ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1800-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2025 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1800-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություններ, լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բյուջետային վարկ տրամադրելու մասին» N 1800-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) 4-րդ կետը ճանաչել ուժը կորցրած․
2) 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4․1-ին և 4․2-րդ կետերով՝
«4․1 Սույն որոշման 1-ին կետով տրամադրված բյուջետային վարկի գծով առկա 1,547,880,076 դրամ մնացորդային պարտավորությունների չափով բյուջետային վարկը երկարաձգել 1 տարի ժամկետով՝ տարեկան 4.0% տոկոսադրույքով։
4․2 Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2023 թվականի նոյեմբերի 9-ին կնքված N 2/2023 վարկային պայմանագրում, սահմանելով վարկի մայր գումարի և տոկոսների հետևյալ մարման գրաֆիկը՝
|
Ժամկետ
|
Վերադարձման ենթակա մայր գումար /դրամ/ |
Վերադարձման ենթակա տոկոսագումար /դրամ/ |
Մարման ենթակա ընդհանուր գումար /դրամ/ |
Վարկի մայր գումարի մնացորդ /դրամ/ |
|
|
13.08.2026թ․ |
700,000,000 |
46,987,702 |
746,987,702 |
847,880,076 |
|
|
11.09.2026թ․ |
100,000,000 |
2,694,632 |
102,694,632 |
747,880,076 |
|
|
09.11.2026թ․ |
747,880,076 |
4,835,608 |
752,715,684 |
0 |
»։ |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Продолжительность
28.11.2025 15.12.2025 -
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство
-
Министерство
Министерство экономики
-
Test
Просмотры 443
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .