Добавить в избранное

«Վերելակների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի № 692-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

«ՆԱԽԱԳԻԾ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

----   ----------- 2017 թվականի  № - Ն

 

«ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-ի  № 692-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել «Վերելակների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը` համաձայն № 1 հավելվածի:
  2. Հաստատել վերելակների անվտանգության պահանջները՝ համաձայն № 2  հավելվածի:
  3. Հաստատել սերտիֆիկացման ենթակա վերելակների անվտանգության սարքերի ցանկը՝ համաձայն № 3 հավելվածի:
  4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի «Վերելակների և դրանց շահագործման անվտանգության պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» № 692-Ն որոշումը:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց  ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության

                        Վարչապետ                                                                          Կ.Կարապետյան

2017 թ. -----------     ----

Երևան

 

 

 

 

 

 

Հավելված № 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

_________ _____ № - Ն որոշման

 

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

         ԳԼՈՒԽ I

 ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

  1. «Վերելակների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը (այսուհետ՝ Տեխնիկական կանոնակարգ) տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործման համար նախատեսված և օգտագործվող վերելակների ու դրանց անվտանգության սարքերի վրա:
  2. Տեխնիկական կանոնակարգի գործողությունը տարածվում է բոլոր վերելակների և դրանց անվտանգության սարքերի վրա (թափարգելիչներ, որսիչներ, արագության սահմանափակիչներ, հորանի դռների փականներ, անվտանգության հիդրոապարատներ):
  3. Տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում այն վերելակների վրա, որոնք նախատեսված են օգտագործման համար կամ օգտագործվում են.
  • լեռնաարդյունաբերության և ածխաարդյունաբերության հանքահորերում,
  • նավերում և այլ լողամիջոցներում,
  • ծովում հետախուզության և հորատման համար հենահարթակներում,
  • ինքնաթիռներում և թռչող ապարատներում, ինչպես նաև այն վերելակների վրա, որոնք.

ա. ունեն վերհանման ատամնաձողային կամ պտուտակավոր մեխանիզմ,

բ. ռազմական նպատակների համար հատուկ նշանակության վերելակներ են:

  1. Տեխնիկական կանոնակարգով սահմանվում են վերելակներին և վերելակների անվտանգության սարքերին ներկայացվող պահանջներ, որոնք նպատակաուղղված են տեխնածին վթարների, դժբախտ դեպքերի և պատահարների կանխարգելմանը, այդ վթարների հետևանքով հասցվող վնասների ռիսկի կառավարմանն ու նվազեցմանը, մարդու կյանքի և առողջության, գույքի պաշտպանությանը, ինչպես նաև նախազգուշացնում և կարգավորում է վերելակները ու վերելակների անվտանգության սարքերը ըստ նշանակության կիրառմանն ու անվտանգությանը վերաբերող և դրանք ձեռք բերողներին (օգտագործողներին) թյուրիմացության մեջ գցող գործողությունները:

ԳԼՈՒԽ II

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՏԵՐՄԻՆՆԵՐ

  1. Տեխնիկական կանոնակարգում կիրառվում են հետևյալ եզրույթները և սահմանումները՝
  • անվանական արագություն՝ վերելակի խցիկի շարժման արագությունը, որի համար հաշվարկված է վերելակը,
  • անվտանգության հիդրոապարատ՝ հիդրոգլանի հետ կոշտ կապված և խցիկի անկումը կանխման համար նախատեսված հիդրավլիկ սարք (խզման կափույր),
  • արագության սահմանափակիչ՝ սարք, որը նախատեսված է խցիկի, հակակշռի շարժման արագության սահմանված մեծության գերազանցման դեպքում որսիչների մեխանիզմը գործողության մեջ դնելու համար,
  • արտադրող՝ իրավաբանական անձ, այդ թվում՝ օտարերկրյա, կամ անհատ ձեռնարկատեր, որն իր անունից իրականացնում է վերելակների, վերելակների անվտանգության սարքերի արտադրություն ու իրացում և պատասխանատու է Տեխնիկական կանոնակարգի պահանջներին դրանց համապատասխանության համար,
  • աշխատանքային հարթակ՝ սարք,որ նախատեսված է վերելակի սարքավորումների վերանորոգման և սպասարկման աշխատանքներ կատարող անձնակազմի տեղաբաշխման համար,
  • ըստ նշանակության կիրառում՝ վերելակների օգտագործումը ըստ դրա նշանակությանը համապատասխան, որը նշված է վերելակները պատրաստողի կողմից վերելակների հետ առաքվող շահագործման փաստաթղթերում,
  • թափարգելիչ՝ սարք, որը նախատեսված է շարժվող խցիկի և հակակշռի դանդաղեցման մեծության սահմանափակման համար, խցիկը և հակակշիռը եզրային աշխատանքային դիրքը  անցնելու դեպքում սարքավորման վնասվածք կամ կոտրվածք ստանալու վտանգի նվազեցման նպատակով,
  • խցիկ՝ վերելակի մաս,որը նախատեսված է մարդկանց և բեռների տեղաբաշխման համար,դրանց  մեկ  մակարդակից մեկ այլ մակարդակ տեղափոխման ժամանակ,
  • կարգավարական հսկողության սարք՝ վերելակի աշխատանքի հեռակառավարման և կարգավարի (օպերատորի) հետ կապի ապահովման համար նախատեսված տեխնիկական միջոց,
  • հորանի դռան փական՝ հորանի դուռը փակելու համար նախատեսված ավտոմատ սարք,
  • որսիչներ՝ սարք, որը նախատեսված է արագության սահմանված մեծության գերազանցման և քարշային տարրերի խզման դեպքում ուղղորդիչների վրա խցիկը (հակակշիռը) կանգառնելու և պահելու համար,
  • սպասարկման գոտի՝ վերելակի սարքավորումների կողքին ազատ հարթակ, որի վրա տեղաբաշխվում է այդ սարքավորումները սպասարկող անձնակազմը,
  • վերելակ՝ սարք,որը նախատեսված  է ուղղաձիգի նկատմամբ 15°-ից ոչ ավելի թեքման անկյունով, կոշտ ուղղորդիչներով շարժվող խցիկում, մի մակարդակից մեկ այլ մակարդակ մարդկանց և բեռների տեղափոխման համար,
  • վերելակի անձնագիր՝ փաստաթուղթ,որը պարունակում է վերելակը պատրաստողի, վերելակի պատրաստման տարեթվի և դրա գործարանային համարի մասին տեղեկություններ, վերելակի և դրա սարքավորումների հիմնական տեխնիկական տվյալների և բնութագրերի, վերելակի անվտանգության սարքերի, նշանակված ծառայության ժամկետի մասին տեղեկություններ, ինչպես նաև նախատեսված է վերելակի շահագործման ժամանակաշրջանում տեղեկությունների գրառման համար,
  • վերելակի անվտանգության սարք՝ վերելակի անվտանգության ապահովման համար տեխնիկական միջոց,
  •  վերելակի տեխնիկական սպասարկում՝ վերելակի շահագործման ժամանակ դրա աշխատունակության և անվտանգության պահպանմանը ուղղված համալիր գործողություններ,
  • վերելակի շահագործում՝ վերելակի կենսական ցիկլի փուլ, որի ընթացքում իրականացվում, պահպանվում և վերականգնվում է դրա որակը, իր մեջ ներառում է ըստ նշանակության օգտագործումը, շահագործման ժամանակաշրջանում պահումը, սպասարկումը և վերանորոգումը,
  • տիպային նմուշ՝ վերելակների տիպաչափային շարքի հիմնական հատկանիշներ ունեցող վերելակ,
  • տիպաչափային շարք՝ միասնական կոնստրուկտորական լուծումներով բնորոշվող վերելակներ, որոնք միմյանցից տարբերվում են բեռնամբարձության, արագության, վերհանման բարձրության բնութագրերով և վերելակի շարժաբերի, խցիկի, կառավարման համակարգի սարքավորումների լրակազմով, ինչպես նաև սարքավորումների փոխադարձ դասավորությամբ:

ԳԼՈՒԽ III

ՇՈՒԿԱՅՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

  1. Հայաստանի Հանրապետության տարածքում վերելակները, վերելակների անվտանգության սարքերը շուկայում շրջանառության մեջ են դրվում Տեխնիկական կանոնակարգի պահանջներին դրանց համապատասխանության դեպքում:
  2. Շրջանառության մեջ դրվող վերելակները, վերելակների անվտանգության սարքերը պետք է պատրաստողի կողմից սահմանված ծառայության ամբողջ ժամկետի ընթացքում համապատասխանեն անվտանգության պահանջներին, պայմանով, որ վերելակները, վերելակների անվտանգության սարքերը օգտագործվեն ըստ նշանակության, Տեխնիկական կանոնակարգի 15-րդ կետին համապատասխան կատարվեն պատրաստողի կողմից առաքվող վերելակն ուղեկցող փաստաթղթերի պահանջները:
  3. Շրջանառության մեջ դրվող վերելակները, վերելակների անվտանգության սարքերը պետք է լրակազմվեն հայերենով և անհրաժեշտության դեպքում հայերենի հետ նաև պատվիրատուի պայմանագրում նշված այլ լեզուներով ուղեկցող փաստաթղթերով:
  4. Ուղեկցող փաստաթղթերը իր մեջ ներառում է.
  • շահագործման հրահանգը (ձեռնարկը),
  • անձնագիրը,
  • հավաքակցման գծագիրը,
  • սկզբունքային էլեկտրական սխեման,տարրերի ցուցակով,
  • սկզբունքային հիդրավլիկ սխեման (հիդրավլիկ վերելակների համար),
  • վերելակի,վերելակի անվտանգության սարքերի (հաշվի առնելով Տեխնիկական կանոնակարգի 36-37-րդ կետերը), հակահրդեհային դռների (առկայության դեպքում) սերտիֆիկատների պատճենները:
  1. Շահագործման հրահանգը (ձեռնարկը) ներառում է.
  • հավաքման, կարգաբերման, կարգավորման, փորձարկումների և ստուգումների անցկացման կարգի մասին ցուցումներ պարունակող հավաքակցման հրահանգը,
  • շահագործման ժամանակաշրջանում վերելակների անվտանգության ապահովման համար միջոցները և օգտագործման վերաբերյալ ցուցումները, ներառյալ շահագործման հանձնման, ըստ նշանակության օգտագործման, տեխնիկական սպասարկման, վկայագրման, զննման, վերանորոգման, փորձարկման,
  • արագամաշ մանրակների ցուցակը,
  • խցիկից մարդկանց անվտանգ տարահանման մեթոդները,
  • օգտահանումից առաջ շահագործումից դուրս հանելու վերաբերյալ ցուցումները:
  1. Վերելակի վրա,սպասարկող անձնակազմի համար հասանելի տեղում,խցիկի վրա կամ խցիկում, պետք է զետեղվի վերելակի ծառայության ամբողջ ժամկետի ընթացքում հստակ և պարզ պատկեր ապահովող ցանկացած եղանակով, պատրաստողի անվանումը և նրա ապրանքային նշանը, վերելակի նույնականացման (գործարանային) համարը, պատրաստման տարեթիվը պարունակող տեղեկություններ:
  2. Վերելակի անվտանգության սարքի վրա, ծառայության ամբողջ ժամկետի ընթացքում հստակ և պարզ պատկեր ապահովող ցանկացած եղանակով, պետք է զետեղվի պատրաստողի անվանումը և նրա ապրանքային նշանը,սարքի նույնականացման համարը պարունակող տեղեկություններ:
  3. Տեխնիկական կարգավորման օբյեկտ հանդիսացող արտադրանքի շուկայահանումն ուղեկցվում է հայերեն և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված միջազգային համաձայնագրերով նախատեսված լեզվով լրացված համապատասխանության հայտարարագրով կամ համապատասխանության սերտիֆիկատով կամ տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության գնահատման այլ փաստաթղթերով, ինչպես նաև արտադրանքի հայերեն մակնշմամբ, համապատասխանու- թյան ազգային նշանով, եթե դա նախատեսված է համապատասխան տեխնիկական կանոնակարգով,կամ մակնշումը կատարվում է միջազգային համաձայնագրերով սահմանված պահանջներին համապատասխան:

ԳԼՈՒԽ IV

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  1. Վերելակի նախագծման, պատրաստման, հավաքակցման ժամանակ և նշանակված ծառայության ժամկետի ընթացքում անվտանգության ապահովման համար նախատեսվում են № 2 հավելվածով հաստատված վերելակի անվտանգության ընդհանուր պահանջների և անվտանգության հատուկ պահանջների կատարման համար գործիքներ և միջոցներ, հաշվի առնելով վերելակի նշանակությունը և շահագործման պայմանները: էներգետիկ արդյունավետության դասը նշվում է վերելակի տեխնիկական փաստաթղթերում և դրա մակնշման վրա:
  2. Օբյեկտում հավաքակցված վերելակի, շահագործման հանձնելուց առաջ, անվտանգությունն ապահովելու համար պետք է կատարվեն հետևյալ պահանջները.
  • վերելակի հավաքակցումն իրականացվում է վերելակներ հավաքակցող որակավորված անձնակազմի կողմից, հավաքակցման, կարգաբերման և կարգավորման վերաբերյալ ցուցումներ պարունակող հավաքակցման փաստաթղթերին համապատասխան, ինչպես նաև վերելակի տեղակայման նախագծային փաստաթղթերին համապատասխան,
  • հավաքակցած վերելակի համապատասխանության հավաստումն իրականացվում է Տեխնիկական կանոնակարգի  6-րդ գլխում նշված պահանջներին համապատասխան:
  1. Վերելակի նշանակված ծառայության ժամկետի ընթացքում անվտանգության ապահովման համար պետք է կատարվեն հետևյալ պահանջները.
    • վերելակի ըստ նշանակության օգտագործման, վերելակը պատրաստողի շահագործման հրահանգին համապատասխան վերելակի տեխնիկական սպասարկման, վերանորոգման և զննման անցկացման,
  • որակավորված անձնակազմի կողմից վերելակի տեխնիկական սպասարկման և վերանորոգման աշխատանքների կատարման,
  • Տեխնիկական կանոնակարգի 6-րդ գլխում սահմանված պահանջներին համապատասխան վերելակի տեխնիկական զննման (վկայագրման) ձևով համապատասխանության գնահատման անցկացման,
  • նշանակված ծառայության ժամկետը լրանալուց (աշխատելուց) հետո չի թույլատրվում վերելակի օգտագործումն ըստ նշանակության առանց համապատասխանության գնահատում անցկացման, վերելակի ըստ նշանակության օգտագործման ժամկետի երկարաձգման հնարավորությունների և պայմանների որոշման, արդիականացում կամ փոխարինում կատարման նպատակով, հաշվի առնելով համապատասխանության գնահատման արդյունքները: Ընդ որում, նշված գործառույթները իրականացվում են Տեխնիկական կանոնակարգի 6-րդ գլխում սահմանված պահանջներին համապատասխան:
  1. Մինչև Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելը, շահագործման հանձնված վերելակի անձնագրում նշանակված ծառայության ժամկետի մասին տեղեկությունների բացակայության դեպքում վերելակի նշանակված ծառայության ժամկետ է սահմանվում այն շահագործման հանձնելու օրվանից սկսած 25 տարվան հավասար ժամկետը:
  2. Վերելակների օգտահանմանը ներկայացվող անվտանգության պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

ԳԼՈՒԽ V

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

  1. Տեխնիկական կանոնակարգին վերելակների և վերելակների անվտանգության սարքերի համապատասխանությունն ապահովում են Տեխնիկական կանոնակարգի անվտան- գության պահանջների անմիջական կատարմամբ կամ Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ազգային համակարգով սահմանված, վերելակներին և վերելակների անվտանգության սարքերին վերաբերող, Հայաստանի Հանրապետությունում ազգային ստանդարտի կարգավիճակով կիրառվող միջազգային (ԻՍՕ), այդ թվում՝ եվրոպական (ԵՆ), տարածաշրջանային (ԳՕՍՏ),Ռուսաստանի Դաշնության (ԳՕՍՏ Ռ) և այլ պետությունների ազգային ստանդարտների կամավոր կիրառմամբ, և Տեխնիկական կանոնակարգի հետ փոխկապակցված ստանդարտների պահանջների կատարմամբ: Փոխկապակցված ստանդարտների պահանջների կամավոր հիմունքով կատարումը վկայում է Տեխնիկական կանոնակարգի պահանջներին վերելակների և վերելակների անվտանգության սարքերի համապատասխանության մասին:

ԳԼՈՒԽ VI

ՎԵՐԵԼԱԿԻ ԵՎ ՎԵՐԵԼԱԿԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ (ՀԱՎԱՍՏՈՒՄԸ)

  1. Շրջանառության համար թողակվող վերելակները և վերելակների անվտանգության սարքերը ենթակա են համապատասխանության գնահատման Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքով, կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, կամ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) հիման վրա ընդունված այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան, որոնց գործողությունը տարածվում է տվյալ վերելակի և վերելակի անվտանգության սարքերի վրա:
  2. Վերելակի և վերելակի անվտանգության սարքերի համապատասխանության գնահատումը Տեխնիկական կանոնակարգի պահանջներին իրականացվում է համապատաս- խանության հայտարարագրի և համապատասխանության սերտիֆիկատի ընդունման ձևերով, պետական հսկողության (վերահսկողության), գրանցման և տեխնիկական վիճակի գնահատման (զննման-վկայագրման) ձևերով:
  3. Վերելակների և վերելակների անվտանգության սարքերի սերտիֆիկացման և համապատասխանության հայտարարագրման ժամանակ որպես հայտատու կարող է հանդես գալ Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան գրանցված իրավաբանական անձը կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձը, որը հանդիսանում է արտադրանք արտադրողը կամ արտադրողի լիազոր ներկայացուցիչը, այդ թվում՝ վաճառողի (մատակարարի) կարգավիճակով (այսուհետ` հայտատու՝ կամ հայտատու-արտադրող, կամ հայտատու-վաճառող):
  4. Հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմնի (համապատաս-խանության գնահատման նշանակված մարմին) ընտրությունն իրականացնում է հայտատուն, որի հավատարմագրման ոլորտում ընդգրկված է տվյալ արտադրանքը՝ վերելակը և վերելակի անվտանգության սարքերը:
  5. Համապատասխանության գնահատման համար փաստաթղթերը պետք է ներկայացվեն հայերենով, հայտատուի ստորագրությունով և կնիքով կնքված (առկայության դեպքում), իսկ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) շրջանակներում՝ պայմանագրով (համաձայնագրով) նախատեսված լեզվով:
  6. Հայտատուի կողմից, Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին վերելակի և վերելակի անվտանգության սարքերի համապատասխանության հայտարարագրի ընդունման ձևով համապատաս­խա­նությունը գնահատելու (հավաստելու) համար, կամավորության սկզբունքով կիրառելի են.
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի №56-Ն որոշման № 2--18 հավելվածներով սահմանված համապատասխանության գնահատման ընթացակարգերից յուրաքանչյուրը կամ դրանց տեսակների համադրումը, մասնվորապես՝ № 2 հավելվածով (Ընթացակարգ Ա, այդ թվում՝ Ա1 և Ա2) և № 15 հավելվածով (Ընթացակարգ Է)  նախատեսված ընթացակարգերը, կամ հայտարարագրման սխեմայի և սերտիֆիկացման սխեմայի ընտրությունը իրականացնում է հայտատուն համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի № 1170-Ն որոշման հավելվածով սահմանված սխեմաներին համապատասխան.

ա.  սերիական արտադրվող, կամ միաժամանակյա արտադրված արտադրանքի խմբաքանակի կամ մեկանգամյա արտադրված յուրաքանչյուր (եզակի)  արտադրանքի հայտարարագրման համար կիրառելի են 1հ-5հ սխեմաները, մասնավորապես՝ հայտատու-արտադրողի կողմից սերիական արտադրվող արտադրանքի հայտարարագրման համար կիրառելի են 1հ, 2հ և 3հ սխեմաները (երբ հայտարարագիրը վավերացման և գրանցման համար սերտիֆիկացման մարմի է ներկայացնում արտադրանք արտադրողը՝ հայտատու-արտադրողը),իսկ եթե միաժամանակյա արտադրված արտադրանքի խմբաքանակի կամ մեկանգամյա արտադրված յուրաքանչյուր (եզակի)  արտադրանքի հայտարարագրման համար հայտարարագիրը վավերացման և գրանցման համար սերտիֆիկացման մարմի է ներկայացնում արտադրանք վաճառողը (մատակարարը)՝ հայտատու-վաճառողը, որը հնարավորություն չունի հավաքելու սեփական ապացույցներ,ապա կիրառելի են 2հ, 4հ և 5հ սխեմաները,

բ. սերիական արտադրվող, կամ միաժամանակյա արտադրված արտադրանքի խմբաքանակի կամ մեկանգամյա արտադրված յուրաքանչյուր (եզակի) արտադրանքի սերտիֆիկացման   համար   կիրառելի   են   1ս -7ս   սխեմաները: Ընդ որում, 1ս         -5ս սխեմաները  կիրառելի են հայտատու-արտադրողի կողմից սերիական արտադրության արտադրանքի սերտիֆիկացման համար, իսկ 6ս և 7ս սխեմաները կիրառելի են հիմնականում  հայտատու-վաճառողի կողմից միաժամանակյա արտադրված արտադրանքի խմբաքանակի կամ մեկանգամյա արտադրված յուրաքանչյուր (եզակի)  արտադրանքի սերտիֆիկացման համար,  հայտատու-արտադրողի կողմից միաժամանակյա արտադրված արտադրանքի խմբաքանակներով կամ մեկանգամյա արտադրված արտադրանքի յուրաքանչյուր (եզակի)  միավորի թողարկման դեպքում կիրառելի են նաև 6ս և 7ս սխեմաները,

և կամ՝                                                               

  • Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում՝ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի № 621 որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան.

ա. սերիական արտադրվող, կամ միաժամանակյա արտադրված արտադրանքի խմբաքանակի կամ մեկանգամյա արտադրված յուրաքանչյուր (եզակի) արտադրանքի հայտարարագրման համար կիրառելի են 1հ-6հ սխեմաները, մասնավորապես՝ հայտատու-արտադրողի կողմից սերիական արտադրվող արտադրանքի հայտարարագրման համար կիրառելի են 1հ, 3հ, 5հ և 6հ սխեմաները, հայտատու-վաճառողի կողմից՝ միաժամանակյա արտադրված արտադրանքի խմբաքանակի կամ մեկանգամյա արտադրված յուրաքանչյուր (եզակի)  արտադրանքի հայտարարագրման համար, կիրառելի են 2հ և 4հ սխեմաները,

բ. սերիական արտադրվող, կամ միաժամանակյա արտադրված արտադրանքի խմբաքանակի կամ մեկանգամյա արտադրված յուրաքանչյուր (եզակի) արտադրանքի սերտիֆիկացման  համար  կիրառելի  են  1ս   -9ս սխեմաները, մասնավորապես՝ հայտատու-արտադրողի կողմից 1ս         , 2ս, 5ս-8ս սխեմաները կիրառելի են սերիական արտադրության արտադրանքի սերտիֆիկացման համար, հայտատու-վաճառողի կողմից 3ս սխեման կիրառելի է միաժամանակյա արտադրված արտադրանքի խմբաքանակի  սերտիֆիկացման համար, 4ս  սխեման կիրառելի է մեկանգամյա արտադրված յուրաքանչյուր (եզակի)  արտադրանքի սերտիֆիկացման համար, իսկ հայտատու-արտադրողի կողմից 9ս սխեման կիրառելի է արտադրանքի սահմանափակ ծավալով խմբաքանակի սերտիֆիկացման համար

  1. Տեխնիկական կանոնակարգի 25-րդ կետում նշված հայտարարագրման սխեմաներում և սերտիֆիկացման սխեմաներում հայտատուն համապատասխանում է Տեխնիկական կանոնակարգի 22-րդ կետի պահանջներին:
  2. Համապատասխանության գնահատման (սերտիֆիկացման) մարմինների կողմից իրականացվող սերտիֆիկացման գործընթացները և հայտատուին հանձնվող համապատաս- խանության մասին հայտարարագիրը և համապատասխանության սերտիֆիկատը պետք է.
  • համապատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի № 552-Ն որոշման հավելվածներով սահմանված պահանջներին,

և կամ՝

  • համապատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի

նոյեմբերի 19-ի № 1301-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:

  1. Համապատասխանության մասին հայտարարագիրը կամ համապատասխանության սերտիֆիկատը հանդիսանում է Տեխնիկական կանոնակարգի պահանջներին վերելակի և վերելակի անվտանգության սարքերի համապատասխանությունը հավաստող միակ փաստաթուղթը:
  2. Համապատասխանության հայտարարագիրը ենթակա է գրանցման, կասեցման և դադարեցման Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրավասու ճանաչված մարմինների կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան ընդունված փաստաթղթերով:
  3. Համապատասխանության սերտիֆիկատը և համապատասխանության մասին հայտարարագիրը հավասար իրավաբանական ուժ ունեն և գործում են այն վերելակի և վերելակի անվտանգության սարքերի նկատմամբ, որոնք շուկայում շրջանառության մեջ են դրվում համապատասխանության սերտիֆիկատի կամ համապատասխանության մասին հայտարարագրի գործողության ժամանակահատվածում և կիրառելի են յուրաքանչյուր միավոր վերելակի ու վերելակի անվտանգության սարքերի նկատմամբ և դրանց ծառայության ժամկետի ընթացքում:
  4. Վերելակի և վերելակի անվտանգության սարքերի սերտիֆիկացումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված սերտիֆիկացման մարմինը հայտատուի հետ կնքած պայմանագրի հիման վրա:
  5. Տեխնիկական կանոնակարգի պահանջներին վերելակի և № 3 հավելվածում նշված վերելակի անվտանգության սարքերի համապատասխանության գնահատումն իրականացվում է սերտիֆիկացման ձևով, մինչև դրանք Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ դնելը:
  6. Վերելակների և վերելակների անվտանգության սարքերի սերտիֆիկացում անցկացման համար հայտատուն համապատասխանության գնահատման մարմին է ներկայացնում դիմում-հայտ,որի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները.
  • հայտատուի անվանումը և գտնվելու վայրը,
  • արտադրողի անվանումը և գտնվելու վայրը,
  • սերտիֆիկացման օբյեկտի նույնականացումը թույլատրող տեղեկությունները,
  • սերտիֆիկացման օբյեկտի փորձարկումների անցկացման վայրի մասին տեղեկությունները,
  • Տեխնիկական կանոնակարգի պահանջներին վերելակի և վերելակի անվտանգության սարքերի համապատասխանության  ապահովման համար Տեխնիկական կանոնակարգի 19-րդ կետում նշված ստանդարտների ցանկից կամավոր հիմունքով կիրառվող փոխկապակցված ստանդարտների մասին տեղեկությունները (արտադրողի կողմից դրանց կիրառման դեպքում),
  • արտադրողի, վաճառողի,օտարերկրյա արտադրողի գործառույթներն իրականացնող անձի կամ հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) կողմից անցկացրած փորձարկումների արձանագրությունները (առկայության դեպքում),
  • տվյալ տեսակի (մոդելի) վերելակի և վերելակի անվտանգության սարքերի համար օտարերկրյա սերտիֆիկացման մարմինների կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատները (առկայության դեպքում),
  • այլ փաստաթղթեր, որոնք ուղղակի կամ անուղղակի հավաստում են վերելակների և վերելակների անվտանգության սարքերի համապատասխանությունը Տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության պահանջներին (առկայության դեպքում):
  1. Սերտիֆիկացում անցկացման համար դիմում-հայտին կցվում են Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանությունը հավաստող փաստաթղթերը.
  • վերելակի սերտիֆիկացման համար.

ա. տեխնիկական նկարագրությունը,

բ. շահագործման հրահանգը (ձեռնարկը),

գ. սկզբունքային էլեկտրական սխեման՝ տարրերի ցանկի հետ,

դ. հիդրավլիկ սխեման՝տարրերի ցանկի հետ, հիդրավլիկ շարժաբերով վերելակի համար,

ե. արտադրողի կողմից կամ նրա հանձնարարությամբ կատարված փորձարկումների և չափումների արձանագրությունները,  ռիսկի վերլուծությունը (առկայության դեպքում),

զ. Տեխնիկական կանոնակարգին անվտանգության սարքերի համար համապատաս- խանության սերտիֆիկատների պատճենները, կամ փորձարկումների և չափումների արձանագրությունները, Տեխնիկական կանոնակարգով սահմանված լինելու դեպքում,

է. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված մարմնի կողմից տրված որակի կառավարման համակարգի սերտիֆիկատի պատճեն (առկայության դեպքում),

  • վերելակի անվտանգության սարքերի սերտիֆիկացման համար.

ա. տեխնիկական փաստաթղթերը (նկարագրություններ, գծագրեր, նկարներ),

բ. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված մարմնի կողմից տրված որակի կառավարման համակարգի սերտիֆիկատի պատճեն (առկայության դեպքում):

  1. Հայտատուն վերելակի սերտիֆիկացում անցկացնելու ժամանակ փորձարկումների համար ներկայացնում է մեկանգամյա արտադրված հավաքակցված վերելակը, վերելակների միաժամանակյա արտադրված խմբաքանակի տիպային նմուշը, կամ սերիական արտադրության վերելակների տիպաչափսային շարքի տիպային նմուշը և Տեխնիկական կանոնակարգի 34-րդ կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերը:
  2. Հայտատուն Տեխնիկական կանոնակարգի №3 հավելվածում նշված վերելակի անվտանգության սարքերի սերտիֆիկացում անցկացնելու ժամանակ փորձարկումների համար սերտիֆիկացման մարմին է ներկայացնում.
  • մեկանգամյա արտադրված  անվտանգության սարքը, անվտանգության սարքի միաժամանակյա արտադրված խմբաքանակի տիպային նմուշը, սերիական արտադրության անվտանգության սարքի տիպաչափսային շարքի տիպային նմուշը,
  • սերտիֆիկացվող անվտանգության սարքի փորձարկումների անցկացման համար անհրաժեշտ լրալկազմող արտադրատեսակները,
  • Տեխնիկական կանոնակարգի 34-րդ կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթերը:
  1. Վերելակը արտադրող կազմակերպության կողմից արտադրվող վերելակի անվտանգության սարքերը, որոնք օգտագործվում են սեփական արտադրության վերելակների լրակազմման համար և մատակարարվում են սեփական արտադրության վերելակների վրա վերելակի անվտանգության նույնական սարքերի փոխարինման համար որպես պահեստամասեր, ենթակա չեն սերտիֆիկացման: Վերելակների անվտանգության այդ սարքերի փորձարկումների անցկացման կարգը սահմանվում են Տեխնիկական կանոնակարգի 19-րդ կետում նշված ստանդարտների ցանկում ներառված Տեխնիկական կանոնակարգի հետ փոխկապակցված ստանդարտներում,որոնք պարունակում են այդ սարքերի նմուշառման, հետազոտությունների և փորձարկումների մասին դրույթներ: Այդ փորձարկումների արդյունքների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ: Արձանագրությունների պատճենները ներկայացվում են վերելակների սերտիֆիկացման ժամանակ:
  2. Տեխնիկական կանոնակարգի №2 հավելվածում նշված վերելակների և վերելակների անվտանգության սարքերի նույնականացումը սերտիֆիկացման մարմինների կողմից իրականացվում է էական հատկանիշներին դրանց բնութագրերի նույնականությունը որոշելու միջոցով:
  3. Վերելակի էական հատկանիշներին են վերաբերում հետևյալ հատկանիշների ամբողջությունը.
  • խցիկի առկայությունը,
  • կոշտ ուղղորդիչների առկայությունը,
  • ուղղաձիգի նկատմամբ ուղղորդիչի անկյան թեքությունը 15 աստիճանից ոչ ավելի,
  • խցիկի բարձրացման կամ իջեցման համար շարժաբերի առկայությունը:
  1. Տեխնիկական կանոնակարգի №3 հավելվածում նշված վերելակների անվտանգության սարքերի էական հատկանիշ է հանդիսանում Տեխնիկական կանոնակարգի 2-րդ գլխում նշված համապատասխան հասկացությունների սահմանումներից բխող դրանց գործառնական նշանակությունը: Նույնականացումն իրականացվում է հայտատուի կողմից ներկայացված տեխնիկական փաստաթղթերի օգտագործմամբ: Նույնականացման արդյունք է հանդիսանում արտադրանքը Տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կարգավորման օբյեկտների շարքին դասելու կամ չդասելու որոշման ընդունումը:
  2. Վերելակների և վերելակների անվտանգության սարքերի սերտիֆիկացման ժամանակ հետազոտությունները (փորձարկումները) և չափումներն անցկացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված փորձարկման լաբորատորիան (կենտրոնը):
  3. Սերտիֆիկացման մարմինը հայտատուի հետ կնքած պայմանագրում նշված ժամկետներում, սերտիֆիկացման ընտրված սխեմային համապատասխան կատարում է սերտիֆիկացում և գրավոր որոշում է ընդունում համապատասխանության սերտիֆիկատ տրամադրելու կամ այն տրամադրելը մերժելու մասին: Մերժելու մասին որոշումը պետք է պարունակի Տեխնիկական կանոնակարգի պահանջներին վերելակի և վերելակի անվտանգության սարքի անհամապատասխանության հիմնվորված հիմնավորում, որը վերացնելուց հետո հայտատուն համապատասխանության սերտիֆիկատ ստանալու մասին դիմումը կրկին անգամ ներկայացնում է սերտիֆիկացման մարմին:
  4. Սերտիֆիկացման մարմնի կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատը կարող է ունենալ հավելված, որը պետք է ընդգրկի վերելակի և վերելակի անվտանգության սարքերի կոնկրետ տեսակը և տարատեսակը, որոնց վրա տարածվում է դրա գործողությունը: Համապատասխանության սերտիֆիկատը և դրա հավելվածները պետք է տեղեկություններ պարունակեն վերելակի տեսակի (մոդելի), արտադրողի (պատրաստողի), վերելակի ծագման երկրի և վերելակի հետևյալ հանգույցների ու անվտանգության սարքերի մասին.
  • կարապիկների,
  • հիդրոագրեգատի (հիդրավլիկ վերելակի համար),
  • կառավարման համակարգի (կոնտրոլերի՝էլ.մեքենանները կառավարելու ապարատ),
  • խցիկի դռների շարժաբերի,
  • հորանի դռների,
  • հորանի դռների փականների,
  • որսիչների,
  • արագության սահմանափակիչների,
  • թափարգելիչի,
  • անվտանգության հիդրոապարատի:
  1. Սերիական արտադրության վերելակի և վերելակի անվտանգության սարքերի համար ընտրված սերտիֆիկացման սխեմաներին համապատասխան տրված համապատասխանու-թյան սերտիֆիկատի գործողության ժամկետը պետք է չգերազանցի հինգ տարին, ընդ որում, նշված ժամկետի ընթացքում արտադրողի (հայտատու-արտադրողի) կողմից շրջանառության թողարկված սերիական արտադրության վերելակի և վերելակի անվտանգության սարքերի համար համապատասխանության սերտիֆիկատը վավերական է վերելակի ծառայության ամբողջ ժամկետի ընթացքում:
  2. Միաժամանակյա արտադրված վերելակի ու վերելակի անվտանգության սարքերի խմբաքանակի և մեկանգամյա արտադրված յուրաքանչյուր (եզակի) վերելակի ու վերելակի անվտանգության սարքերի համար հայտատու-վաճառողին (մատակարարին) տրված համապատասխանության սերտիֆիկատները վավերական են մինչև վերելակի ծառայության ժամկետի ավարտը:
  3. Սերիական արտադրության վերելակի և վերելակի անվտանգության սարքերի համար համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը լրանալուց հետո հայտատուն կարող է դիմել սերտիֆիկացման մարմին, կամ այդ սերտիֆիկատը տրամադրած սերտիֆիկացման մարմնին նոր համապատասխանության սերտիֆիկատ ստանալու համար, կամ գործող համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը մինչև հիգ տարով երկարացնելու հայտով:
  4. Հայտատուի կողմից ներկայացված տեղեկությունների վերլուծության և սերտիֆիկացվող օբյեկտի սերտիֆիկացման նկատմամբ տեսչական հսկողության արդյունքների հիման վրա՝ առա այն,որ վերջին տեսչական հսկողություն անցկացնելու պահից սերտիֆիկացվող վերելակի և վերելակի անվտանգության սարքի կոնստրուկցիայում փոփոխություններ չեն կատարվել, նախորդ սերտիֆիկացումն անցկացրած մարմնի որոշմամբ սերտիֆիկատի գործողության ժամկետը կարող է երկարացվել մինչև հինգ տարով կամ երկարացումը մերժել: Համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը երկարացնելու կամ երկարացնելը մերժելու մասին տեղեկությունները, որոշումն ընդունելու օրվանից տաս օրը չգերազանցող ժամկետում, սերտիֆիկացման մարմնի կողմից ուղարկվում են Տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն (վերահսկողություն)  իրականացնող  Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմիններին:
  5. Հայտատուն պետք է տեղեկացնի համապատասխանության սերտիֆիկատ

տրամադրած սերտիֆիկացման մարմնին վերելակի կոնստրուկցիայի և վերելակի անվտանգության սարքերի կոնստրուկցիայի անվտանգության վրա ազդող կատարված բոլոր փոփոխությունների մասին: Հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի նկատմամբ սերտիֆիկացման մարմինը կատարում է վերլուծություն և որոշում է ընդունում փոփոխված կոնստրուկցիայով վերելակի և վերելակի անվտանգության սարքերի համապատասխանու-թյան սերտիֆիկատի վերաձևակերպման, կամ վերելակի և վերելակի անվտանգության սարքերի նոր փորձարկումների անցկացման մասին:

  1. Սերտիֆիկացման մարմինը դադարեցնում է համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը Տեխնիկական կանոնակարգի 48-րդ  կետում սահմանված պահանջների չկատարման դեպքում, կամ սերտիֆիկացված արտադրանքի նկատմամբ տեսչական հսկողության բացասական արդյունքների դեպքում:
  2. Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրանքը շրջանառության մեջ թողարկման ժամանակ պետք է պահպանվի.
  • վերելակի և վերելակի անվտանգության սարքերի լրակազմ փաստաթղթերը հայտատու-արտադրողի մոտ՝ վերելակները արտադրությունից հանելու (դադարեցնելու) օրվանից սկսած ոչ պակա 10 տարվա ընթացքում,
  • վերելակի և վերելակի անվտանգության սարքերի միաժամանակյա արտադրված խմբաքանակի, վերելակի և վերելակի անվտանգության սարքերի մեկանգամյա արտադրված յուրաքանչյուր (եզակի) միավորի լրակազմ փաստաթղթերը հայտատու-վաճառողի մոտ՝ դրանց խմբաքանակի վերջին արտադրատեսակի և յուրաքանչյուր եզակի արտադրատեսակի  իրացման օրվանից սկսած ոչ պակա 10 տարվա ընթացքում: Այն դեպքում, երբ վերելակների և վերելակների անվտանգության սարքերի վրա տարածվում է Հայաստանի Հանրապետության օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) հիման վրա ընդունված մի քանի տեխնիկական կանոնակարգերի գործողություն, որոնք սահմանում են հայտատու-արտադրողի և հայտատու-վաճառողի մոտ լրակազմ փաստաթղթերի պահման տարբեր ժամկետներ, ապա կիրառվում է սահմանված պահման ժամկետներից ամենաերկարը:
  1. Վերելակների սերտիֆիկացման ժամանակ, Տեխնիկական կանոնակարգի պահանջ- ներին համապատասխանության համար օգտագործված փաստաթղթերի պատճենները և համապատասխանության սերտիֆիկատների պատճենները պետք է համապատասխանու- թյան սերտիֆիկատը տված սերտիֆիկացման մարմնում պահվեն համապատասխանության սերտիֆիկատում նշված գործողության ժամկետի ընթացքում և դրա գործողության ժամկետի ավարտից հետո ևս  հինգ տարվա ընթացքում:
  2. Մինչև շահագործման հանձնելը տեղում հավաքակցած վերելակի Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատումն իրականացվում է վերելակի համապատասխանության հայտարարագրման ձևով՝ սեփական ապացույցների և հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) մասնակցությամբ ստացված ապացույցների հիման վրա:
  3. Որպես սեփական ապացույցներ օգտագործվում են վերելակի հավաքակցումն ավարտելուց հետո վերելակի աշխատանքի ստուգման արձանագրությունը, անձնագիրը, հավաքակցված վերելակի հավաքակցման գծագիրը և վերելակի տեղակայման նախագծային փաստաթղթերը: Վերելակի հավաքակցման գծագիրը պետք է պարունակի Տեխնիկական կանոնակարգի պահանջներին վերելակի տեղակայման համապատասխանության ստուգման համար անհրաժեշտ տեղեկությունները և չափերը: Գծագրի վրա նշվում են մեքենայական և բլոկային շինությունների, այդ թվում' հորանի տեսակները և կտրվածքները (չափերով), որոնք պատկերացում են տալիս վերելակի բաղկացուցիչ մասերի փոխադարձ կապի և տեղաբաշխ- ման, ինչպես նաև շենքի (շինության) շինարարական մասի վրա վերելակից առաջացող բեռնվածքների մասին:
  4. Տեխնիկական կանոնակարգի 53-րդ կետի պահանջները կատարելուց հետո դիմում–հայտը ներկայացվում է հավատարմագրված փորձարկման լաբորատորիա (կենտրոն):
  5. Հայտատուի հետ կնքված պայմանագրով սահմանված ժամկետներում հավատարմագրված փորձարկման լաբորատորիան (կենտրոնը) անցկացնում է ստուգումներ, հետազոտություններ, փորձարկումներ և չափումներ: Ընդ որում, իրականացվում են.
  • հավաքակցման փաստաթղթերին վերելակի սարքավորումների տեղակայման համապատասխանության ստուգում և շենքում (շինությունում) վերելակի տեղակայման նախագծային փաստաթղթերին համապատասխանության ստուգում,
  • վերելակի և վերելակի անվտանգության սարքերի աշխատանքի ստուգում,
  • էլեկտրացանցերի և էլեկտրական սարքավորումների մեկուսացման փորձարկում, վերելակի սարքավորումների հողակցման (զրոյացման) տեսողական և չափողական ստուգում,
  • ճոպանատար փոկանիվի (շփման թմբուկի) հետ քարշող տարրերի կցորդման փորձարկում և էլեկտրաշարժաբերով վերելակի արգելակման համակարգի փորձարկում,
  • հիդրավլիկ շարժաբերով վերելակի հիդրոգլանի և խողովակաշարի հերմետիկության փորձարկում,
  • խցիկի, քարշող տարրերի, խցիկի կախոցի և հենարանի, դրանց ամրակման տարրերի ամրության փորձարկում:
  1. Ստուգումների, հետազոտությունների, փորձարկումների և չափումների արդյունքների

վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնց պատճենները կցվում են վերելակի անձնագրին: Հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) մասնագետը վերելակի անձնագրում գրառում է կատարում ստուգումների, հետազոտությունների, փորձարկումների և չափումների արդյունքների մասին:

  1. Տեխնիկական կանոնակարգի պահանջներին վերելակի համապատասխանության մասին հայտարարագիրը կցվում է վերելակի անձնագրին: Վերելակի անձնագիրը և հայտարարագիրը ենթակա են պահպանման վերելակի նշանակված ծառայության ժամկետի ընթացքում:
  2. Մինչև շահագործման հանձնելը, հավաքակցած վերելակի օգտագործումը մարդկանց կամ բեռների փոխադրման համար չի թույլատրվում, բացառությամբ վերելակի հավաքակց- ման, կարգաբերման և փորձարկման աշխատանքների կատարման հետ կապված դեպքերի:
  3. Վերելակը շահագործման է հանձնվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
  4. Շահագործման մեջ գտնվող վերելակի նշանակված ծառայության ժամկետի ընթացքում համապատասխանության գնահատումն իրականացվում է տեխնիկական զննման ձևով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված (իրավասու) կազմակերպության կողմից, տարեկան առնվազն մեկ անգամից ոչ պակաս: Վերելակի համապատասխանության գնահատման արդյունքները ձևակերպվում են արձանագրությունով և նշվում են վերելակի անձնագրում:
  5. Նշանակված ծառայության ժամկետն աշխատած վերելակի համապատասխանության գնահատումն անցկացվում է զննման ձևով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված (իրավասու) կազմակերպության կողմից:
  6. Վերելակի զննման ժամանակ որոշվում են.
  • նշանակված ծառայության ժամկետն աշխատած վերելակի համապատասխանությունը Տեխնիկական կանոնակարգի №2 հավելվածով հաստատված անվտանգության ընդհանուր և հատուկ պահանջներին, հաշվի առնելով վերելակի նշանակությունը,
  • Տեխնիկական կանոնակարգի պահանջներին վերելակի համապատասխանության ապահովման համար անհրաժեշտ միջոցառումները (այդ թվում՝վերելակի արդիականացման) և միջոցառումների կատարման ժամկետները:
  1. Վերելակի զննման ժամանակ անցկացվում են.
  • վերելակի սարքավորման, ներառյալ վերելակի անվտանգության սարքերի վիճակի որոշում, մաշվածության և կերամաշման աստիճաների, թերությունների և անսարքությունների բացահայտմամբ,
  • հիմնակմախքի,խցիկի,հակակշիռի կախոցների,ինչպես նաև ուղղորդիչների և դրանց ամրակման տարրերի մետաղական կոնստրուկցիաների ստուգում,
  • Էլեկտրասարքավորումների և էլեկտրացանցերի մեկուսացման փորձարկում,վերելակի սարքավորման հողակցման (զրոյացման) տեսողական և չափողական ստուգում: Կատարված զննումների մասին տեղեկությունները գրանցվում են վերելակի անձնագրում:
  1. Զննման արդյունքների հիման վրա ձևակերպվում է եզրակացություն, որը պարունակում է.
  • վերելակի օգտագործումը երկարացնելու պայմանները և հնարավոր ժամկետը,
  • վերելակի արդիականացման կամ փոխարինման վերաբերյալ հանձնարարականներ (առաջարկություններ):
  1. Արդիականացումից կամ փոխարինումից հետո վերելակի համապատասխանության գնահատումն իրականացվում է Տեխնիկական կանոնակարգում նշված համապատասխանու-թյան գնահատման ընթացակարգերի,հայտարարագրման սխեմաների և սերտիֆիկացման սխեմաների նկարագրությունների համապատասխան:
  2. Արդիականացված վերելակի համապատասխանության գնահատման ժամանակ լրացուցիչ իրականացվում են.
  • արդիականացված վերելակի համապատասխանության ստուգում Տեխնիկական կանոնակարգի №2 հավելվածով հաստատված անվտանգության ընդհանուր և հատուկ պահանջներին, հաշվի առնելով վերելակի նշանակությունը,
  • արդիականացման նախագծային փաստաթղթերին վերելակի սարքավորումների տեղակայման համապատասխանության ստուգում,
  • նշանակված ծառայության ժամկետը լրացած (աշխատած) վերելակի համապատաս- խանության գնահատման (տեխնիկական զննման) արդյունքներով ձևակերպված եզրակացության մեջ նշված վերելակի արդիականացման վերաբերյալ հանձնարարականների (առաջարկությունների) կատարման ստուգում:
  1. Համապատասխանության գնահատման դրական արդյունքների հիման վրա հայտատուն ձևակերպում է համապատասխանության հայտարարագիրը և նշանակում է վերելակի ծառայության նոր ժամկետ, վերելակի անձնագրում գրառում է կատարում ծառայության ժամկետի և վերելակը շահագործման հանձնելու տեխնիկական պատրաստվածության մասին:
  2. Վերելակի արդիականացման ու փոխարինման անհրաժեշտության և շահագործման ժամկետի երկարացման պայմանների կատարման բացակայության դեպքում սահմանվում է վերելակի ըստ նշանակության օգտագործման ժամկետ:
  3. Տեխնիկական կանոնակարգի  ուժի մեջ մտնելու սահմանված ժամկետից առաջ շահագործման      հանձնված և նշանակված ծառայության ժամկետը լրացած (աշխատած) վերելակները պետք է համապատասխանեցվեն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին, Տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելու յոթ տարին չգերազանցող ժամկետում:

ԳԼՈՒԽ VII

ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՄԱԿՆՇՈՒՄԸ

  1. Տեխնիկական կանոնակարգի անվտանգության պահանջներին համապատասխանող և Տեխնիկական կանոնակարգի 6-րդ գլխում նշված համապատասխանության գնահատման (հավաստման) ընթացակարգեր անցած վերելակները, վերելակների անվտանգության սարքերը, որի տեխնիկական կանոնակարգը նախատեսում է համապատասխանության նշանի կիրառում, պետք է մակնշվի համապատասխանության նշանով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ Հայաստանի Հանրապետության կողմից կնքված միջազգային պայմանագրերով (համաձայնագրերով) սահմանված կարգով: Ընդ որում, մակնշումը իրականացվում է.
  • Հայաստանի Հանրապետությունում համապատասխանությունը հավաստող համապա- տասխանության ազգային նշանով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի  № 337-Ն որոշման № 1 և № 2 հավելվածներով սահմանված պահանջ-

ների համապատասխան, շուկայում շրջանառության համար վերելակները և  վերելակների անվտանգության սարքերը թողարկումից առաջ,

        և կամ՝

  • Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում՝ Մաքսային միության 2011 թվականի հուլիսի 15-ի № 711 որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան:
  1. Համապատասխանության նշանը զետեղվում է յուրաքանչյուր վերելակի և վերելակի անվտանգության յուրաքանչյուր սարքի վրա, համաձայն հաստատված ցուցակի, ինչպես նաև նշվում է վերելակի և վերելակի անվտանգության սարքերի հետ առաքվող դրանց շահագործման փաստաթղթերում:
  2. Համապատասխանության նշանը պետք է դրոշմված լինի վերելակի ծառայության ամբողջ ժամկետի ընթացքում ամբողջական, հստակ և պարզ պատկեր ապահովող ցանկացած եղանակով:
  3. Վերելակների և վերելակների անվտանգության սարքերի մակնշումը վկայում է Տեխնիկական կանոնակարգի պահանջներին դրանց համապատասխանության մասին:

 

ԳԼՈՒԽ VII

ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՎԵՐԱՊԱՀՈՒՄ

  1. Հայաստանի Հանրապետությունը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները՝ մարդու կյանքի և առողջության, գույքի համար վտանգ ներկայացնող և Տեխնիկական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող վերելակները և  վերելակների անվտանգության սարքերը իր տարածքում և արտահանելու դեպքում շրջանառության մեջ դնելը սահմանափակելու, արգելելու համար, ինչպես նաև շուկայից դուրս բերելու համար: Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը պետք է ընդունված որոշման մասին տեղեկացնի վերելակներ և վերելակների անվտանգության սարքեր արտադրողին (արտահանողին) և դրանք արտահանված պետությունների իրավասու մարմիններին, նշելով տվյալ որոշումն ընդունելու պատճառները և տրամադրել տվյալ որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պարզաբանող ապացույցներ:
  2. Երաշխիքային վերապահման կիրառման համար հիմք կարող են ծառայել հետևյալ դեպքերը.
  • Տեխնիկական կանոնակարգի պահանջների չկատարելը,
  • Տեխնիկական կանոնակարգի հետ փոխկապակցված ստանդարտների ոչ ճիշտ  կիրառումը,  եթե տվյալ ստանդարտները կիրառվել են,
  • շուկայում շրջանառության համար վերելակների թողարկում արգելող այլ պատճառներ:

ԳԼՈՒԽ VIII

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Մինչև Տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելը, Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացման հավատարմագրված մարմինների կողմից վերելակների և վերելակների անվտանգության սարքերի համար տրված համապատասխանության սերտիֆիկատները գործում են մինչև սերտիֆիկատում նշված գործողության ժամկետի ավարտը:

 

 

 

 

 

 

 

 

Հավելված  № 2

              ՀՀ կառավարության 2017 թվականի

_________ _____ № - Ն որոշման

 

ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

  1. Վերելակի անվտանգության ապահովման համար պետք է կատարվեն հետևյալ ընդհանուր պահանջները.
    • օգտագործողների և կողմնակի անձանց համար վերելակի սարքավորումների անհասանելիություն,որոնք տեղակայվում են.

ա. սարքավորումների տեղաբաշխման համար պահարաններում,

բ. մեքենայական սենքում,

գ. բլոկային սենքում,

դ.վերելակի հորանում, բացառությամբ վերելակի խցիկում տեղաբաշխված սարքավորումների,

  • վերելակի սարքավորումների շարժվող մասերի հետ հպման արդյունքում վնասվածքներ ստանալուց օգտագործողներին և կողմնակի անձանց պաշտպանության համար միջոցների առկայություն,
  • խցիկի կանգառնելու կամ շարժումը կանխելու համար արգելափակման, պաշտպանության սարքերի առկայություն.

ա. եթե հորանի դուռը փակված չէ, փակ չէ,

բ. սարքավորումների տեխնիկական սպասարկման համար նախատեսված դուռը, վթարային դուռը, դիտանցքի և վթարային մտոցի կափարիչը, խցիկի դուռը փակված չեն: Սույն պահանջը չի վերաբերում խցիկը հարկային հարթակին մոտենալու ժամանակ ավտոմատ դռների նախնական բացվելուն և խցիկի բեռնման (բեռնաթափման) ժամանակ, վերելակի կոնստրուկցիայում նախատեսված գործելակարգով, խցիկը մինչև հարկային հարթակի մակարդակին հասնելուն,

  • կանգառած խցիկից անձնակազմի կողմից մարդկանց անվտանգ տարահանման հնարավորության առկայություն,
  • վերելակի սարքավորումները, որոնք հասանելի են օգտագործողների և այլ անձանց համար, չպետք է ունենան նրանց համար վտանգ ներկայացնող անհարթություններով մակերևույթներ,
  • մարդկանց փոխադրման համար նախատեսված խցիկը լուսավորելու միջոցների առկայություն, այդ թվում՝ էլեկտրամատակարարման ընդհատումների դեպքում,
  • վերելակի սարքավորումները պետք է համապատասխանեն վերելակի շահագործման համար նախատեսված կլիմայական և սեյսմիկ գոտու պայմաններին,
  • խցիկից և շենքի (շինության) հարկերի և հորանին հարակից հարթակներից մարդկանց հորան ընկնելը կանխող միջոցների  և միջոցառումների առկայություն,
  • վերելակի դռնատեղի չափերը պետք է ապահովեն խցիկում անվտանգ մուտքը և դրանից ելքը հարկային հարթակի վրա, խցիկի անվտանգ բեռնումը և բեռնաթափումը,
  • հարկի հարթակի շեմքի և խցիկի միջև հորիզոնական և ուղղաձիգ հեռավորությունը

 պետք է ապահովեն խցիկի մեջ անվտանգ մուտքը և դրանից ելքը,

  • խցիկի կոնստրուկցիայի տարրերի և հորանի միջև հեռավորությունը, պետք է բացառի  հորանի մեջ մարդու ներթափանցման հնարավորությունը,հորանի և խցիկի դռների բաց լինելու, ինչպես նաև խցիկը հարկային հարթակի գոտում գտնվելու դեպքում,
  • խցիկի և հորանի ինքնաբերաբար փակվող դռներով շարժման ճանապարհին գտնվող մարդու կամ առարկայի ճզմման ճիգի, մինչև վնասվածքներ ստանալու վտանգը նվազեցնող սահմաններում,նվազեցման կամ կանխման համար միջոցների առկայություն,
  • խցիկը, քարշային տարրերը, կախոցը և խցիկի ու հակակշռի հենարանը, դրանց ամրակման տարրերը պետք է դիմանան վերելակի փորձարկումների և ըստ նշանակության օգտագործման ժամանակ առաջացող բեռնվածքներին,
  • մարդկանց տեղափոխման համար նախատեսված խցիկի կահավորումը (ապահովումը) երկկողմային խոսակցական կապին միացման համար միջոցներով, որի օգնությամբ ուղևորը կարող է դրսից օգնություն կանչել,
  • բնականոն աշխատանքային գործելակարգի ժամանակ գերբեռնված խցիկի գործարկումը կանխող միջոցների առկայություն,
  • եզրային աշխատանքային դիրքերի սահմաններից (հարկերի հարթակներից) դուրս խցիկի տեղափոխումը սահմանափակող միջոցների առկայություն,
  • ներքև շարժվելու ժամանակ խցիկի անվանական արագության մեծության գերազանցումը կանխող միջոցների առկայություն, մինչև սարքավորման կոտրվածք  կամ վնասվածք ստանալու վտանգը նվազեցնող սահմաններում,
  • որսիչները և թափարգելիչները իրենց գործարկման ժամանակ պետք է ապահովեն խցիկի շարժման դանդաղեցում, սարքավորման կոտրվածք  կամ վնասվածք ստանալու վտանգի նվազեցման նպատակով,
  • մարդկանց տեղափոխման համար նախատեսված խցիկում օդափոխանակության ապահովում,
  • սարքավորումների սպասարկման համար աշխատանքային գոտիների չափերը և դասավորությունը պետք է բավարար լինեն աշխատանքների անվտանգ կատարում ապահովելու համար,
  • վերելակի սարքավորումներին  անձնակազմի  անվտանգ մուտքի առկայություն,
  • հորանում աշխատանքային հարթակի վրա և խցիկի տանիքի վրա անձնակազմի անվտանգ մուտքի և ելքի առկայություն,
  • աշխատանքային հարթակը և խցիկի տանիքը (անձնակազմին տեղաբաշխելու անհրաժեշտության դեպքում) պետք է դիմանա դրա վրա գտնվող անձնակազմից առաջացող բեռնվածքներին,
  • հորանում գտնվող  աշխատանքային հարթակից և խցիկի տանիքից անձնակազմի ընկնելու ռիսկը նվազեցնող միջոցների և միջոցառումների առկայություն,
  • տեխնիկական սպասարկման իրականացման ժամանակ անձնակազմի կողմից խցիկի շարժման կառավարման և կանգառնելու համար միջոցների առկայություն:  Խցիկի վրա հորանով անձնակազմի  տեղափոխման անհրաժեշտության դեպքում պետք է նախատեսված լինեն խցիկի կանգառնելու և անվտանգ        արագությամբ շարժման կառավարման համար միջոցներ: Ընդ որում, նշված միջոցները պետք է անհասանելի լինեն օգտագործողների և կողմնակի անձանց համար,
  • վերելակի մասերի չվերահսկվող շարժման ժամանակ, վերելակի հորանում գտնվող անձնակազմի վնասվածքներ ստանալը կանխման համար միջոցների և միջոցառումների առկայություն,
  • վերելակային սարքավորումների տարրերի՝ փոկերի, փոկանիվների, բլոկների, շարժիչի ցցված լիսեռի, ժանանիվների, աստղանիվների, շարժաբերային շղթաների շարժման ժամանակ անձնակազմի վնասվածքներ ստանալը կանխման համար միջոցների և միջոցառումների առկայություն,
  • սպասարկման գոտիներում, անձնակազմի կողմից աշխատանքների անվտանգ կատարման համար պահանջվող լուսավորվածության մակարդակի ստեղծման համար միջոցների առկայություն,
  • օգտագործողների, այլ անձանց և անձնակազմի էլեկտրաանվտանգության ապահովման միջոցների և միջոցառումների առկայություն, վերելակի կառավարման ապարատների վրա նրանց ներգործության  և վերելակի հոսանահաղորդ կոնստրուկցիաների հետ հպման  դեպքում,
  • հորանի դռների հրակայունության սահմանը պետք է սհմանվեն հրդեհային անվտանգության պահանջներին համապատասխան,
  • շենքում (շինությունում) հրդեհի վտանգի ծագման ժամանակ խցիկից ուղևորների անվտանգ դուրս գալու հնարավորությունն ապահովող միջոցների առկայություն,
  • պետք է նախատեսվեն վերելակների անվտանգ օգտահանման պահանջներ:
  1. Վերելակներում անվտանգությունն ապահովելու համար,այդ թվում' հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի փոխադրման համար նախատեսված վերելակներում, պետք է կատարվեն հետևյալ հատուկ պահանջները.
  • խցիկի, խցիկի և հորանի դռնատեղի չափերը պետք է ապահովեն անվտանգ մուտք և ելք խցիկից, ինչպես նաև անվասայլակ օգտագործողի տեղավորումը խցիկում,
  • վերելակի խցիկի և հորանի դռները,որոնք նախատեսված են առանց ուղեկցողների անվասայլակ օգտագործողի փոխադրման համար պետք է ինքնաբերաբար բացվեն և փակվեն,
  • վերելակի խցիկը պետք է ապահոված լինի առնվազն մեկ բռնակով, որի տեղադիրքը պետք է թեթևացնի օգտագործողի դեպի խցիկ և կառավարման սարքեր մուտքը,
  • խցիկի և հարկային հարթակի շեմքի միջև հորիզոնական և ուղղաձիգ հեռավորությունները պետք է ապահովեն վերելակի խցիկից անվասայլակ օգտագործողի  անվտանգ մուտքի և ելքի հնարավորություն,
  • կառավարման և ազդանշանման (ձայնային և լուսային) սարքերի  կոնստրուկցիան և տեղադրումը վերելակի խցիկում և հարկային հարթակի վրա պետք է ապահովեն վերելակի անվտանգությունն ու հասանելիությունը հաշմանդամների և բնակչության այլ սակավաշարժ խմբերի համար:
  1. Հրդեհի ժամանակ հրշեջների փոխադրումն ապահովող վերելակներում անվտանգությունն ապահովելու համար պետք է կատարվեն հետևյալ հատուկ պահանջները.
  • վերելակի բեռնունակությունը և խցիկի չափերը պետք է ապահովեն հրշեջների փոխադրումը հրդեհի դեմ պայքարի  և հրդեհի ժամանակ փրկվող մարդկանց համար նախատեսված սարքավորումների հետ,
  • կառավարման և ազդանշանման համակարգերը պետք է ապահովեն վերելակի աշխատանքը հրշեջների անմիջական կառավարման ներքո: Վերելակների կառավարման այլ գործելակարգերը պետք է անջատվեն,
  • վերելակի կառավարման գործելակարգի առկայություն, անկախ դրա հետ խմբային կառավարման համակարգով միավորված այլ վերելակների աշխատանքից,
  • վերելակի խցիկում և հիմնական նստեցման (նշանակված) հարկում խցիկի տեղադիրքի և դրա շարժման ուղղության մասին տեսողական տեղեկատվության առկայություն,
  • վերելակի հորանի դռները պետք է լինեն հակահրդեհային, որոնց հրակայունության սահմանը սահմանվում է շենքերին (շինություններին) ներկայացվող հրդեհային անվտանգության պահանջներին համապատասխան,
  • հարկերի միջև կանգառած խցիկից հրշեջներին տարահանման միջոցների կամ գործիքների առկայություն,
  • խցիկի կուպեի կոնստրուկցիայում այրելիության, բոցավառելիության, ծխագոյացման ունակության, այրման ժամանակ թունավորության և բոցի տարածվելիության կիրառելի ցուցանիշներով հրդեհի վտանգի ծագման ռիսկը նվազեցնող նյութերի օգտագործում:
  1. Վերելակի անվտանգության ապահովման համար նախատեսված կարգավարական հսկողության սարքին միացման համար, պետք է կատարվեն հետևյալ հատուկ պահանջները.
  • պետք է նախատեսված լինի վերելակի աշխատանքի վերաբերյալ վերելակից կարգավարական հսկողության սարքին հետևյալ տեղեկությունների փոխանցման նպատակով ազդանշանները վերցնելու համար հնարավորություն.

ա. անվտանգության էլեկտրական շղթաների գործարկման մասին,

բ. հորանի դռների չթույլատրված բացման մասին,

գ.առանց մեքենայական սենքից տրվող հրահանգի վերելակի կառավարման սարքի դռան (կափարիչի) բացման մասին:

  1. Շենքերում, շինություններում տեղակայման համար նախատեսված վերելակների անվտանգության ապահովման համար, որոնցում չի բացառվում վերելակային սարքավորման կանխամտածված վնաս պատճառելու հնարավորությունը, պետք է կատարվեն հետևյալ հատուկ պահանջները.
    • խցիկի կուպեն ցանկապատող կոնստրուկցիաները, ինչպես նաև պատերի, առաստաղի և հատակի հարդարումը պետք է կատարվեն դրանց կանխամտածված վնասելու կամ վառելու ռիսկը նվազեցնող նյութերից,
    • խցիկում և հարկերի հարթակներում կառավարման, ազդանշանման, լուսավորության սարքերը պետք է ունենան այնպիսի կոնստրուկցիա և պատրաստվեն այնպիսի նյութերից, որոնք նվազեցնում են դրանց կանխամտածված վնասելու կամ վառելու ռիսկը,
    • պետք է նախատեսվի հորանի համատարած ցանկապատում,
    • «Բնականոն աշխատանք» գործելակարգից վերելակը դուրս բերող միջոցների առկայություն հարկում հորանի դռների չթույլատրված բացվելու դեպքում, երբ «Բնականոն աշխատանք» գործելակարգի ժամանակ հարկում խցիկը բացակայում է: «Բնականոն աշխատանք» գործելակարգին վերելակի վերադարձնելը պետք է իրականացվի սպասարկող անձնակազմի կողմից:

Հավելված № 3

ՀՀ կառավարության 2017 թվականի

________ _____ №  - Ն որոշման

 

ՑԱՆԿ

 ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԵՐԻ

 

  1. Թափարգելիչ.
  • էներգիա կուտակող տիպի (բացառությամբ գծային բնութագրերով էներգիա կուտակող թափարգելիչների),
  • ոչ գծային բնութագրերով,
  • մեղմացված հակառակ ընթացքով,
  • էներգիայի ցրման տեսակի:
  1. Անվտանգության հիդրոապարատ (խզման կափույր):
  2. Հորանի դռան փական:
  3. Որսիչներ:
  4. Արագության սահմանափակիչ:

 

 

  • Обсуждалось

    01.03.2017 - 23.03.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Чрезвычайные ситуации

  • Министерство

    Министерство по чрезвычайным ситуациям

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4870

Принт