23.11.2025
Առաջարկ ում եմ նախագծում ավելացնել դրույթ, ըստ որի տարկետում տրամադրվի ոչ միայն ավելի բարձր վարկանիշ ունեցող բուհ ընդունվելու դեպքում, այլ նաև այն դեպքերում, երբ ուսանողը մասնակցում է միջազգային գիտական ծրագրերի կամ ստանում է կրթաթոշակ աշխարհի լավագույն 100 բուհերից որևէ մեկում։ Սա կապահովի ոչ միայն կրթության շարունակականությունը, այլ նաև Հայաստանի գիտական ներուժի ինտեգրումը գլոբալ կրթական միջավայրում։
Առաջարկիս ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով.
- Կրթության անընդհատականության ապահովում
- Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների ուսումնառության ընդհատումը կարող է հանգեցնել գիտական և մասնագիտական զարգացման դանդաղեցման։ Տարկետման տրամադրումը բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու համար թույլ կտա պահպանել ձեռքբերումների դինամիկան և խուսափել մարդկային կապիտալի կորուստից։
- Մրցունակության բարձրացում և միջազգային ինտեգրում
- Հայաստանի կրթական համակարգի ինտեգրումը միջազգային առաջատար բուհերի հետ կնպաստի գիտելիքի փոխանակմանը, նորարարական տեխնոլոգիաների ներմուծմանը և մասնագիտական հմտությունների զարգացմանը։ Սա համահունչ է ՀՀ կրթության զարգացման ռազմավարական նպատակներին՝ ապահովել որակյալ կրթություն և միջազգային համագործակցություն։
- Իրավական և սոցիալական արդարություն
- Գործող կարգով գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները կարող են մեկ անգամ ստանալ տարկետում յուրաքանչյուր կրթական ծրագրով։ Նոր առաջարկը հնարավորություն կտա բացառել այն իրավիճակները, երբ ուսանողը զրկվում է կրթությունը շարունակելու իրավունքից միայն այն պատճառով, որ ընդունվել է ավելի բարձր վարկանիշ ունեցող բուհ։
- Բյուջետային ազդեցության բացակայություն
- Նախագծի ընդունումը չի պահանջում լրացուցիչ ֆինանսական ծախսեր պետական բյուջեից, քանի որ տարկետման տրամադրումը կապված չէ ուսման վարձի փոխհատուցման հետ։
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .