Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  ՆԱԽԱԳԾԻ (այսուհետ՝ նախագիծ) ԸՆԴՈՒՆՄԱՆ


1. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը և նպատակը

Նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին»  օրենքի 8-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ և 16-րդ հոդվածների։ Տեղական վճարների դրույքաչափերը, օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում, սահմանում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ:     Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 04-ի N 206 որոշմամբ հաստատվել է Աբովյան համայնքի «Բալահովիտ գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և այն Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է 2025 թվականի դեկտեմբերի 18-ին։ Կազմակերպությունը իր գործունեությունը կսկսի 2026 թվականի հունվարի 7-ից և անհրաժեշտություն է առաջացել սահմանել համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումար։   
Համայնքային ենթակայության մանկապարտեզների ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվում է համայնքի  բյուջեից՝  ելնելով երեխաների թվից: Աբովյանի համայնքապետարանի ենթակայության Աբովյան համայնքի գյուղական բնակավայրերի մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար սահմանվող տեղական վճարի հաշվարկման հիմքում ընկած է մանկապարտեզ հաճախող երեխաների վրա ուղղակի կատարվող ծախսը, որն ընդգրկում է սննդի և գույքի (տնտեսական, գրենական) ձեռքբերումը, անձնակազմի վարձատրությունը, կոմունալ ծախսերը, ինչպես նաև շենքերի պահպանման, ընթացիկ վերանորոգման և այլ  ծախսերը: Յուրաքանչյուր երեխայի հաշվարկով պայմանավորված փոփոխական ծախսերի միջինացված ցուցանիշը մոտավոր կազմել է 35 000 դրամ:      

Ելնելով համայնքի բնակչության սոցիալական վիճակից և հաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից իրականացվող սոցիալական քաղաքականության ուղղությունը, առաջարկվում է սահմանել Աբովյան համայնքի «Բալահովիտ գյուղի մանկապարտեզ»
համայանքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարը՝ 7 000 դրամ, որը կազմում է մեկ երեխայի վրա կատարված ծախսի մոտ 35-40 %-ը: Քանի որ, Աբովյան համայնքին մոտ գտնվող որոշ համայնքներում չկան գործող մանկապարտեզներ, այդ համայնքների որոշ բնակիչներ դիմում են իրենց երեխաներին Աբովյանի մանկապարտեզներ ընդունելու խնդրանքով: Ելնելով հարևան համայնքների հետ համագործակցության և փոխօգնության սկզբունքից, ինչպես նաև բոլոր երեխաների համար նախադպրոցական կրթություն ստանալու իրավունքն ապահովելու նպատակով, որոշվել է թույլատրել ոչ աբովյանաբնակ (ունեն մշտական հաշվառում այլ համայնքներում) երեխաների հաճախումն Աբովյանի մանկապարտեզներ, սակայն առաջարկվում է նրանց համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման  գումարի դրույքաչափը սահմանել կրկնակի (որը ևս ամբողջությամբ չի փոխհատուցում մեկ երեխայի համար ծախսվող գումարը)։
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 86-րդ
  հոդվածի համաձայն` համայնքի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև տեղական վճարները: Նշված դրույթը ամրագրված է նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 28.1-րդ հոդվածում: Հետևաբար տեղական վճարները սահմանելու մասին ավագանու որոշման նախագծի ընդունումն ուղղված է համայնքի բյուջեի եկամտային մասի ապահովմանը:    
Քանի որ տեղական
 վճարը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե վճարվող, օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է, հետևաբար տեղական վճարները սահմանելու մասին ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ՝ պարունակելով վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է  կարգավորելու տեղական վճարների սահմանման և գանձման հետ կապված հարաբերությունները։   
Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մանկապարտեզի գործունեության մեկնարկը նախատեսված է 2026 թվականի հունվարի 7-ից, իսկ Արդարադատության նախարարության փորձագիտական եզրակացությունը կստացվի այդ ամսաթվից հետո, նախագծի 2-րդ կետով առաջարկվում է կիրառել հետադարձ ուժ, քանի որ դա մանկապարտեզի ծառայություններից օգտվող շահառուների համար (համապատասխան տարիքի երեխաներ և նրանց ծնողներ) կստեղծի բարենպաստ պայմաններ։ Ծնողների համար այն կարտահայտվի ծնող լինելու և աշխատանքային կարիերայի զուգորդման ապահովման, իսկ երեխաների համար կապահովվի նախադպրոցական կրթություն ստանալու իրավունքի իրացումը։    

2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի կողմից:

 

 

3. Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ չեն նախատեսվում։

 

4. Նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ Աբովյան համայնքի բյուջեում  ծախսերի ավելացում չի նախատեսվում, իսկ եկամուտները կավելանան մոտ 5 000.0 հազար դրամով։

  • Обсуждалось

    24.12.2025 - 09.01.2026

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая

  • Министерство

    Котайкская область Муниципалитет Абовяна

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 565

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: