Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3206 11 000 0 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՉՈՐ ՆՅՈՒԹԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՈՎ 80 ԶԱՆԳՎ.% ԿԱՄ ԱՎԵԼԻ ՏԻՏԱՆԻ ԵՐԿՕՔՍԻԴ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԳՈՒՆԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ՝ ԱՌԱՆՑ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3206 11 000 0 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՉՈՐ ՆՅՈՒԹԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՈՎ 80 ԶԱՆԳՎ.% ԿԱՄ ԱՎԵԼԻ ՏԻՏԱՆԻ ԵՐԿՕՔՍԻԴ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԳՈՒՆԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ՝ ԱՌԱՆՑ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ  ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2025 թվականի հոկտեմբերի 14-ի N 96 որոշման 5-րդ կետով (այսուհետ Որոշում)` Հայաստանի Հանրապետության համար սահմանվել է հակագնագցման տուրքի վճարումից ազատում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3206 11 000 0 ծածկագրին դասվող չոր նյութի վերահաշվարկով 80 զանգվ.% կամ ավելի տիտանի երկօքսիդ պարունակող գունանյութերի և պատրաստուկների համար՝ տարեկան 250 տոննա ծավալով։ Վերոնշյալ արտոնությունը գործելու է 5 տարի ժամկետով։

Հակագնագցման տուրքից ազատումը տրամադրվելու է տնտեսվարող սուբյեկտներին բացառապես Որոշման մեջ նախատեսված ապրանքը ներմուծելու ժամանակ 2015 թվականի մարտի 10-ի ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող և որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքի վճարման արտոնություններ տրամադրող Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման մարմիններ սահմանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 228-Ն որոշմամբ սահմանված՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացությունը ներկայացնելու դեպքում։

Հարկ է նշել, որ Որոշմամբ նախատեսված է նաև, որ հակագնագցման տուրքը չի գանձվում նաև Որոշման 3-րդ հավելվածով նախատեսված ցանկում նշված արտադրողների կողմից պատրաստվող տիտանի երկօքսիդի նկատմամբ, եթե հայտատուն ապրանքների մասին հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ ունի համապատասխան արտադրողի լիազորված աշխատակցի կողմից ստորագրված և այդ արտադրողի կնիքով հաստատված՝ արտադրողի հավաստագիր՝ համաձայն Որոշման 4-րդ հավելվածով հաստատված ձևի, և ապրանքների հայտարարագրում ներկայացնում է  այդպիսի հավաստագրի մասին տեղեկություններ։

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով նախատեսվում է ազատում հակագնագցման տուրքի վճարումից՝ տարեկան 250 տոննա ծավալով, Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3206 11 000 0 ծածկագրին դասվող չոր նյութի վերահաշվարկով 80 զանգվ.% կամ ավելի տիտանի երկօքսիդ պարունակող գունանյութերը և պատրաստուկները (բացառությամբ Որոշման թիվ 2 հավելվածում թվարկված գունանյութերի տեսակների) Որոշումը ուժի մեջ մտնելուց հետո՝ 2025 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 2030 թվականի նոյեմբերի 17-ը։

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կապահովվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2025 թվականի հոկտեմբերի 14-ի N 96 որոշմանը համապատասխան  Հայաստանի Հանրապետության տարածք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3206 11 000 0 ծածկագրին դասվող չոր նյութի վերահաշվարկով 80 զանգվ.% կամ ավելի տիտանի երկօքսիդ պարունակող գունանյութերի և պատրաստուկների ներմուծման գործընթացը։

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է  ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի № 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 21 կետի դրույթներից և ուղղված է ապահովելու Հայաստանի մշակող արդյունաբերության միջազգային, այդ թվում՝ ԵԱՏՄ շուկայում մրցակցության շարունակական աճը։

6 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

7 Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

«Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3206 11 000 0 ծածկագրին դասվող չոր նյութի վերահաշվարկով 80 զանգվ.% կամ ավելի տիտանի երկօքսիդ պարունակող գունանյութեր և պատրաստուկներ առանց հակագնագցման  տուրքի վճարման Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

  • Продолжительность

    26.11.2025 12.12.2025
  • Тип

    Pешение

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 433

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: