ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 26.12.2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ՆԻՍՏԻ N ______Ա ՈՐՈՇՄԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ 1-ին կետի 4.1-րդ մասի, 82.1-րդ հոդվածի պահանջներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է`
1. Հաստատել Ապարան համայնքի 2026 թվականի տարեկան աշխատանքային պլանը՝ համաձայն հավելվածի:
2. Թույլատրել համայնքի ղեկավարին՝
2.1Ծրագրի առանձին հատվածների իրականացման օբյեկտիվ անհնարինության կամ խնայողությունների դեպքում նախատեսված գումարն ուղղել առաջնահերթ և հրատապ լուծում պահանջող այլ խնդիրների լուծմանը:
2.3Խիստ անհրաժեշտության առաջացման և ֆինանսական հնարավորության դեպքում ծրագրերի համար նախատեսված գումարի մինչև 20%-ի չափով կատարելու լրացուցիչ հատկացումներ:
3.Համայնքի ղեկավարին՝ ապահովել կապիտալ ծրագրերի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմումը, օրենքով սահմանված կարգով կազմակերպել աշխատանքների գնման գործընթացները և ժամանակին ապահովել ծրագրերի կատարումը:
4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2026թ. հունվարի 1-ից:
-
Продолжительность
28.11.2025 19.12.2025 -
Тип
Pешение
-
Область
Местное самоуправление
-
Министерство
Муниципалитет Апарана Арагацотской области
-
Test
-
Место общественных слушаний
ք.Ապարան, Բաղրամյան 26
-
18.12.2025
Просмотры 299
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .