Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

Սույն հրամանի ընդունումն ուղղված է նախադպրոցական տաղ մանկության տարիքային խմբերում սաների առավելագույն թվի կրճատմանը:

  • Обсуждалось

    28.11.2025 - 14.12.2025

  • Тип

    Приказ

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1028

Принт

Предложения

Թամարա Միրզոյան

07.12.2025

Նախագիծը ողջունելի է: Վաղ հասակում հաղորդակցման բնորոշ ձև է  իրավիճակային- գործնական հաղորդակցումը, երբ երեխան մեծահասակի հետ համագործակցության անհրաժեշտություն է զգում, այն էլ՝ իր համար կարևոր մեծահասակի հետ։ Ուստի այս տարիքային խմբում երեխաների թվի կրճատումը ի նպաստ երեխայի անձի զարգացմանն ուղղված կլինի: Մեծաթիվ խմբերում դաստիարակն ավելի շատ ապահովում է երեխաների անվտանգությունը, և զարգացման ոլորտները ստվերում են մնում, իսկ փոքրաթիվ խմբերում երեխա- մեծահասակ համամասնությունը ճիշտ համագործակցություն կապահովի,որն էլ հետագայում հիմք կհանդիսանա  անձի համակողմանի զարգացմանը:

Սոնա Հովհաննիսյան

28.11.2025

Ողջունելի նախագիծ է, անհրաժեշտ է բեռնաթափել նախադպրոցական հաստատությունների խմբերում երեխաների թիվը և ավելի քան վստահ եմ, որ նախագիծն ուժի մեջ մտնելու առաջին իսկ պահից զգալի դրական արդյունքի կհասցնի նախադպրոցական հաստատություններում կրթական մակարդակը։ Սակայն գերխնդիրն այն է, որ շատ հաճախ հերթագրված երեխայի մանկապարտեզ հաանելու հերթը հաանում է, կարելի է ասել, երբ բալիկն արդեն դպրոցի շեմին է։ Երեխայի զարգացման շրջանում մի մեծ ու շատ կարևոր շրջափուլ տուժում է այստեղ։ Այս առումով առաջարկում եմ վերանայել վերոնշյալ հարցն ու երեխաներին հնարավորություն տալ վայելելու իրենց քաղցր ու լուսավոր մանկությունը։ Հերթագրման համակարգը վերանայման կարիք ունի։Շնորհակալություն

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: