Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հանցավորության կանխարգելման 2026-2033 թվականների ռազմավարությունը և դրանից բխող 2026-2028 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մասին

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 Դավիթ Տուրյան 12.01.2026 17:21:56

Ստիլիստիկ և հնչողության առումով ելնելով՝ առաջարկում եմ «Անչափահասների և 21 տարին չլրացած անձանց» սահմանումը՝ իր բոլոր լեզվական ձևերով, փոխարինել «21 տարին չլրացած անձանց, այդ թվում՝ անչափահասների» սահմանմամբ՝ իր բոլոր լեզվական ձևերով։

Հետևաբար՝

  1. I հավելվածի (այսուհետ՝ հավելված) 6 գլխի 6․5 կետը շարադրել հետևյալ կերպ՝ «21 տարին չլրացած անձանց, այդ թվում՝ անչափահասների, հանցավորության կանխարգելման կարողությունների զարգացում»։
  2. Հավելվածի 3 գլխի 3․1 կետի 17 ենթակետը շարադրել հետևյալ կերպ՝«Համայնքային կանխարգելումը նպատակ ունի ներհամայնքային մակարդակում ապահովել անվտանգ միջավայրի ձևավորումը, համայնքային ռիսկերի քարտեզագրումը, 21 տարին չլրացած անձանց, այդ թվում՝ անչափահասների, ակտիվ ներգրավվածությունն ու զարգացումը՝ նրանց զերծ պահելով քրեական հակաիրավական գործունեության մեջ ներգրավվելուց»։
  3. Հավելվածի 4 գլխի 40 կետի 2 ենթակետի ե ենթակետը շարադրել հետևյալ կերպ՝ «21 տարին չլրացած անձանց, այդ թվում՝ անչափահասների, հանցավորության կանխարգելման կարողությունների զարգացում»։
  4. Հավելվածի 5 գլխի 5․6 կետի 76 ենթակետը շարադրել հետևյալ կերպ՝ «Որպես թիրախային խմբեր պետք է ընտրվեն կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված կամ այդ իրավիճակում հայտնվելու ռիսկ ունեցող անձինք, խոցելի խմբերը, մշտական զբաղվածություն չունեցող 21 տարին չլրացած անձինք, այդ թվում՝ անչափահասները, ընտանեկան և կենցաղային բռնության համար հաշվառված անձինք, ինչպես նաև հանցավոր վարքագծի դրսևորման միջին և բարձր ռիսկայնություն ունեցող գնահատված անձինք։ Նպատակը պետք է լինի ոչ միայն իրազեկվածության բարձրացումը, այլև վարքագծային դրական փոփոխությունների խթանումը։ Դրանք պետք է մի կողմից ներկայացնեն հակաիրավական վարքագծի դրսևորման բացասական հետևանքները, մյուս կողմից՝ զոհացմանը նպաստող հնարավոր նախանշանները։ Այս առումով որպես առաջնահերթ ուղղություններ դիտարկվում են թվային անվտանգության ապահովումը, կիբերհանցագործությունների թիրախ դառնալու ռիսկերի ներկայացումը, ընտանեկան և կենցաղային բռնության դրսևորումների վերաբերյալ իրազեկումների անցկացումը, բուլինգի դրսևորման ձևերի վերաբերյալ դասընթացների կազմակերպումը և այլ ուղղություններ, որոնց առաջնայնությունը բխում է սույն ռազմավարության հիմնադրույթներից»։
  5. Հավելվածի 6 գլխի 6․5 կետի 105 ենթակետը շարադրել հետևյալ կերպ՝ «Հանցավորության դեմ պայքարի շրջանակներում առաջնահերթությունների շարքում է նաև 21 տարին չլրացած անձանց, այդ թվում՝ անչափահասների, մասնակցությամբ հանցավորության կանխարգելումը։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրանց շրջանում հանցավորության դրսևորման ձևերը հիմնականում պայմանավորված են այդ խմբերի նկատմամբ ոչ պատշաճ վերահսկողության իրականացմամբ»։
  6. Նույն գլխի նույն կետի 106 ենթակետը շարադրել հետևյալ կերպ՝ «Ըստ այդմ, 21 տարին չլրացած անձանց, այդ թվում՝ անչափահասների, հանցավորության կանխարգելման կարողությունների զարգացման տեսանկյունից առանցքային նշանակություն պետք է ունենա դեռևս վաղ փուլերում ռիսկային համարվող խմբերի նույնականացումը, այդ թվում՝ այն անձանց, ովքեր չեն հաճախում դպրոց, կրթական հաստատություն կամ զարգացման կենտրոն, կամ հաճախելու դեպքում աչքի են ընկնում վարքագծային խնդիրների դրսևորմամբ, չունեն զբաղվածություն, չեն մասնակցում համայնքային ծրագրերին, գտնվում են սոցիալական կամ ընտանեկան անբարենպաստ պայմաններում և այլն»։
  7. Նույն գլխի նույն կետի 107 ենթակետը շարադրել հետևյալ կերպ՝ «Այս առումով ևս հատուկ գործառույթ ունեն համայնքային ոստիկանությունը, տեղական ինքնակառավարման մարմինները, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, խնամակալության և հոգաբարձության մարմինները, ՀՀ առողջապահության նախարարությունը և կրթական հաստատությունները՝ միջգերատեսչական մակարդակով իրենց ջանքերը ներդնելու տեղեկատվության արդյունավետ փոխանցումն ապահովելու և ռիսկային խմբերի հստակեցումն ապահովելու համար։ Դրան պետք է հաջորդի ռիսկային խմբերի հետ անհատական մակարդակում աշխատանքների կատարման զեկույցների մշակումը՝ համապատասխան պլանի և ժամանակացույցի ներկայացմամբ՝ դինամիկ վերահսկողություն իրականացնելով այդ խմբերում ներառված անձանց վարքագծի փոփոխության նկատմամբ։ Այդ աշխատանքներն իրականացմանելիս 21 տարին չլրացած անձանց, այդ թվում՝ անչափահասներին, պետք է աջակցություն տրամադրվի նաև մասնագիտացած հոգեբանների կողմից»։
  8. Նույն գլխի նույն կետի 108 ենթակետը շարադրել հետևյալ կերպ՝ «Որպես 2025 թվականի մարտի 5-ին ընդունված «Երիտասարդական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման տրամաբանական շարունակություն՝ իրավասու մարմինները տվյալ համայնքի հասարակական կազմակերպությունների հետ համատեղ պետք է մշակեն և իրականացնեն ոչ ֆորմալ ծրագրեր՝ աջակցելու պետական երիտասարդական քաղաքականության շրջանակներում ռիսկային խմբերում գտնվող 21 տարին չլրացած անձանց, այդ թվում՝ անչափահասների, երիտասարդական կենտրոնների աշխատանքներին ներգրավվելու ուղղությամբ։ Միաժամանակ, ոչ ֆորմալ ծրագրերը պետք է ուղղված լինեն նաև 21 տարին չլրացած անձանց, այդ թվում՝ անչափահասների, մոտ օրինակելի վարքագիծ դրսևորելու իրազեկվածության բարձրացմանը, արժեքային համակարգի ձևավորմանը և համայնքում ակտիվ քաղաքացիական կյանքին մասնակցության խթանմանը»։

Նույն գլխի նույն կետի 111 ենթակետը շարադրել հետևյալ կերպ՝ «Միաժամանակ, անհրաժեշտ է ներդնել 21 տարին չլրացած անձանց, այդ թվում՝ անչափահասների, նկատմամբ իրականացված աշխատանքների արդյունավետության գնահատման համակարգ՝ այդ աշխատանքների մեկնարկից հետո արձանագրված բուլինգի, հակաիրավական և հանցավոր դեպքերի վերաբերյալ իրականացնելով ներքին ուսումնասիրություններ՝ բացահայտելու այն գործոնները, որոնք օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չեն թույլ տվել կանխել այդ դեպքերը»։

.

2 Դավիթ Տուրյան 12.01.2026 17:21:56

Հաշվի առնելով սոցիալական արդարության սկզբունքը և Հայաստանի Հանրապետության եվրոպական ինտեգրացիոն նպատակները՝ համաձայն «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մասին» ՀՀ օրենքի, առաջարկում եմ 1-ին հավելվածի 6-րդ գլխի 6․5 կետի 109 ենթակետում ընդլայնել ընդգրկումն՝ ներառելով ոչ միայն ազգային փոքրամասնություններին և շարադրել այն հետևյալ ձևաչափով՝

Եթե ընդունվի իմ ներկայացված 1-ին առաջարկը, ենթակետը կունենա այս տեսքը՝

«21 տարին չլրացած անձանց, այդ թվում՝ անչափահասների, հանցավորության կանխարգելման շրջանակներում հատուկ ուշադրության պետք է արժանանա դպրոցներում, շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում, ցերեկային կենտրոններում և այլ կրթական հաստատություններում բուլինգի կանխարգելման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը։ Այս առումով հակաբուլինգյան կանխարգելիչ միջոցառումները պետք է ներառեն բուլինգի դրսևորման բոլոր հարթությունները՝ ֆիզիկական, վերբալ, սոցիալական, տնտեսական բուլինգի դրսևորումները, ինչպես նաև կիբերբուլինգը։ Պետք է մշակվեն բուլինգի նշանների և ախտանիշների գնահատման ստուգաթերթեր, որոնք հնարավորություն կընձեռեն որոշակիելու բուլինգի ենթարկող, ենթարկվող, ինչպես նաև ականատես անձանց։ Միաժամանակ, այս առումով հատուկ ուշադրության կենտրոնում պետք է լինեն խոցելի վիճակում գտնվող անձինք, այդ թվում, բայց ոչ միայն՝ հաշմանդամություն ունեցող կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները, ազգային, գենդերային և այլ փոքրամասնությունների ներկայացուցիչները, փախստականները, այլ ազգության, մշակույթի, դավանանքի կրողները։ Արդյունավետ կանխարգելման նկատառումներից ելնելով, վերահսկողության առարկա պետք է դարձվեն հատկապես դպրոցների «անտեսանելի տարածքները», որտեղ դպրոցի անձնակազմը կամ այլ մեծահասակ անձինք որպես կանոն չեն լինում՝ ներառյալ խաղահրապարակները, բակային տարածքները, միջանցքները, հանդերձասրահները և այլն»։

Եթե իմ 1-ին առաջարկը չընդունվի, ապա ենթակետը կշարադրվի այսպես՝

«Անչափահասների և 21 տարին չլրացած անձանց հանցավորության կանխարգելման շրջանակներում հատուկ ուշադրության պետք է արժանանա դպրոցներում, շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում, ցերեկային կենտրոններում և այլ կրթական հաստատություններում բուլինգի կանխարգելման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը։ Այս առումով հակաբուլինգյան կանխարգելիչ միջոցառումները պետք է ներառեն բուլինգի դրսևորման բոլոր հարթությունները՝ ֆիզիկական, վերբալ, սոցիալական, տնտեսական բուլինգի դրսևորումները, ինչպես նաև կիբերբուլինգը։ Պետք է մշակվեն բուլինգի նշանների և ախտանիշների գնահատման ստուգաթերթեր, որոնք հնարավորություն կընձեռեն որոշակիելու բուլինգի ենթարկող, ենթարկվող, ինչպես նաև ականատես անձանց։ Միաժամանակ, այս առումով հատուկ ուշադրության կենտրոնում պետք է լինեն խոցելի վիճակում գտնվող անձինք, այդ թվում, բայց ոչ միայն՝ հաշմանդամություն ունեցող կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները, ազգային, գենդերային և այլ փոքրամասնությունների ներկայացուցիչները, փախստականները, այլ ազգության, մշակույթի, դավանանքի կրողները։ Արդյունավետ կանխարգելման նկատառումներից ելնելով, վերահսկողության առարկա պետք է դարձվեն հատկապես դպրոցների «անտեսանելի տարածքները», որտեղ դպրոցի անձնակազմը կամ այլ մեծահասակ անձինք որպես կանոն չեն լինում՝ ներառյալ խաղահրապարակները, բակային տարածքները, միջանցքները, հանդերձասրահները և այլն»։

.

3 Դավիթ Տուրյան 12.01.2026 17:26:52

Քանի որ 1-ին հավելվածի ներածության 4-րդ կետում նույն նախադասության մեջ կրկնվում է «առանձին ուղղություններով» բառակապակցությունը, առաջարկում եմ դրանցից մեկը հանել և տվյալ կետը շարադրել հետևյալ կերպ՝

«Սակայն, ինչպես ցույց է տալիս ուսումնասիրությունը, Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր հանցավորության կանխարգելման ազգային ինստիտուցիոնալ ռազմավարություն երբևէ չի մշակվել, թեև առանձին ուղղություններով փորձ է կատարվել ընդունելու հանցավորության կանխարգելման առաջնահերթությունն արտացոլող փաստաթղթեր։ Դրանցից առավել հատկանշական է ՀՀ նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ՆԿ-232-Ն կարգադրությամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ազգային ծրագիրը», որի համաձայն այն նպատակաուղղված է եղել կազմակերպված հանցավորության, այն ծնող և դրա տարածմանը նպաստող պատճառների ու պայմանների վերացմանը, ինչպես նաև բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ձևավորմանը, որոնք իրենց հերթին պետք է նպաստեին ժողովրդավարական ինստիտուտների, քաղաքացիական հասարակության և իրավական պետության լիարժեք կայացմանը։ Սակայն նշված ծրագիրն իր ընդունումից ի վեր չի արդիականացվել և ավելի քան տասներեք տարի անց ներկայումս չի արտացոլում հանցավորության դեմ պայքարի տվյալ ուղղությամբ առկա արդի զարգացումները և համապատասխան մարտահրավերները։ Ավելին, թեև նշված կարգադրության հիման վրա ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի թիվ 533-Ն որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ազգային ծրագրի դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը», այն սահմանափակվել է 2012–2014 թվականներին իրականացված միջոցառումներով։ Ընդ որում, այդ միջոցառումների կատարողականը չի դարձել գնահատման առարկա՝ դրանց արդյունավետությունը հետապնդվող նպատակի համեմատ որոշելու նպատակով»։

.

4 Դավիթ Տուրյան 12.01.2026 17:27:44

Հաշվի առնելով, որ 1-ին հավելվածի 3-րդ գլխի 3․4 կետի 29 ենթակետը տրամաբանական առումով ավելի համահունչ է 3․5 կետին, առաջարկում եմ տվյալ ենթակետը տեղափոխել 3․5 կետի վերջ։ Ինչի արդյունքում 3․5 կետի գործող 30 և 31 ենթակետերը կդառնան համապատասխանաբար 29 և 30 ենթակետեր, իսկ նախկին 29 ենթակետը կդառնա 31 ենթակետ, ինչպես նշված է կից։

Դիտել կցված փաստաթուղթը

.

5 Դավիթ Տուրյան 12.01.2026 17:28:06

Առաջարկում եմ 1-ին Հավելվածի 3-րդ գլխի 3․6 կետի 32 ենթակետում հստակեցնել «իրավասու պետական բոլոր մարմինները» ձևակերպումը, քանի որ ներկայիս ձևակերպումը կարող է ստեղծել ռիսկեր այն առումով, որ պետական, այդ թվում՝ հիմնականում համայնքային, մարմինները, որոնց գործունեության հիմնական կամ նույնիսկ երկրորդական ուղղությունը չի հանդիսանում հանցավորության դեմ պայքարը, վերադաս մարմինների կողմից կարող են ներգրավվել տվյալ գործընթացում։ Սա, իր հերթին, կարող է բացասաբար անդրադառնալ նրանց հիմնական գործառույթների կատարման որակի և արդյունավետության վրա։

.

6 Դավիթ Տուրյան 12.01.2026 17:28:34

Առաջարկում եմ 1-ին հավելվածի 3-րդ գլխի 3․7 կետի 34 ենթակետում վերանայել «քաղաքացիական հասարակության կազմակերպություններին» ձևակերպումը և այն փոխարինել կամ «քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպություններին», կամ ընդհանրապես «քաղաքացիական հասարակությանը» ձևակերպմամբ։

Համապատասխանաբար, ենթակետը կարող է շարադրվել հետևյալ կերպ՝

«Նշված փոխգործակցությունը խրախուսելու նպատակով հանրային մարմինների կողմից հանցավորության կանխարգելման առանձին ուղղություններով առաջնահերթ համարվող հատուկ ծրագրերի իրականացումը կարող է արտապատվիրակվել քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպություններին»։

Կամ՝

«Նշված փոխգործակցությունը խրախուսելու նպատակով հանրային մարմինների կողմից հանցավորության կանխարգելման առանձին ուղղություններով առաջնահերթ համարվող հատուկ ծրագրերի իրականացումը կարող է արտապատվիրակվել քաղաքացիական հասարակությանը»։

Քանի որ «քաղաքացիական հասարակության կազմակերպություններ» ձևակերպումը իրավատեխնիկական առումով նեղ է և կարող է սահմանափակել ենթակետի կիրառման շրջանակը՝ այն կապելով բացառապես իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունների հետ։ Մինչդեռ քաղաքացիական հասարակությունը ներառում է ավելի լայն շրջանակ՝ այդ թվում նախաձեռնող խմբեր, ոչ ֆորմալ միավորումներ, մասնագիտական ցանցեր և այլ դերակատարներ, որոնք կարող են արդյունավետորեն մասնակցել հանցավորության կանխարգելման ծրագրերի իրականացմանը, հատկապես համայնքային և կանխարգելիչ մակարդակում։

«Քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպություններ» ձևակերպումը թույլ է տալիս պահպանել ծրագրերի արտապատվիրակման ինստիտուցիոնալ վերահսկելիությունը՝ միաժամանակ չսահմանափակելով մասնակցության շրջանակը միայն դասական ՀԿ-ներով։ Իսկ «քաղաքացիական հասարակությունը» ձևակերպման կիրառումը առավել ընդգծում է պետություն–քաղաքացիական հասարակություն համագործակցության գաղափարական և քաղաքական բաղադրիչը՝ համապատասխանելով ռազմավարության կանխարգելիչ և մասնակցային մոտեցմանը։

Այս փոփոխությունը կնպաստի ենթակետի կիրառման ճկունությանը, կբարձրացնի ծրագրերի արդյունավետությունը և կհամապատասխանի քաղաքացիական մասնակցության վերաբերյալ ժամանակակից քաղաքական և ռազմավարական մոտեցումներին։

.

7 Դավիթ Տուրյան 12.01.2026 17:29:13

Առաջարկում եմ 1-ին հավելվածի 5-րդ գլխի 5․1 կետի 45 ենթակետում օգտագործվող «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, փաստաբաններին, հանցավորության կանխարգելման ծրագրեր իրականացնող մասնավոր կազմակերպություններին, ոլորտով հետաքրքրվող անհատներին» ձևակերպումը փոխարինել «առհասարակ բոլոր անձանց» ձևակերպումով, ինչը կնվազեցնի տեքստի ծանրաբեռնվածությունը, սակայն իմաստը չի փոխվի։

Շարադրել տվյալ ենթակետը հետևյալ կերպ՝

«Թվային հարթակն աշխատելու է բաց և փակ ռեժիմներով։ Բաց հասանելիության ռեժիմը հնարավորություն կտա ինչպես պետական բոլոր գերատեսչություններին, այնպես էլ առհասարակ բոլոր անձանց իրականացնելու ոլորտային հետազոտություններ՝ հանցավորության արդյունավետ կանխարգելման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար։ Բացի այդ, հարթակը գործիք է լինելու Հայաստանում հանցանքների կատարման համար պատժողական քաղաքականության ուսումնասիրության և գնահատման նպատակով, ինչը ուղիղ համեմատական է հանցավորության կանխարգելման արդյունավետության տարրերին։ Այս առումով հարթակը հնարավորություն կտա նաև գնահատել վարչական իրավախախտումների ազդեցության արդյունավետությունը՝ որոշելու համար, թե ինչպես զսպել դրանց վերաճումը հնարավոր հանցավոր դրսևորման։ Մյուս կողմից՝ հարթակը հնարավորություն կընձեռի բացահայտել ինչպես վարչարարության իրականացման, այնպես էլ քրեադատավարական երաշխիքների ապահովման առնչությամբ իրավակիրառ պրակտիկայում ձևավորվող համակարգային խնդիրները և ձեռնարկել միջոցներ դրանց վերացման ուղղությամբ»։

.

8 Դավիթ Տուրյան 12.01.2026 17:29:48

Առաջարկում եմ 1-ին հավելվածի 5 գլխի, 5․3 կետի 57 ենթակետում ձևավորվող խորհրդի կազմի մեջ ընդգրել ոչ միայն ՀՀ ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին, այլ նաև պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին, քանի որ տվյալ հանձնաժողովը պաշտպանություն, ազգային անվտանգություն, ոստիկանություն, արտակարգ իրավիճակներ, ռազմարդյունաբերական համալիր, զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայություն և այդ ոլորտները կարգավորող օրենքների մշակմամբ և քննությամբ է զբաղվում, և քանի որ այս թեման ինչ-որ չափով վերաբերվում է նաև այդ հանձնաժողովին, և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին, քանի որ ներգրավված է ՄԻՊ գրասենյակը, ճիշտ կլինի ընդգրկել նաև տվյալ հանձնաժողովին։

Արդյունքում ենթակետը շարադրել հետևյալ կերպ՝

«Խորհուրդը կազմված է լինելու հանցավորության կանխարգելմանն առնչություն ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչներից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողության ծառայության, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական, պաշտպանության և անվտանգության ու մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների, ինչպես նաև առնվազն չորս՝ մրցութային հիմունքներով և ոչ ավելի, քան չորս տարի ժամկետով ընտրվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից։ Խորհուրդն ունենալու է իր աշխատակազմը, որն ապահովելու է խորհրդի բնականոն գործունեությունը։ Խորհուրդն իր աշխատանքային նիստերը գումարելու է առնվազն ամիսը մեկ անգամ, իսկ խորհրդի աշխատանքները համակարգվելու են ՀՀ ներքին գործերի նախարարի կողմից։ Խորհրդի գործունեության կարգը հաստատելու է ՀՀ կառավարության որոշմամբ։ Առնվազն վեց ամիսը մեկ անգամ ՀՀ ներքին գործերի նախարարը խորհրդի աշխատանքների մասին հանդես է գալու բանավոր զեկուցմամբ ՀՀ կառավարության, իսկ առնվազն տարեկան մեկ անգամ՝ գրավոր զեկույցով՝ համակցված բանավոր հաղորդմամբ ՀՀ Ազգային ժողովի առջև»:

.

9 Դավիթ Տուրյան 12.01.2026 17:30:14

Առաջարկում եմ 1-ին հավելվածի 6-րդ գլխի 6․2 կետի 91 ենթակետում նշել Եվրամիության 05/2022 ուղեցույցը ընդունած միջազգային մարմնի անունը և շարադրել այն հետևյալ կերպ՝

«Հանցավորության կանխարգելման արդյունավետության բարձրացման շրջանակներում պետք է քննարկվի նորարարական տեխնոլոգիաների՝ դեմքի ճանաչման տեխնոլոգիայի կիրառման հնարավորությունը՝ անձանց նույնականացման նպատակով տեսանյութերի (օրինակ՝ տեսահսկման համակարգի) կամ լուսանկարների վրա։ Այս համատեքստում դեմքի ճանաչման տեխնոլոգիական միջոցները կարող են ներառել նաև անձնական տվյալների մշակման հնարավորություններ՝ արհեստական բանականության կամ մեքենայական ուսուցման միջոցով՝ հիմնվելով Տվյալների պաշտպանության Եվրոպական խորհրդի (European Data Protection Board, EDPB) 2023 թվականի ապրիլի 26-ին ընդունած՝ Իրավապահ գործունեության ոլորտում դեմքի ճանաչման տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ ԵՄ 05/2022 ուղեցույցի և այլ միջազգային փաստաթղթերի վրա»։

Այս փոփոխությունը անհրաժեշտ է իրավական հստակություն և միջազգային չափանիշներին համապատասխանություն ապահովելու համար։

.

10 Դավիթ Տուրյան 12.01.2026 17:31:03

Առաջարկում եմ կոնկրետության համար 1-ին հավելվածի 6-րդ գլխի 6․3 կետի 96 ենթակետի 3 ենթակետում անգլերեն «OSINT» հապավումը բացել և շարադրել հետևյալ կերպ՝

«Բաց աղբյուրների հետախուզության (Open Source Intelligence, OSINT) մեթոդաբանությունները, որոնք կուժեղացնեն իրավապահ մարմինների կարողությունները բաց աղբյուրներից (սոցիալական հարթակներ, ֆորումներ, կայքեր, darknet միջավայր) տեղեկատվության հավաքման, վերլուծման և գնահատման ուղղությամբ»։

.

11 Դավիթ Տուրյան 12.01.2026 17:31:29

Որպեսզի ապահովվի բոլոր համայնքների խնդիրների համաչափ ընդգրկում, տեղական փորձի ու կարիքների ճիշտ հաշվի առում և ռազմավարության արդյունավետ ու համակողմանի իրականացում։ Առաջարկում եմ 1-ին Հավելվածի 8-րդ գլխի 146 կետում սահմանվող Համակարգող խորհրդի մեջ ընդգրկել ոչ միայն Երևանի ՏԻՄ, այլ նաև այլ համայնքների ՏԻՄ ներկայացուցիչներին։

Այսպիսով, առաջարկվում է կետը շարադրել հետևյալ կերպ՝

«Ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի պատշաճ իրականացումը մշտադիտարկելու և գնահատելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծվում է Համակարգող խորհուրդ՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի նախագահությամբ։ Համակարգող խորհրդի կազմում ընդգրկվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը, Արդարադատության նախարարի տեղակալը, Արտաքին գործերի նախարարի տեղակալը, Առողջապահության նախարարի տեղակալը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, Ներքին գործերի նախարարի տեղակալը, Պաշտպանության նախարարի տեղակալը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը, Գլխավոր դատախազի տեղակալը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը, Ազգային անվտանգության ծառայության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի, Կենտրոնական բանկի, Վիճակագրական կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ մարզերում գործող տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության պրոբացիոն ծառայության, քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները»։

.

12 Դավիթ Տուրյան 13.01.2026 08:26:02

Առաջարկում եմ 2-րդ հավելվածի վերնագրում «2026–2036» ձևակերպումը փոխարինել «2026–2033» ձևակերպմամբ՝ հաշվի առնելով, որ նույն ժամանակահատվածն է նշված որոշման նախագծում և 1-ին հավելվածում։ Համապատասխանաբար, 2-րդ հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ կերպ՝

«ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ 2026–2033 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

(2026–2028 թթ․)»

.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: