Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ (ՆԵՐՄՈՒԾՎԱԾ), ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՐՎՈՂ ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՏԻՊԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԱՄՐԱՇՐՋԱՆԱԿԻ ՏԻՊԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԵԶԱԿԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2025 թվականի N - Ն

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ (ՆԵՐՄՈՒԾՎԱԾ), ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՐՎՈՂ ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՏԻՊԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԱՄՐԱՇՐՋԱՆԱԿԻ ՏԻՊԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԵԶԱԿԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի ընդունման մասին» (այսուհետ՝ ՄՄ ՏԿ 018/2011) N 877 որոշման 327 կետի 2-րդ և 3-րդ պարբերությունները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (ներմուծված), Հայաստանի Հանրապետությունում արտադրված, Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ դրվող անվավոր տրանսպորտային միջոցներին (այսուհետ՝ տրանսպորտային միջոց) ներկայացվող պահանջները և դրանց համապատասխանության գնահատման կանոնները (այսուհետ՝ կանոններ)՝ համաձայն N 1 հավելվածի.

2) տրանսպորտային միջոցի տիպի գնահատման մասին եզրակացության ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի տիպի գնահատման մասին եզրակացության ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.

4) եզակի տրանսպորտային միջոցի գնահատման մասին եզրակացության ձևը՝ համաձայն N 4 հավելվածի.

5) կանոններին համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի համարների կառուցվածքը՝ համաձայն N 5 հավելվածի։

2. Մինչև ՄՄ ՏԿ 018/2011-ի 327 կետի 2-րդ և 3-րդ պարբերությունների գործողության ժամկետի ավարտը թույլատրել սույն որոշմամբ հաստատված համապատասխանության գնահատման կանոնների իրականացումը և դրանց հիման վրա ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից անվավոր տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն ներմուծումը։

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում ապահովել սույն որոշման համաձայն ներմուծված տրանսպորտային միջոցների ռեեստրի ձևավորումն ու վարումը։

4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝ ապահովել սույն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետություն ներմուծված (ներմուծվող), Հայաստանի Հանրապետությունում արտադրված, Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ գտնվող տրանսպորտային միջոցների նկատմամբ պետական վերահսկողություն։

5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ արգելելով սույն որոշման համաձայն ներմուծված տրանսպորտային միջոցների պետական գրանցումն առանց գնահատման մասին եզրակացության հիման վրա ձևակերպված էլեկտրոնային անձնագրի քաղվածքի։

6. Տրանսպորտային միջոցները, որոնք արտադրված են Ռուսաստանի Դաշնությունում՝ իր ազգային օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան՝ համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի ապրիլի 5-ի N 45 որոշման, կարող են ներմուծվել և շրջանառվել Հայաստանի Հանրապետության տարածքում։

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                                           

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                             ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

  • Продолжительность

    08.01.2026 24.01.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 586

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: