Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԹԵԹՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԴԵՂԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԹԵԹՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԴԵՂԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱԳԻԾ)

ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 Սույն նախագծի ներկայացումը պայմանավորված է առողջության համընդհանուր ապահովագրության ներդրմամբ, որով կկարգավորվեն ապահովագրված անձանց ապահովագրության փաթեթի շրջանակում անվճար կամ համավճարային եղանակով ԱԱՊ բժշկի կողմից դուրս գրված էլեկտրոնային դեղատոմսի հիման վրա տրամադրվող դեղերի փոխհատուցման հետ կապված հարաբերությունները։

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագծով կառավարությանը վերապահված է առողջության համընդհանուր ապահովագրության շահառուներին ապահովագրական փաթեթի շրջանակներում տրամադրվող արտահիվանդանոցային պայմաններում բուժման և դրանց շարունակական (դիսպանսեր) հսկողության նպատակով դեղերի փոխհատուցման կարգը հաստատելու իրավասություն:

 Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով հաստատվում է Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրական փաթեթում ներառված դեղերի փոխհատուցման կարգը՝ մասնավորապես կարգավորվում է՝

Ընդհանուր դրույթները,

Դեղի հենակետային գնի, փոխհատուցման գնի և փոխհատուցման առավելագույն չափի հաշվարկման մեթոդաբանությունը,

Դեղի հենակետային գնի, փոխհատուցման գնի և փոխհատուցման առավելագույն չափի սահմանման և վերանայման կարգը,

Դեղերի հատկացման պայմանները,

Տեղեկատվական համակարգի և կողմերի համագործակցության պայմանները,

Դեղերի փոխհատուցումը,

Այլ հիմնահարցեր

 Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել ապահովագրական փաթեթում ներառված դեղերի փոխհատուցման կարգը։

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից։

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է, իսկ 2026 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով փոխհատուցվող դեղերի համար անհրաժեշտ ծախսերը ներառված են:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի Հավելված 1-ի «Առողջապահության նախարարություն» բաժնի 1.1 կետից, ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 2-ի 133-Լ որոշմամբ հաստատված` Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման հայեցակարգից: Բացի այդ, Նախագիծը կապված են նաև «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» փաստաթղթի հետ, որի 4-րդ մեգանպատակը վերաբերում է առողջության պահպանմանը:

  • Продолжительность

    09.12.2025 24.12.2025
  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 467

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: