«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Մուշեղ Բաբայան 27.12.2025 19:04:14 | «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին>> օրենքով նախատեսվում է Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ մասով. «5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 9-10-րդ մասերով սահմանված դեպքերում բազմաբնակարան շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերը, որոնք այդ հոդվածներով սահմանված կարգավորումներին համապատասխան ձեռք են բերել նաև հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների համապատասխան բաժնային մասի նկատմամբ օգտագործման իրավունք, hամարվում են բաժնային սեփականության օգտագործողներ և օգտվում են սույն օրենքով սահմանված` բաժնային սեփականության սեփականատերերի բոլոր իրավունքներից և կրում են նրանց բոլոր պարտականությունները:»:
Որոշակի դիտարկումներ են առկա հատկապես վերը նշված պարտականությունները կրելու կապակցությամբ։ Ըստ էության, նախագծերի փաթեթն այն մասին է, որ բազմաբնակարան շենքի բնակարանի սեփականատեր քաղաքացին մինչև դատական քննության ավարտը (ինչը մեր օրերում կարող է տարիներ տևել), ոչ իր մեղքով կրում է որոշակի բացասական հետևանքներ։ Այդ քաղաքացին լիարժեք չի կարողանում տնօրինել իր սեփական բնակարանի հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների համապատասխան բաժնային մասը, քանի որ տևական ժամանակահատվածում այդ գույքը իրեն հատկացված է լինելու ոչ թե սեփականության, այլ օգտագործման իրավունքով։ Այսինքն, քաղաքացին իր կամքից անկախ պատճառներով իր գնած հողամասի սեփականատերը չի հանդիսանալու, այլ հանդիսանալու է օգտագործողը, այնինչ՝ Օրենքի փոփոխությամբ առաջարկվում է կրել սեփականատիրոջ բոլոր պարտականությունները, այդ թվում՝ վճարել հարկերը (գույքահարկ, հողի հարկ և այլն)։ Կարծում եմ, որ այս պայմաններում քաղաքացին պետք է ազատվի խնդրո առարկա հողամասի վերաբերյալ հարկերը վճարելու պարտականությունից, մինչև պաշտոնապես դրա սեփականատեր դառնալը։ Տրամաբանական կլինի, որ այդ հողամասի հարկերը վճարի այդ ընթացքում սեփականատեր հանդիսացող սուբյեկտը (օրինակ՝ կառուցապատողը)։ |