Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆԻ ԱՌԱՓՆՅԱ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                          Հավելված 1

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀ Սևանա լճի ջրհավաք ավազանի առափնյա հատվածների քաղաքաշինական գոտևորման նախագծի մշակման անհրաժեշտությունը:

ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստաված ծրագրի Հավելված N 1–ով սահմանված են դրանից բխող գործունեության միջոցառումների ցանկը։ Ցանկի 1.2 կետով ամրագրված է Սևանա լճի ռեկրեացիոն գոտում ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը միտված «Սևան» ազգային պարկի» Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածի գոտևորման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) և քաղաքաշինական կանոնադրության նախագծի մշակման աշխատանքների անհրաժեշտությունը։

Ներկայիս տնտեսական և քաղաքաշինական զարգացումները ևս նոր պահանջներ են առաջադրել ափամերձ տարածքների որոշ հատվածների գործառույթների նկատմամբ, ինչը նկատառում է միասնական տարածական պլանավորման փաստաթղթի շրջանակում խնդիրների համապարփակ դիտարկմan և փոխկապակցված լուծումների առաջադրման։

 Միևնույն ժամանակ, «Սևանա լճի կենտրոնական գոտում կառուցապատման համար նախատեսված տարածքների գոտևորման նախագիծը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2011 թվականի  մարտի 3-ի N 177-Ն որոշմամբ սահմանված ժամկետը մոտենում է ավարտին։ Բացի այդ, ներկայումս առկա են մի շարք արդի մոտեցումներ տվյալ տիպի տարածքների քաղաքաշինական կազմակերպման համար։

Վերը նկարագրվածի ենթատեքստում անհրաժեշտություն է առաջացել նախաձեռնել նոր պահանջներին համապատասխանող քաղաքաշինական փաստաթղթեր՝ կանոնակարգելու «Սևան» ազգային պարկի ափամերձ գոտու կառուցապատումը։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:

Սևանա լճի կենտրոնական և անմիջական ազդեցության գոտիներում ռեկրեացիոն, լանդշաֆտային, առողջարանային համակարգերի տեղաբաշխման և տարածքային կազմակերպման կոնսոլիդացված նախագծի մշակումն, ինչպես նաև «Սևան» ազգային պարկի քաղաքաշինական կանոնադրության, քաղաքաշինական և լանդշաֆտային տարածական միջավայրի փոխկապակցված բարելավման, կանոնակարգված զարգացման նախագծի մշակումը հետապնդում է Սևան լճի առափնյա հատվածների քաղաքաշիանական կազմակերպման համաչափ, հավասարակաշռված և կայուն սկզբունքներով իրականացման նպատակ՝ հաշվի առնելով նաև շրջակա միջավայրի խնայողական օգտագործման և կլիմայի փոփոխությամբ պայմանավորպված պահանջները: Փաստաթղթերի մշակման հայեցակարգի հիմքում դրված է տարածքային զարգացման հիմնական ուղղությունների, ներդրումների համար առավել նպաստավոր ոլորտների ընտրությունը և դրանց տարածքային տեղաբաշխման գոտիների հատակագծային կազմակերպումը՝ այդ հենքի վրա այնպիսի քաղաքականության մշակումով, որի իրականացումը կնպաստի մարզի տնտեսական զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և բնակչության ապրելակերպի բարելավմանը:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը:

Հայաստանի Հանրապետության համար կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող և եզակի խոշոր ջրային ավազանի՝ Սևանա  լճի առափնյա տարածքների ռեկրեացիոն նպատակներով ափամերձ տարածքների արդյունավետ և էկոլոգիապես մաքուր օգտագործումը:

 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշում։

ՀՀ քաղաքաշինության ռազմավարության, ինչպես նաև Կառավարության 2021-2026թթ. ծրագրի առանձին կետերով կարևորվում է քաղաքաշինական գործընթացների կանոնակարգումը։ 

Կարգավորման նպատակը և բնույթը:

Կարգավորման նպատակը` հողամասերի կառուցապատմանը ներկայացվող չափորոշիչներին ներկայացվող պահանջների հստակեցումն է։ Այդ ենթատեքստում նախատեսվում է ստեղծել Սևանա լճի  ափամերձ տարածքների կառուցապատման և կայուն զարգացման նախադրյալներ՝ տարածքների զարգացման գործընթացում ապահովելով հասարակական և անձնական շահերի միջև ներդաշնակություն՝ հետևյալ դրույթների միջոցով.

-       տարածքների հավասարակշռված զարգացում և էկոլոգիական վերակառուցում, քաղաքաշինական գործունեության իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծում՝

·         օրենսդրության և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան, տարածական կազմակերպման կառավարման գործընթացների նկատմամբ «խելացի» սկզբունքների կիրառում,

·         էկոլոգիապես անվտանգ արդյունաբերական, տրանսպորտային և ինժեներա-տեխնիկական ենթակառուցվածքների ստեղծում,

·         պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանում, ամրակայում, վերականգնում, նորոգում, բնության հուշարձանների պահպանություն՝ ի շահ ներկա և գալիք սերունդների,

·         տարածքների քաղաքաշինական կանոնակարգման միասնական համակարգի ձևավորում` խթանելու ներդրումային գրավչությունը,

·         էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում,  էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործում,

·         աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների համալիրի իրականացում (հեղեղապաշտպան և կանխարգելիչ համալիր միջոցառումների միջոցով՝ հենապատեր, հեղեղամարիչներ, բարաժներ, ջրաբերուկների որսիչ ցանցեր և այլն),  

·         բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների կազմակերպում,

·         քաղաքաշինական և ճարտարապետական միասնական և համահունչ սկզբունքների կիրառումը և կառուցապատման գործունեության իրականացումն առողջ և գրավիչ կենսամիջավայրի ձևավորման համար (շեշտադրումը կատարվում է միասնական և ներդաշնակ էսթետիկական մոտեցման մշակման վրա, որն ուղղված կլինի առողջ և բնապահպանական պահանջները հաշվի առնող զարգացման ապահովմանը),

·         պետական-մասնավոր գործընկերության շրջանակներում զարգացման տարածքային անհամաչափությունների բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացում:

 

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 

Սույն նախագծի ընդունման կապակցու­թյամբ առաջադրանքի մշակման հիման վրա նախագծային փաստաթղթերի մշակման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը առաջացնում է լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և փոփոխություններ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում՝ պայմանավորված նախատեսված աշխատանքների կատարման համար  ՀՀ քաղաքաշինության նախարարի 2008 թ. փետրվարի 15-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի (ծրագրային և ճարտարապետաշինարարական) մշակման աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը հաստատելու մասին» N 19-Ն որոշմամբ հաշվարկված գնային առաջարկով։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և կապալառու կազմակերպության միջև աշխատանքների կատարման համար կնքվող պայմանագրով նախատեսվում է Նախագծի մեկ փուլով մշակում, ինչի համար 2026 թվականին նախատեսվում է 30 % կանխավճար (121 384.44 (մեկ հարյուր քսանմեկ միլիոն երեք հարյուր ութսունչորս հազար չորս հարյուր քառասունչորս) հազար ՀՀ դրամ արժեքով, իսկ 2027 թվականին՝ 70 % (283 230.37 (երկու հարյուր ութսուներեք միլիոն երկու հարյուր երեսուն հազար երեք հարյուր յոթանասուն) հազար ՀՀ դրամ արժեքով:

 

Նախագծի մշակման փուլերը

Նախագիծը պատվիրատուին է ներկայացվում մշակված առաջադրանքին համապատասխան և տեխնիկական բնութագրով նախատեսված փուլերով.

I փուլ – ելակետային նյութերի հավաքում, վերլուծություն, համակարգում:

II փուլ – նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքների ավարտում՝ կառուցապատման էսքիզների մշակմամբ:

II փուլի աշխատանքները պատվիրատուին են հանձնվում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և քաղաքաշինական համալիր փորձաքննության դրական եզրակացությամբ՝ հասարակայնության իրազեկումով:

III փուլ – շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցում: Քննարկումների և համաձայնությունների արդյունքում, նախագծային փաստաթղթերի վերջնամշակում: Նախագծային փաստաթղթերի պայմանագրով սահմանված քանակությամբ օրինակների տպագրություն:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

Ակնկալվող արդյունքը:

Նախագծի ձեռքբերումը կնպաստի Սևանա լճի առափնյա տարածքներն ինչպես ներքին, այնպես էլ արտերկրյա այցելուների համար գրավիչ կազմակերպելու խնդրի լուծմանը՝ նման տարածքներին ներկայացվող արդի պահանջների բավարարմամբ և միջազգային առաջավոր փորձի ներդրմամբ։ Կմշակվի այդ տարածքների համար էկոլոգիապես մաքուր ռեկրեացիոն զարգացման համակարգ՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ հանգստի համար, բարելավելու, պահպանելու և արդյունավետ օգտագործելու բնական համալիրի ռեկրեացիոն ներուժը և, ապահովելու տարածքների խնայողական օգտագործումը:

Այլ տեղեկություններ:

Այլ տեղեկություններ չկան:

  • Продолжительность

    19.12.2025 15.01.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Гегаркуникская область муниципалитет Гавар

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 42

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: