Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումները դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու մասին
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
------ --------------------------- 2025 թ. № --------- -Ա
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ և 12-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Դադարեցնել կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված հետևյալ քաղաքացիների տարկետումները՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1111-Ա որոշմամբ տրված՝ Կարեն Արմենի Վարտանյանսի (ծնվ.՝ 08.04.2004 թ., հաշվառման վայրը՝ ք. Երևան, Նորքի 6 փող., 1-ին նրբ. 26/5 տուն, Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարան),
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 18-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» N 78-Ա որոշմամբ տրված՝ Վահե Անդրանիկի Արզումանյանին (ծնվ.՝ 18.07.2005 թ., հաշվառման հասցե՝ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Տնակ 236/059),
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին և կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու մասին» N 1055-Ա որոշմամբ տրված՝ Արթուր Ռաֆիկի Դավթյանին (ծնվ.՝ 27.08.2002 թ., հաշվառման վայրը՝ ք. Երևան, Դավիթաշեն Ձոր 1 թաղ., 44 տուն, Մանչեսթերի համալսարան), Էդուարդ Ալեքսանդրի Գրիգորյանին (ծնվ.՝ 14.10.2006 թ., հաշվառման վայրը՝ ք. Երևան, Կարապետ Ուլնեցու փող., 70/1, բն. 58, Մանչեսթերի համալսարան), Սարգիս Արսենի Կարապետյան (ծնվ.՝ 11.02.2006 թ., հաշվառման վայրը՝ ք. Երևան, Անդրանիկի փող., 77 շ, բն. 27, Շանհայ Ծիաթոն համալսարան) և Նարեկ Նվերի Սարգսյանին (ծնվ.՝ 30.05.2006 թ., հաշվառման վայրը՝ ք. Երևան, Առինջ 23 փ., տուն 3, Կալիֆոռնիայի համալսարան, Լոս Անջելես):
2. Ուժը կորցրած ճանաչել.
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1111-Ա որոշմամբ հաստատված՝ N 1 հավելվածի 3-րդ կետի 8-րդ ենթակետը,
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 18-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» N 78-Ա որոշմամբ հաստատված՝ N 1 հավելվածի 1-ին կետի 5-րդ ենթակետը,
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին և կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու մասին» N 1055-Ա որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 1-ին կետը, 3-րդ կետի 9-րդ ենթակետը, 17-րդ ենթակետը և 69-րդ ենթակետը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Продолжительность
21.11.2025 06.12.2025 -
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
-
Test
Просмотры 586
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .