ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
-- դեկտեմբերի 2025 թվականի №--Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի №358-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» №517-Ն որոշման հավելվածի 107-րդ կետի 4-8-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4) այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր՝ 12 հազար կՎտժ սպառումը գերազանցող Առևտրային հաշվառքի սարքերով՝ անկախ լարման մակարդակից, ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում՝ մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը,
5) այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր՝ 12 հազար կՎտժ սպառումը գերազանցող Առևտրային հաշվառքի սարքերով՝ անկախ լարման մակարդակից, ունեցել են 500 հազար կՎտժ-ից մինչև 1 մլն կՎտժ սպառում՝ մինչև 2028 թվականի փետրվարի 1-ը,
6) այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր՝ 12 հազար կՎտժ սպառումը գերազանցող Առևտրային հաշվառքի սարքերով՝ անկախ լարման մակարդակից, ունեցել են 250 հազար կՎտժ-ից մինչև 500 հազար կՎտժ սպառում՝ մինչև 2029 թվականի փետրվարի 1-ը,
7) այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր՝ 12 հազար կՎտժ սպառումը գերազանցող Առևտրային հաշվառքի սարքերով՝ անկախ լարման մակարդակից, ունեցել են 100 հազար կՎտժ-ից մինչև 250 հազար կՎտժ սպառում՝ մինչև 2030 թվականի փետրվարի 1-ը,
8) այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր՝ 12 հազար կՎտժ սպառումը գերազանցող Առևտրային հաշվառքի սարքերով՝ անկախ լարման մակարդակից, ունեցել են 50 հազար կՎտժ-ից մինչև 100 հազար կՎտժ սպառում՝ մինչև 2031 թվականի փետրվարի 1-ը:»:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Մ. ՄԵՍՐՈՊՅԱՆ |
|
--- դեկտեմբերի 2025թ. ք. Երևան
|
|
-
Продолжительность
12.12.2025 29.12.2025 -
Тип
Pешение
-
Область
Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)
-
Министерство
Комиссия по регулированию общественных услуг РА
-
Test
Просмотры 267
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .