Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2026-2027 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի), առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Tatevik Daveyan 08.01.2026 13:42:18 | Կարծիք և առաջարկություն Ներկայացված նախագիծը նպատակ ունի կարգավորել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2026–2027 ուսումնական տարվա ընդունելության տեղերի բաշխումը՝ ըստ մասնագիտությունների, պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի կրթական ծրագրերով։ Նախագիծը կարևոր է բարձրագույն կրթության հասանելիության ապահովման և կրթական քաղաքականության նպատակային իրականացման տեսանկյունից։ Առաջարկվում է ընդունելության տեղերի բաշխման գործընթացում առավել մեծ ուշադրություն դարձնել պետության ռազմավարական կարիքներին համապատասխան մասնագիտություններին, ինչպես նաև ապահովել որոշումների թափանցիկությունն ու հիմնավորվածությունը՝ հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջները։ |
Ընդունվել է ի գիտություն։ |
|||
| 2 | Սյուզաննա Ղարագյոզյան 13.01.2026 18:48:37 | Ավելացնել պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ տեղերի քանակը՝ հատկապես պահանջարկ ունեցող մասնագիտությունների համար։ նախատեսել լրացուցիչ արտոնություններ և նպաստներ սոցիալապես խոցելի խմբերի ուսանողների համար՝ բարձրագույն կրթությանը հավասար հասանելիություն ապահովելու նպատակով։ |
Ընդունվել է ի գիտություն։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցադրմանը, ապա նախագիծը չի պարունակում արտոնությունների նախատեսման որևէ դրույթ։ Արտոնությունների նախատեսման հարցը կարգավորվում է ՀՀ կառավարության 2006թ․ N1183-Ն որոշման դրույթներով։ |
|||
| 3 | Սյուզաննա Ղարագյոզյան 13.01.2026 18:48:37 | Ընդլայնել պետության կողմից ֆինանսավորվող տեղերը տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական մասնագիտությունների գծով՝ երկրի տնտեսական զարգացման և մրցունակության ապահովման նպատակով։ |
Ընդունվել է ի գիտություն։ |
|||
| 4 | Սյուզաննա Ղարագյոզյան 13.01.2026 18:48:37 | Նախագիծը կարևոր նշանակություն ունի բարձրագույն կրթության համակարգի զարգացման համար, սակայն նպատակահարմար է պարբերաբար վերանայել մասնագիտությունների և ֆինանսավորման բաշխումը՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան։ |
Ընդունվել է ի գիտություն։ |