ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի, 32-րդ հոդվածի 5-րդ մասի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է․
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2026 թվականի բյուջեն` համաձայն թիվ 1-6 հավելվածների.
1) եկամուտների գծով՝ 3,979,946․0 (երեք միլիարդ ինը հարյուր յոթանասունինը հազար ինը հարյուր քառասունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ,
2) ծախսերի գծով՝ 3,979,946․0 (երեք միլիարդ ինը հարյուր յոթանասունինը հազար ինը հարյուր քառասունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
2.Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել բյուջեն հաստատելու մասին` համայնքի ավագանու ընդունած որոշմանը չհակասող վերաբաշխումներ: Համայնքի ղեկավարի կատարած փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեի մասին որոշմամբ սահմանված չափաքանակները։
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
-
Обсуждалось
03.12.2025 - 30.12.2025
-
Тип
Pешение
-
Область
Финансовая
-
Министерство
Ширакская область муниципалитет Ахуряна
-
Test
Просмотры 756
Принт