Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ ՎՃԱՐՈՂԻ ԿԱՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ ՉՎՃԱՐՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱ ՉԱՓԻ, ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ՎՃԱՐՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ, ՎՃԱՐՄԱՆ ՈՒՇԱՑՄԱՆ ԿԱՄ ՉՎՃԱՐՄԱՆ ԵՎ ԱՅԴ ՀԻՄՔՈՎ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ ՎՃԱՐՈՂԻ ԿԱՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ ՉՎՃԱՐՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱ ՉԱՓԻ, ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ՎՃԱՐՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ, ՎՃԱՐՄԱՆ ՈՒՇԱՑՄԱՆ ԿԱՄ ՉՎՃԱՐՄԱՆ ԵՎ ԱՅԴ ՀԻՄՔՈՎ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետությունում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմամբ առաջացել է ապահովագրված անձանց, ապահովագրավճար վճարողներին և հարկային գործակալներին ծանուցումներ ուղարկելու հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտություն։

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 10-րդ մասով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված է լիազորություն սահմանելու ապահովագրված անձի կարգավիճակի ձեռք բերման կամ դադարեցման, ապահովագրավճար վճարողի կամ ապահովագրավճար չվճարողի կարգավիճակ ստանալու, ապահովագրավճար վճարելու պարտականության, ինչպես նաև դրա չափի, վճարման ժամկետների, վճարման կատարման կարգի, վճարման ուշացման կամ չվճարման և այդ հիմքով կարգավիճակի դադարեցման մասին ծանուցման կարգ:

Նշված լիազորության իրացման նպատակով էլ նախապատրաստվել է կառավարության որոշման նախագիծը:

 2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Գործող իրավական դաշտում բացակայում է ապահովագրված անձի կարգավիճակի ձեռք բերման կամ դադարեցման, ապահովագրավճար վճարողի կամ ապահովագրավճար չվճարողի կարգավիճակ ստանալու, ապահովագրավճար վճարելու պարտականության և դրա չկատարման կամ ուշացման հետևանքներին վերաբերող ծանուցումների ուղարկման վերաբերյալ կարգավորումը։

 3. Առաջարկվող կարգավորումների բնույթը.

Նախագծով առաջարկվում է հաստատել ապահովագրված անձի կարգավիճակի ձեռք բերման կամ դադարեցման, ապահովագրավճար վճարողի կամ ապահովագրավճար չվճարողի կարգավիճակ ստանալու, ապահովագրավճար վճարելու պարտականության, ինչպես նաև ապահովագրավճարի չափի, վճարման ժամկետների, վճարման կատարման կարգի, վճարման ուշացման կամ չվճարման և այդ հիմքով կարգավիճակի դադարեցման մասին ծանուցումների ուղարկման դեպքերը, ձևերը, բովանդակությունը և ժամկետները։

Նախագիծը նախատեսում է ծանուցումների իրականացում ինչպես անհատական, այնպես էլ հրապարակային ձևերով՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի, պաշտոնական էլեկտրոնային փոստի, էլեկտրոնային փոստի, հեռախոսային կարճ հաղորդագրությունների և առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների միջոցով։

 4. Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը.

Որոշման ընդունման արդյունքում կապահովվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շրջանակում ծանուցումների գործընթացի թափանցիկությունը, կանխատեսելիությունը և որոշակիությունը, կնվազեն ապահովագրավճարների վճարման և ապահովագրված անձանց կարգավիճակի հետ կապված վեճերի առաջացման ռիսկերը, կբարձրանա ապահովագրված անձանց և ապահովագրավճար վճարողների իրազեկվածության մակարդակը և կապահովվի նրանց իրավունքների պատշաճ իրացումը։

 5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության կողմից:

 6. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 7. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ.

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա։

 8. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 2-ի 133-Լ որոշմամբ հաստատված` Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգից:

  • Обсуждалось

    24.12.2025 - 08.01.2026

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 991

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: