«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
Հանրակրթության պետական չափորոշիչն (այսուհետ՝ Չափորոշիչ) արդեն երրորդ ուսումնական տարին է, ինչ ներդրվել է հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում, բացառությամբ 12 դասարանը (ներդրված է միայն Տավուշի մարզում)։ Նշված ժամանակահատվածում ԿԳՄՍ նախարարության, դրա ենթակայությամբ գործող կառույցների՝ ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի, ԳԹԿ-ի, ՀՄԿ-ի կողմից, ինչպես նաև Կրթության տեսչական մարմնի կողմից իրականցված մշտադիտարկումների և ստուգումների, կրթության շահակից կողմերի՝ հանարկթական դպրոցների տնօրենների, ուսուցիչների, սովորողների եւ ծնողների կողմից ստացված առաջարկությունների հիման վրա անհրաժեշտություն է առաջացել խմբագրել Չափորոշիչը՝ այն դարձնելով առավել հստակ կարգավորումներով և առավել մեծ ճկունություն ընձեռելով հանրակրթական դպրոցներին ուսումնական գործըթնացի պլանավորման և իրականացման շրջանակում։
Կարևոր է շեշտել, որ անփոփոխ են մնացել Չափորոշչի առանցքային սկզբունքները, այն է՝ ուսումնական բնագավառները և դրանց ծրագրերի բովանդակությանը ներկայացվող պահանջները, ծրագրերի բովանդակության բաղադրիչները՝ 1) գիտելիք, 2) հմտություն, 3) դիրքորոշում, 4) արժեք, ինչպես նաև սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների նկարագրությունն ու պահանջները:
-
Продолжительность
19.12.2025 03.01.2026 -
Тип
Приказ решение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
-
Test
Просмотры 393
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .