ԲՈՒԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ, ԱՌԱՋԱՐԿՎԱԾ ԵՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՍՈՐՏԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | ՄՀԶԱԴԱՅԱՆ Խորհրդատվական խումբ 09.01.2026 14:56:27 | Նախագիծը ընդհանուր առմամբ անհրաժեշտ է և իրավաչափ, քանի որ այն բխում է «Բույսերի սորտերի պահպանության մասին» ՀՀ օրենքի 23, 24-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության՝ UPOV-ին անդամակցության պարտավորություններից։ Սակայն նախագծում առկա են մի շարք իրավական, ընթացակարգային և թափանցիկության խնդիրներ, որոնք կարող են լրջորեն սահմանափակել բուծողների, սերմ արտադրողների և շուկայի մասնակիցների տեղեկացվածությունը և իրավունքների արդյունավետ պաշտպանությունը։ Մասնավորապես, նախագիծը բավարար չափով չի ապահովում. – հանրային վերահսկելիություն, – առցանց հասանելիություն, – ժամկետների հստակություն, – բողոքարկման ընթացակարգերի սահմանվածություն, – և չի համադրելի է Օրենքի մի շարք դրույթների հետ։ Առաջարկություն 1 — Հրապարակման միջոցը բացակայում է Դրույթ – Գլուխ 1, կետ 2, Գլուխ 2, կետ 16 Նախագծում չի սահմանվում, թե որտեղ և ինչ ձևաչափով պետք է իրականացվի հրապարակումը (կայք, տեղեկագիր, բաց ռեեստր, PDF, որոնելի տվյալներ և այլն)։ Սա հակասում է «Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքի 23 -րդ հոդվածի նպատակին, որն ուղղված է հանրային իրազեկվածությանը։ Առաջարկվում է կարգում ամրագրել, որ հրապարակումը պետք է իրականացվի. – Կազմակերպության պաշտոնական կայքում, – որոնելի և անվճար հասանելի ռեեստրի ձևաչափով, – PDF-ից բացի՝ մեքենայաընթերցելի ձևաչափով (xls/xml)։ Դրույթ – Գլուխ 2, կետեր 7–15 «Բույսերի սորտերի պահպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը («Պաշտոնական տեղեկությունների հրապարակումը») նախատեսում է, որ բուծողի իրավունքի տրամադրման, սորտի անվանման և իրավունքի գործողության վերաբերյալ պաշտոնական տեղեկությունները հրապարակվում են այնպիսի ծավալով, որ երրորդ անձինք կարողանան տեղեկացված լինել և պաշտպանել իրենց օրինական շահերը։ Նախագծի 7–15-րդ կետերով հրապարակվող տվյալները բաժանված են «պարտադիր» և «լրացուցիչ», ինչի արդյունքում մի շարք էական տեղեկություններ (օրինակ՝ սորտի նկարագիր, տարբերակիչ հատկանիշների (DUS) ամփոփ տվյալներ, լուսանկարներ) թողնված են կամընտրական դաշտում, ինչը կարող է չապահովել Օրենքի 23-րդ հոդվածի նպատակները։ Առաջարկվում է սորտի հիմնական նկարագրությունը և տարբերակիչ հատկանիշների ամփոփ տեղեկատվությունը ներառել պարտադիր հրապարակվող տվյալների շրջանակում։ Առաջարկություն 3 — UPOV-ի «գաղտնիության» չափազանց լայն մեկնաբանում Դրույթ – կետ 17 UPOV-ը չի պահանջում ամբողջ DUS տեղեկատվության փակ պահում։ Այն պահանջում է միայն փորձարկման մեթոդների և որոշ «հում» տվյալների գաղտնիություն։ Նախագծի 17-րդ կետը փաստացի կարող է ամբողջ DUS տեղեկատվությունը դուրս բերել հանրային վերահսկողությունից, ինչը հակասում է թե UPOV-ի պրակտիկային, թե ՀՀ օրենքի թափանցիկության նպատակին։ Առաջարկվում է հստակ տարանջատել՝ – գաղտնի են մեթոդաբանությունն ու փորձարկման «հում» տվյալները, – բայց սորտի տարբերակիչ հատկանիշների ամփոփ նկարագիրը պետք է հրապարակվի։ Դրույթ – կետ 18 Կետ 18-ը թերի է և չի սահմանում. – ով է քննում բողոքը, – ինչ ընթացակարգով, – ինչ իրավական հետևանքներով։ Սա հակասում է ՀՀ վարչարարության հիմունքներին և Օրենքի 24-րդ հոդվածի տրամաբանությանը։ Առաջարկվում է կետ 18-ը լրացնել՝ սահմանելով բողոքարկման մարմինը, ժամկետը և որոշման բողոքարկելիությունը դատարանում։ Առաջարկություն 5 — Ժամկետների անհամաչափություն Դրույթ – կետ 16 Կետ 16-ով սահմանված մեկամսյա ժամկետը հրապարակման համար ընդհանուր առմամբ համապատասխանում է միջազգային պրակտիկային (այդ թվում՝ UPOV անդամ պետությունների մեծ մասում), որտեղ նախ անհրաժեշտ է ավարտել հայտի ձևական փորձաքննությունը և միայն հետո հրապարակել տվյալները։ Սակայն նախագծում բացակայում է հստակեցումը, թե հրապարակումը կատարվում է ձևական փորձաքննության ավարտից հետո, թե դիմումի ստացումից անմիջապես։ Առաջարկվում է կետ 16-ում հստակ ամրագրել, որ հրապարակումը կատարվում է հայտի ձևական փորձաքննության ավարտից հետո, բայց ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում։ Առաջարկություն 6 — Տնտեսվարողների շահերը բացակայում են Դրույթ – ամբողջ նախագիծ
Նախագիծը ամբողջությամբ կառուցված է վարչարարության տրամաբանությամբ և չի դիտարկում սերմ արտադրողների, ներմուծողների և ֆերմերների իրազեկման և ռիսկերի նվազեցման խնդիրները։ Առաջարկվում է ներդնել բաց, որոնելի, անվճար ռեեստր, որտեղ ցանկացած տնտեսվարող կարող է տեսնել՝ – որ սորտերն են հայտագրված, – որոնք են պաշտպանված, – ինչ անվանումներ են մերժված կամ փոփոխված։ (կետ 18 – թերի լինելու մասին) Դրույթ – Գլուխ 2, կետ 18 Նախագծի 18-րդ կետը ակնհայտորեն թերի է («…երկամսյա ժ»), ինչից պարզ չէ՝ արդյոք դա տեխնիկական վրիպակ է, շարունակելիք տեքստ է, թե ամբողջ դրույթ է բաց թողնվել։ Սա իրավական անորոշություն է ստեղծում բողոքների և դիմումների քննության կարգի վերաբերյալ և հակասում է ՀՀ վարչարարության և «Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքի տրամաբանությանը։ Առաջարկվում է՝ 1. վերականգնել կետի ամբողջական տեքստը, 2. հստակ սահմանել բողոքները քննող մարմինը, ընթացակարգը և վերջնական որոշման իրավական հետևանքները։ |