«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
|
1. |
Անհրաժեշտությունը |
|
|
|
Նախագծի հաստատման անհրաժեշտությունը պայմանավորված է ««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-336-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ հոդվածի 3-րդ մասերով, համաձայն որոնց օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյւա ժամկետում Կառավարության կողմից պետք է սահմանվի պայմանագրերով նախատեսված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման բնութագրերի փոփոխման դեպքերը և կարգը: |
|
|
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
|
|
Նշված օրենքի մշակման և ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գնումների գործընթացների իրավակիրառ պրակտիկայում՝ պայմանագրերի փոփոխությունների ընթացքում, որոշումների կայացման լիազորությունների շրջանակի վերաբերյալ գոյություն ունեցող կարգավորումների, ներառյալ լիազորող նորմերի, տարաբնույթ մեկնաբանությունների հնարավորությունը բացառելու համար: Մասնավորապես՝ - արգելվել է պայմանագրում փոփոխություններ կատարելու միջոցով փոխել գնման առարկան (ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը), - նախատեսվել է, որ պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման բնութագրերի (տեխնիկական բնութագրեր, մատակարարման և վճարման պայմաններ) փոփոխման դեպքերը և կարգը կսահմանի Կառավարությունը: Կառավարության 04/05/2017թ. N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետը արդեն իսկ նախատեսում է փոփոխությունների կատարման պայմանները, սահմանելով նաև այն դեպքերը, թե երբ պետք է պատվիրատուները ստանան Կառավարության թույլտվությունը: Նախագծով հստակեցվում են լիազորող նորմերը, ինչպես նաև տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու նպատակով առաջարկվում է սահմանել, որ եթե պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման ժամկետի երկարաձգումը ակնհայտորեն պայմանավորված չէ պայմանագրի կողմ հանդիսացող անձի (մատակարար, կատարող, կապալառու) գործողություններով, բացառությամբ լոգիստիկայի հետ կապված դեպքերի, ապա՝ - վերջինիս նկատմամբ չեն կիրառվում պայմանագրով սահմանված պատասխանատվության միջոցներ: Պատասխանատվության միջոցների չկիրառելու որոշումը կայացնում է պատվիրատուի ղեկավարը՝ պատասխանատու ստորաբաժանման առաջարկության հիման վրա: Որոշումը կայացվելուն հաջորդող օրը պատասխանատու ստորաբաժանման առաջարկությունը և որոշումը հրապարակվում է procurement.am հասցեով գործող տեղեկագրում, բացառությամբ այն դեպքի, երբ գնման առարկան պետական գաղտնիք է; Այս կարգավորումը առաջարկվում է սահմանել նաև որպես պայմանագրերում ներառվող հիմնական պայման. - ժամկետը երկարաձգվում է պատվիրատուի ղեկավարի որոշմամբ՝ պատասխանատու ստորաբաժանման առաջարկության հիման վրա: Որոշումը կայացվելուն հաջորդող օրը պատասխանատու ստորաբաժանման առաջարկությունը և որոշումը հրապարակվում է procurement.am հասցեով գործող տեղեկագրում, բացառությամբ այն դեպքի, երբ գնման առարկան պետական գաղտնիք է: |
|
|
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
|
|
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում: |
|
|
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
|
|
Նախագծի հաստատումը պայմանավորված է ««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-336-Ն կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ: |
|
|
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
|
|
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: |
|
|
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
|
|
Բացառել գնումների գործընթացների իրավակիրառ պրակտիկայում՝ պայմանագրերի փոփոխությունների ընթացքում, որոշումների կայացման լիազորությունների շրջանակի վերաբերյալ գոյություն ունեցող կարգավորումների, ներառյալ լիազորող նորմերի, տարաբնույթ մեկնաբանությունները |
|
|
7. |
Տեղեկատվություն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին |
|
|
|
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում: |
|
|
8. |
Տեղեկատվություն՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին |
|
|
|
Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: |
|
|
9. |
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ |
|
|
|
ՀՀ վարչապետի 25.08.2022թ. թիվ 977-Լ որոշմամբ հաստատված գնումների համակարգի զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրի 3.3. կետով նախատեսված՝ «Համակարգային վերլուծությունների աջակցություն և իրականացում» միջոցառում /ակնկալվող արդյունքը՝ մրցութային, պլանավորման և պայմանագրերի կառավարման գործընթացների շարունակական ուսումնասիրությունների իրականացման արդյունքում՝ ռիսկերի բացահայտում և կառավարում, արդյունավետության բարձրացում, ժամկետը՝ շարունակական/: |
|
-
Продолжительность
01.12.2025 16.12.2025 -
Тип
Pешение
-
Область
Финансовая
-
Test
Просмотры 287
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .