ՈՐՈՇՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԱՅԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Սաթենիկ Վարդանյան 29.11.2025 01:40:54 | Не принято | Քանի որ նախագիծը կենտրոնանում է ռիսկային չափորոշիչների միասնական համակարգի և միավորային գնահատման մեխանիզմի ներդրման վրա, Ձեր հարցը՝ «ի՞նչ խելամիտ առաջարկ անել ի օգուտ հայտարարագիր լրացնող ֆիզիկական անձանց», պետք է լուծվի այնպես, որ չխաթարի ռիսկի գնահատման համակարգի արդյունավետությունը, բայց միաժամանակ պաշտպանի բարեխիղճ հայտարարատուներին անհարկի և ոչ թիրախային վերլուծություններից։ ? Առաջարկությունն ի Օգուտ Ֆիզիկական Անձ Հայտարարատուների Առաջարկվում է նախագծի մեջ ներդնել լրացուցիչ դրույթ, որը կապահովի «Բարեխիղճ Հայտարարատուի Պաշտպանության» և թափանցիկության մեխանիզմ՝ չխախտելով գաղտնիության պահանջները։ Դրույթի Վերնագիր՝ «Ցածր Ռիսկայնության» Շեմի Սահմանում և Հայտարարատուի Իրազեկման Մեխանիզմ Հիմնավորում և Բովանդակություն՝
? Հավելյալ Արժեքը Այս առաջարկը թույլ կտա նախագծին հասնել երկակի նպատակի.
|
Առաջարկը չի ընդունվել հետևյալ հիմնավորմամբ․ Նախագծով ներդրվող ռիսկային չափորոշիչների և միավորային գնահատման համակարգը չի նախատեսում «ցածր ռիսկային հայտարարագիր» կամ «բարեխիղճ հայտարարատուի» որևէ կարգավիճակի սահմանում, և նման լիազորություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ևս չունի։ Ռիսկային միավորների հաշվարկը չի հանդիսանում հայտարարագրի կամ հայտարարատուի դրական կամ բացասական որակման գործիք, այլ կիրառվում է բացառապես որպես մեխանիզմ՝ հայտարարագրերի վերլուծության շրջանակը կանխատեսելի, օբյեկտիվ և ռիսկահեն ձևով սահմանելու նպատակով։ Համակարգի նպատակը ոչ թե ռիսկի բացակայությունը հաստատելն է, այլ սահմանափակ ռեսուրսների պայմաններում բարձր հավանականությամբ կոռուպցիոն ռիսկեր պարունակող դեպքերի նույնականացումը։ Ռիսկերի բացակայության հաստատումն օբյեկտիվորեն անհնար է, քանի որ ցածր կամ սահմանված շեմից ցածր ռիսկային միավոր ունենալը չի նշանակում, որ տվյալ հայտարարագրում բացակայում են ռիսկային հանգամանքները կամ որ այն ապագայում կամ օրենքով սահմանված այլ հիմքերի առկայության դեպքում (օրինակ՝ զանգվածային լրատվամիջոցների հրապարակում կամ անձի գրավոր դիմում) չի կարող դառնալ վերլուծության առարկա։ Ռիսկային գնահատումն իրականացվում է կոնկրետ հաշվետու ժամանակահատվածի տվյալների հիման վրա և չի կարող մեկնաբանվել որպես հայտարարագրի «ոչ ռիսկային լինելու» կամ հայտարարատուի բարեխղճության հաստատում։ Այդ պատճառով «ցածր ռիսկայնության» կարգավիճակի սահմանումը կամ դրա վերաբերյալ հայտարարատուի իրազեկումը կարող է ստեղծել իրավական և փաստական սխալ ակնկալիքներ և խաթարել ռիսկերի գնահատման համակարգի էությունը։ Միաժամանակ արձանագրվում է, որ նախագիծը չի նախատեսում բոլոր հայտարարատուների նկատմամբ համապարփակ կամ շարունակական վերլուծության իրականացում։ Ռիսկային չափորոշիչների կիրառումը նպատակ ունի բացառել ոչ թիրախային և անհարկի վերլուծությունները և ապահովել, որ վերլուծության ենթարկվեն միայն այն հայտարարագրերը, որոնց դեպքում ռիսկային հանգամանքների համակցված առկայությունը հասնում է սահմանված շեմին։ Այսպիսով, բարեխիղճ հայտարարատուների շահերի պաշտպանությունը նախագծում ապահովվում է ոչ թե «ցածր ռիսկայնության» ձևական ճանաչմամբ, այլ վերլուծության ենթակա հայտարարագրերի շրջանակի հստակ, կանխատեսելի և օբյեկտիվ սահմանմամբ։ |