող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին սահմանված էր Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը։
Հաշվի առնելով վերը նշվածը, անհրաժեշտություն է առաջացել Օրենքներով սահմանված կարգավորումներին համատասխանեցնելու նպատակով՝ փոփոխություն և լրացում կատարել Որոշման մեջ։
Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով նախատեսվում է Որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարել՝ որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել և «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 15-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների լիցենզավորող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը՝ 1-ին կետի 14-րդ ենթակետում լրացնելով «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 15-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները։
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից։
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ:
Նախագիծն ուղղակիորեն չի բխում ռազմավարական փաստաթղթերից։
5. Նպատակը և ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ Որոշումն կհամապատասխանեցվի Օրենքներով սահմանված կարգավորումներին։
6. Այլ տեղեկություններ
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Продолжительность
12.01.2026 28.01.2026 -
Тип
Pешение
-
Область
Экономика
-
Министерство
Министерство экономики
-
Test
Просмотры 362
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .