ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
|
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 42-րդ կետերին, «Տեղական տուրքերի ու վճարների մասին» օրենքի 8-րդ, 9-րդ, 11-րդ, 12-րդ հոդվածներին, 15-րդ հոդվածի 3-րդ մասին և 16-րդ հոդվածին համապատասխան՝ 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում տեղական տուրքերի տեսակները և դրույքաչափերը 2026 թվականի համար՝ համաձայն հավելված 1-ի: 2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում տեղական տուրքերի գծով արտոնությունները և տեղական տուրքի վճարումից հետո գործողության իրականացման առավելագույն ժամկետները 2026 թվականի համար՝ համաձայն հավելված 2-ի։ 3․ Սույն որոշման 1-ին կետով սահմանված տեղական տուրքերի դրույքաչափերը համայնքի գյուղական բնակավայրերում հաշվարկել 0.5, Ջերմուկ քաղաքում՝ 0,75 գործակիցների կիրառմամբ, բացառությամբ «Տեղական տուրքերի ու վճարների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի, որոնց պարագայում դրույքաչափերը հաշվարկել հետևյալ սկզբունքով՝ 1) Հավելված 1-ի 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ և 2-րդ և 3-րդ կետերով սահմանված դրույքաչափերի նկատմամբ գործակից չկիրառել, 2) Հավելված 1-ի 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով և 1․1–ին կետով սահմանված դրույքաչափերի նկատմամբ կիրառել 0,3 գործակիցը։ 3․1․ Սահմանել, որ անկախ սույն որոշման 3-րդ կետում նշված գործակիցների կիրառությունից՝ շինարարության թույլտվության ժամկետները շինարարության թույլտվությամբ սահմանված՝ շինարարության ժամկետի մինչև 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով առաջին անգամ երկարաձգելու դեպքում օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1․1-ին կետով սահմանված տեղական տուրքի դրույքաչափը հաշվարկվում է 0․5 գործակցի կիրառմամբ։ Շինարարության թույլտվության ժամկետների հաջորդ երկարաձգումների դեպքում (անկախ երկարաձգվող ժամկետների տևողությունից) շինարարության թույլտվության երկարաձգման համար տեղական տուրքը հաշվարկվում է օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1․1-ին կետի հիման վրա ավագանու կողմից սահմանված դրույքաչափերով։ 4․ Սահմանել, որ՝ 1) տեղական տուրք վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով), իսկ դրանց բացակայության դեպքում՝ փաստաթղթային. 2) տեղական տուրքը գանձվում է նախքան սույն որոշման հավելված 1-ով սահմանված գործողությունների կատարումը (վավերացումը) և (կամ) թույլտվությունների տրամադրումը կամ համայնքային ծառայությունների մատուցումը, 3) սույն որոշմամբ սահմանված թույլտվությունների տրամադրումը կամ գործողությունների կատարումը կարող է մերժվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված դրանց տրամադրման համար նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու և (կամ) տեղական տուրքի գումարը չվճարելու, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում: 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա։ |
-
Продолжительность
20.11.2025 16.12.2025 -
Тип
Pешение
-
Область
Местное самоуправление
-
Министерство
Вайоц Дзорская область муниципалитет Джермука
-
Test
Просмотры 391
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .