Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ, 19-րդ և 20-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ,  9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը`  Կապան համայնքի ավագանին որոշում  է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքում 2026 թվականի համար սահմանել տեղական տուրքերի տեսակներն ու դրույքաչափերը՝ համաձայն Հավելված 1-ի։ 
2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքում 2026 թվականի համար սահմանել տեղական վճարների տեսակներն ու դրույքաչափերը՝ համաձայն Հավելված 2-ի։ 
3․ Սահմանել, որ սույն որոշման և որոշմամբ հաստատված հավելվածներում ներքոհիշյալ հասկացությունները ունեն հետևյալ նշանակությունը․
1) տեղական տուրք՝ տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ օրենքով սահմանված գործողությունների համար համայնքի բյուջե վճարվող` սույն օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ.
2) տեղական վճար՝ տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե վճարվող, սույն օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ.
3) Կապան քաղաքի հարակից թաղամասեր՝ Կապան քաղաքի Վաչագան, Բաղաբուրջ, Բարաբաթում, Բեխ, Կավարտ, Արփիկ, Լենհանքեր, Աշոտավան, Շղարշիկ թաղամասերը 
4) գյուղական բնակավայրեր՝ Կապան համայնքի կազմում ներառված բոլոր բնակավայրերը՝ բացառությամբ Կապան քաղաքի
Սույն որոշմամբ չսահմանված հասկացությունները կիրառված են «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում դրանց տրված նշանակությամբ։
4․ Սահմանել, որ տեղական տուրք կամ վճար վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով), իսկ դրանց բացակայության դեպքում՝ փաստաթղթային։
5. Սահմանել, որ տեղական տուրքերի և վճարների հաշվարկման և վճարման ժամանակահատվածը օրացուցային ամիսն է, եթե այլ բան նախատեսված չէ սույն որոշմամբ կամ չի բխում սահմանված տեղական տուրքի կամ վճարի էությունից:
6․ Սահմանել, որ 
1) շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված, ինչպես նաև տարբերակված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար՝ ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի, համաձայն սույն որոշման Հավելված 2-ի 15-րդ կետով սահմանված դրույքաչափերի, եթե աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին՝ կցելով նշված հատվածների մակերեսների նշումով սխեման, իսկ համայնքի ղեկավարի չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է         Հավելված 2-ի 15-րդ կետով սահմանված դրույքաչափերով
2) Շինություններում (այդ թվում՝ առանձնացված, ինչպես նաև տարբերակված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում), որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շինությունում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն որոշման Հավելված 2-ի 15-րդ կետով սահմանված դրույքաչափերով։ 
3) Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, կենցաղային ծառայությունների մատուցման վայրերում, որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատւոցման վայրերւոմ մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին։ 
4) Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, կենցաղային ծառայությունների մատուցման վայրերում ոչ բնակելի շենքի և (կամ) շինության և (կամ) տարածքների մասով  աղբահանության  հարաբերությունները կարգավորվում են  աղբահանության  ծառայություն մատուցող և ստացող կողմերի միջև կնքված պայմանագրով: Ընդ որում, նշված շենքի, շինության և տարածքի սեփականատերը սույն հոդվածի սույն որոշման Հավելված 2-ի 15-րդ կետով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության վերաբերյալ գրավոր ներկայացնում է համայնքի ղեկավարին:
5) Սույն որոշման Հավելվածի 2-ի 15-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքում ոչ բնակելի նպատակային նշանակության շենքի և (կամ) շինության և (կամ) տարածքի սեփականատերն է կազմակերպում ըստ զանգվածի կամ ծավալի աղբի հավաքման և հաշվարկման ապահովումը` իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից դրա ապահովման անհնարինության դեպքում: Ընդ որում, ըստ զանգվածի կամ ծավալի աղբի հավաքման դեպքում պետք է ապահովվեն աղբի հավաքման ու հեռացման՝ համայնքի ավագանու հաստատած կարգն ու պայմանները:
6) Սույն որոշման Հավելվածի 2-ի 15-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված կարգավորումները չեն կիրառվում ըստ զանգվածի կամ ծավալի աղբի հավաքման համար համապատասխան աղբամանների տեղադրման, ինչպես նաև աղբատար մեքենաների անարգել մուտքի ու ելքի անհնարինության դեպքերում:
7. Տեղական վճարների գծով սահմանել հետևյալ արտոնությունները
1) Աղբահանության վճար վճարող առանձին կատեգորիայի անձանց համար սահմանվում են արտոնություններ՝
ա․ Զոհված զինծառայողների ընտանիքների համար – 100 տոկոսի չափով, 
բ․ Բազմանդամ /7 և ավելի/ ընտանիքների համար – 50 տոկոսի չափով, 
գ․ Համայնքային ենթակայության կազմակերպություններն ազատվում են աղբահանության վճարներից։ 
2) Նախադպրոցական ուսումնական հաստատությունների և արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունների մատուցած ծառայություններից օգտվելու համար սահմանել հետևյալ արտոնությունները․
ա․ բնակչության պետական ռեգիստրում Կապան համայնքի  հաշվառում  ունեցող օգտվողների համար, ինչպես նաև Բնակչության պետական ռեգիստրում Կապան համայնքի հաշվառում չունեցող ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող զինծառայողների, ՀՀ կառավարությանը առընթեր ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության և արտակարգ իրավիճակների համակարգերում ծառայողների երեխաների համար 5000 դրամ
բ․ Կապան համայնքի Արծվանիկ, Ծավ և Դավիթ Բեկ բնակավայրերի նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի ամսական դրույքաչափը սահմանվում է 2000 դրամ
գ․ Համայնքային ենթակայության նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարների դրույքաչափերի նկատմամբ սահմանվում է 100% զեղչ`  բնակչության առանձին խմբերի՝ զոհված և վիրավոր ազատամարտիկների, երկկողմ ծնողազուրկ երեխաներ, հաշմանդամ երեխաներ, չորս և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքի երեխաների և ՀՀ կառավարության  2023թ․ հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ փախստական ճանաչված անձանց երեխաների համար
3) Սահմանել զրոյական դրույքաչափ համայնքի կողմից կամ պատվերով մատուցվող հետևյալ ծառայությունների համար
ա․ համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության կազմակերպություններում ժողովրդական գործիքների, թավջութակի, ալտի և շեփորի բաժիններում ուսուցման համար    
բ․ համայնքային ենթակայության մարզադպրոցների ծառայություններից /բացառությամբ մարմնամարզություն և շախմատ/ օգտվողների համար 
գ․ համայնքային սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և համայնքային ենթակայության թանգարանների մուտքի համար 
դ․ Կապան քաղաքի Վ․ Սարգսյանի անվան մանկական զբոսայգու բացօթյա դահլիճի տրամադրման համար
4) Համայնքում գրանցված մշակութային կազմակերպությունների, ստեղծագործական խմբերի և  անհատ ստեղծագործողների կողմից համերգային և զվարճանքի միջոցառումների կազմակերպման դեպքում Կապան քաղաքի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճի և կինոդահլիճի տրամադրման համար սահմանել զեղչ` վճարի 50 %-ի չափով, իսկ համայնքային ենթակայության կազմակերպությունների միջոցառումների համար՝  վճարի  100 %-ի չափով 
5) Թույլատրել համայնքի ղեկավարին ընդունել անհատական որոշումներ նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության կազմակերպություններ հաճախող անապահով ընտանիքների երեխաների համար վճարի դրույքաչափի 50%-ի չափով զեղչ սահմանելու մասին: 
8. Սահմանել, որ մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարների գանձման գործառույթները վերապահվում են նախադպրոցական և արտադպրոցական դաստիարակության համապատասխան ՀՈԱԿ-ներին (գանձման ժամկետը՝ մինչև ծառայությունների փաստացի մատուցման ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ):
9․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։  

  • Продолжительность

    26.11.2025 11.12.2025
  • Тип

    Pешение

  • Область

    Местное самоуправление

  • Министерство

    Сюникская область муниципалитет Капана

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 374

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: