ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 86-րդ հոդվածի 1-ին կետի 2 բ ենթակետի, «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 28.1 հոդվածի 1-ին կետի 1.2 գ) ենթակետերի համապատասխան համայնքի բյուջեի եկամուտների ձևավորման աղբյուրներ են նաև տեղական տուրքերը և վճարները: «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` տեղական տուրքերի և վճարների տեսակները, դրույքաչափերը սահմանում է համայնքի ավագանին՝ համայնքի տվյալ տարվա բյուջեի հաստատումից առաջ:«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 18-րդ և 19-րդ ենթակետերի հիմքով համայնքի ավագանին սահմանում է տեղական տուրքերի, վճարների տեսակները և դրույքաչափերը:
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում 2026 թվականի տեղական տուրքերի, վճարների տեսակները և դրույքաչափերը հաստատելու մասին որոշման նախագծի հաստատմամբ ապահովվելու է համայնքապահպան ծրագրերի իրականացումը, տարեկան պլանով նախատեսված աշխատանքների կատարումը, մատուցվող ծառայությունների որակի բարելավումը, սեփական եկամուտների աճի ապահովումը, ոլորտային աշխատանքների իրականացման արդյունավետությունը:
-
Продолжительность
04.12.2025 19.12.2025 -
Тип
Pешение
-
Область
Финансовая, Местное самоуправление
-
Министерство
Гегаркуникская область муниципалитет Севан
-
Test
Просмотры 30
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .