ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ 07-011-0358-0139 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,105 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԱՍՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ 07-011-0358-0139 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,105 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԱՍՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ավագանու որոշման նախագիծը կազմվել է Հողային օրենսգրքի 3-րդ և 7-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 59-րդ, 60-րդ և 64-րդ կետերի պահանջների համաձայն։
ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող, ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0358-0139 կադաստրային ծածկագրով 0.105 հեկտար մակերեսով հողամասը համաձայն Առինջ բնակավայրի զարգացման հատակագծի և պատական գրանցման հանդիսանում է բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամաս (24.02.2025 թվականի N 24022025-07-0100 վկայական): Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն որոշմամբ հաստատված համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի Առինջ բնակավայրի գոտեվորման հատակագծի համաձայն 07-011-0358-0139 կադաստրային ծածկագրով հողամասի կառուցապատման համար սահմանված է գոտեվորման ցածրահարկ բնակելի կառուցապատման գոտի՝ ԲՆԿԳ-1/1։ Հողամասի սեփականատերը դիմել է համայնքապետարան և ցանկանում է սահմանված կարգով կառուցել հինգ կիսանկուղային և չորս վերգետնյա հարկ ունեցող բազմաբնակարան բնակելի շենք։ Այդ նպատակի համար անհրաժեշ է համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի Առինջ բնակավայրի գոտեվորման հատակագծում կատարել համապատասխան փոփոխություն։ Փոփոխության առաջարկը սահմանված կարգով ներկայացվել է լիազոր մարմնին, որի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը 2025 թվականի հոկտեմբերի 21-ին տվել է N 2/փ-344 դրական եզրակացությունը։
Ելնելով վերոգրյալից առաջարկում եմ Աբովյան համայնքի Առինջ գյուղի Խ. Աբովյան թաղամասի 10-րդ փողոցի 7 հասցեում գտնվող 07-011-0358-0139 կադաստրային ծածկագրով 0,105 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի մասով համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի Առինջ գյուղի գոտևորման հատակագծում և տեքստային մասում կատարել փոփոխություն՝ սահմանված ցածրահարկ բնակելի կառուցապատման գոտին փոփոխել 4-5 վերգետնյա հարկայնությամբ միջին հարկայնության բնակելի կառուցապատման գոտու՝ ԲՆԿԳ-3։
«Աբովյան hամայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծում 07-011-0358-0139 կադաստրային ծածկագրով 0,105 հեկտար մակերեսով հողամասի մասով փոփոխություն կատարելու մասին» Աբովյան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում։
-
Обсуждалось
18.11.2025 - 03.12.2025
-
Тип
Pешение
-
Область
Градостроителство
-
Министерство
Котайкская область Муниципалитет Абовяна
-
Test
Просмотры 387
Принт