Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» ավագանու որոշման նախագիծը Ջրվեժ համայնքի ավագանուն է ներկայացվում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներին համապատասխան։ Համայնքի բյուջեի եկամուտները հաշվարկվել են հաշվի առնելով անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկային մեծությունները, շենքերի, շինությունների և փոխադրամիջոցների գույքահարկի, ինչպես նաև հողի հարկի նախորդ տարիների ապառքի հնարավոր հավաքագրումը, համայնքի կողմից տրամադրվող գործունեության թույլտվությունների, մատուցվող ծառայությունների տուրքերի և վճարների համար հաշվարկված ֆինանսական միջոցները, պետական բյուջեից տրամադրվող դոտացիայի չափը։

2026 թվականի համայնքի վարչական բյուջեի եկամուտները նախատեսվում են 1,024,730.7 հազար դրամ՝ 2025 թվականի ճշտված՝ 1,016,720.5 հազար դրամի դիմաց։ Վարչական բյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ նախատեսվել են 8,010.2 հազար դրամով ավել։ Նախատեսված՝ 1,024,730.7 հազար դրամ եկամուտների կազմում սեփական եկամուտները նախատեսված են 703,579.5 հազար դրամ, ինչը կազմում է ընդհանուր եկամուտների 68,7 %-ը։ Նախատեսված հարկերը և տուրքերը կազմում են 561,482.5 հազար դրամ, որը ընդհանուր եկամուտների 54,8 %-ն է։ Տեղական տուրքերը նախատեսված են 53,928.5 հազար դրամի չափով, ինչը ընդհանուր եկամուտների 5,2 %-ն է կազմում։ 2026 թվականի համար նախատեսված դոտացիան 2025 թվականի համեմատ ավելացել է 6,846.3 հազար դրամով։ Այլ եկամուտները կազմում են 142,197.0 հազար դրամ, որը ընդհանուր եկամուտների 13,8 %-ն է։ 2025 թվականի համեմատ այլ եկամուտները նվազել են 31,538.0 հազար դրամով՝ պայմանավորված ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների օրինակացման վճարի համար նախատեսված եկամտատեսակի նվազեցմամբ։

Տեղական տուրքերի, վճարների և այլ եկամուտների պլանավորումը կանխատեսվել է` ելնելով համայնքի վարչական տարածքում գործող տնտեսվարողների, արտադրական, հասարակական և կրթական հիմնարկների ելակետային, նախորդ տարվա պլանային, փաստացի և 2026 թվականի համար նախատեսվող տվյալներից։

Համայնքի բյուջեի ծախսերը նախատեսվել են 3,599,260.7 հազար դրամ, որը 2025 թվականի համեմատ ավելացել է 432,068.7 հազար դրամով։

Ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման բաժինների, նախատեսվող ցուցանիշները հետևյալն են

1.     Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ –247,259.4 հազար դրամ, որը 13,613.0 հազար դրամով պակաս է 2025 թվականի ցուցանիշից։

2.     Պաշտպանություն – 1,210.0 հազար դրամ, որը 2025 թվականի համեմատ նվազել է 400.0 հազար դրամով։

3.    Հասարարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն – 860.0 հազար դրամ, որը 2025 թվականի համեմատ համեմատ չի փոփոխվել։

4.     Տնտեսական հարաբերություններ – 873,100.0 հազար դրամ, այդ թվում՝ ընթացիկ ծախսեր 56,600.0 հազար դրամ, կապիտալ ծախսեր՝ 816,500.0 հազար դրամ։ Տնտեսական հարաբերությունների (այլ դասերի չպատկանող) գործառնություններից ֆինանսական մուտքեր՝ - 22,000.0 հազար դրամ։

5.    Շրջակա միջավայրի պաշտպանություն – 803,711.0 հազար, որից ընթացիկ ծախսեր՝ 240,711.0 հազար դրամ, իսկ ֆոնդային մասում՝ 563,000.0 հազար դրամ։

6.    Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ – 512,618.0 հազար դրամ, որից ընթացիկ ծախսեր՝ 65,760.24 հազար դրամ։

7.     Առողջապահություն – 500.0 հազար դրամ, որը 2025 թվականի համեմատ համեմատ չի փոփոխվել։

8.    Հանգիստ, մշակույթ և կրոն – 508,155.5 հազար դրամ։ Ծախսերը հիմնականում կապիտալ բնույթի են։ Վարչական մասում նախատեսվում են ծախսեր՝ 50,885.0 հազար դրամի չափով, իսկ ֆոնդային մասում՝ 457,2705 հազար դրամի չափով։

9.    Կրթություն – 566,776.8 հազար դրամ, որից վարչական բյուջեի ծախսեր՝ 304,476.76 հազար դրամ։ Ընթացիկ ծախսերը նախատեսվում է ուղղել նախադպրոցական ուսումնական հաստատությունների, արտադպրոցական ուսումնական հաստատության ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը և միջնակարգ դպրոցներին աջակցության ցուցաբերմանը, ինչպես նաև 2025 թվականից ի վեր Ջրվեժ համայնքում գործող ԶարՄան զարգացման կենտրոնի 2026 թվականի ընթացիկ պահպանման ծախսերի ֆինանսավորմանը։

10.  Սոցիալական պաշտպանություն – 13,320.0 հազար դրամ, որից 10,080.0 հազար դրամը՝ սոցիալական հատուկ արտոնությունների նպատակով։

11.   Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդեր  71,750.0 հազար դրամ, որը կազմում է ընթացիկ ծախսերի մոտ 6.97%-ը՝ նախատեսվել է որպես վարչական բյուջեի պահուստային ֆոնդ։ Բյուջեի ֆոնդային մասում պահուստ չի ձևավորվել։

Ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, համայնքի բյուջեի ծախսերը հետևյալն են

Ընթացիկ ծախսեր -  1,028,832.4 հազար դրամ, այդ թվում՝

Աշխատանքի վարձատրություն – 181,662.4 հազար դրամ։

Ծառայությունների և ապրանքների ձեռք բերում – 164,504.0 հազար դրամ։

Սուբսիդիաներ – 520,061.0 հազար դրամ։

Դրամաշնորհներ – 73,840.0 հազար դրամ։

Սոցիալական նպաստներ և կենսաթոշակներ – 13,320.0 հազար դրամ։

Այլ ծախսեր – 75,445.0 հազար դրամ, այդ թվում՝ պահուստային միջոցներ։

 

Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր -  2,592,428.3 հազար դրամ, այդ թվում՝

Շենքեր և շինություններ, այդ թվում՝ շենքերի և շինությունների կառուցում – 2,280,828.3 հազար դրամ։

Մեքենաներ և սարքավորումներ – 150,500.0 հազար դրամ։

Այլ հիմնական միջոցներ, այդ թվում՝ նախագծահետազոտական ծախսեր – 78,500.0 հազար դրամ։

Պաշարներ – 25,800.0 հազար դրամ։

Ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքեր, այդ թվում՝ չարտադրված ակտիվների իրացումից մուտքեր` – 22,000.0 հազար դրամ։

  • Продолжительность

    02.12.2025 24.12.2025
  • Тип

    Pешение

  • Область

    Местное самоуправление

  • Министерство

    Котайкская область муниципалитет Джрвеж

  • Test

  • Место общественных слушаний

    Ջրվեժ համայնք, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

  • 17.12.2025

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 125

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: