Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Փրկարարական ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«Փրկարարական ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի ընդունման

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը (այսուհետ՝ օրենք) ընդունվել է 2025 թվականի հոկտեմբերի 2-ին, որի 8-րդ հոդվածով լրացվող  «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի 857-րդ հոդվածի 4-ին մասի համաձայն՝ փրկարարական ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը, նույն հոդվածով լրացվող 8514-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ ուսումնասիրության անցկացման ընթացակարգը սահմանվում է փրկարարական ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգով, իսկ 8531-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ տեխնիկական միջոցների կիրառման դեպքերը և ընթացակարգը սահմանվում են փրկարարական ծառայողի նկատմամբ ծառայողական քննության անցկացման կարգով։

Նշվածով պայմանավորված 2025 թվականի դեկտեմբերի 11-ին ընդունել է ՀՀ վարչապետի «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ 1150-Ա որոշումը։ Որոշմամբ հաստատված 5-րդ հավելվածի 6-րդ կետով նախատեսված է «Փրկարարական ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանի ընդունում» միջոցառումը։ Ուստի օրենքով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին լիազորված իրավահարաբերությունները կարգավորելու նպատակով մշակվել է «Փրկարարական ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծը։

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է սահմանել փրկարարական ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը։

3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև՝ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

6. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի փրկարարական ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը։

 

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

 

  • Продолжительность

    19.12.2025 03.01.2026
  • Тип

    Приказ

  • Область

    Юстиция, Борьба с коррупцией, Публичная служба, Общественное управление, Государственная служба

  • Министерство

    Министерство внутренних дел

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 79

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: