ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1392-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
--- ---------- 2025 թվականի N ---- Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1392-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման ծրագրերը հաստատելու մասին» N 1392-Լ որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված «Մթերատվության բարձրացման փորձնական» ծրագրի՝
1) 8-րդ կետից հանել (հոլշտին, ջերսեյ, սիմենթալ, շվից) բառերը․
2) Ամբողջ տեքստում Տավուշ բառը և դրա հոլովաձևերը փոխարինել Լոռի բառով և դրա համապատասխան հոլովաձևերով, իսկ 29480 թիվը՝ 21960 թվով, 16840 թիվը՝ 12640 թվով․
3) 11-րդ կետի 4-րդ ենթակետի ա․ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝ ««ա․ ունեն տվյալ ոլորտում համապատասխան գործունեությամբ զբաղվելու հավաստագիր ունեցող մասնագետներ (բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությամբ),»․
4) 13-րդ կետի և Տավուշի մարզերը բառերը փոխարինել մարզը, Լոռու մարզը, որը հանդիսանում է հանրապետությունում առաջատար տոհմասելեկցիոն ավանդական տարածաշրջան բառերով․
5) 15-րդ կետի աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝
|
Մարզերը |
Կովերի թիվը՝ 01․01․2024 թ-ի դրությամբ, հազ․ գլուխ |
2025 թ․ |
2026 թ․ |
Ընդամենը |
|||
|
սերմնավորվող կովերի թիվը, գլուխ |
ֆինանսավորման ծավալը, հազ․ դրամ |
սերմնավորվող կովերի թիվը, գլուխ |
ֆինանսավորման ծավալը, հազ․ դրամ |
սերմնավորվող կովերի թիվը, գլուխ |
ֆինանսավորման ծավալը, հազ․ դրամ |
||
|
Արագածոտն |
28484 |
1000 |
10000․0 |
2020 |
20200․0 |
3020 |
30200․0 |
|
Գեղարքունիք |
34217 |
3500 |
35000․0 |
2500 |
25000․0 |
6000 |
60000․0 |
|
Շիրակ |
31580 |
3220 |
32200․0 |
3220 |
32200․0 |
6440 |
64400․0 |
|
Սյունիք |
15716 |
1600 |
16000․0 |
1500 |
15000․0 |
3100 |
31000․0 |
|
Լոռի |
34649 |
|
|
3400 |
34000․0 |
3400 |
34000․0 |
|
Ընդամենը |
144646 |
9320 |
93200․0 |
12640 |
126400․0 |
21960 |
219600․0 |
․
6) 22-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝
22․ Նախարարությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և ծրագրի 11-րդ կետի 4-րդ ենթակետով, 19-րդ և 20-րդ կետերով սահմանված դրույթներին համապատասխանության վերաբերյալ գրավոր տեղեկացնում մարզպետի աշխատակազմին։»․
7) 23-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝ «23․ Եթե պայմանագիրը կնքելուց հետո Կազմակերպությունը չի կատարել պայմանագրային պարտավորությունները, ապա պայմանագրով սահմանված ժամկետի ավարտից հետո 5 օրվա ընթացքում լուծվում է ծառայություններ մատուցելու վերաբերյալ Կազմակերպության հետ կնքված պայմանագիրը և Կազմակերպությանը վճարված գումարից չկատարված պայմանագրային պարտավորություններին համապատասխան գումարը մեկամսյա ժամկետում ենթակա է վերադարձման պետական բյուջե։»․
8) 24-րդ կետի 10 թիվը փոխարինել 45 թվով․
9) 26-րդ կետի պետք բառը փոխարինել կարող բառով․
10) 27-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝ «27․ Տվյալ Համայնքում կամ Բնակավայրում կովերի արհեստական սերմնավորում իրականացրած Կազմակերպությունը յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Համայնքի կամ Բնակավայրի ղեկավարին է ներկայացնում նախորդ ամսվա ընթացքում իր կողմից կատարված սերմնավորման ծավալների վերաբերյալ հաշվետվություն, որում պետք է նշված լինի տնտեսավարողի անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը, սերմնավորման ամսաթիվը, սերմնավորված կովի ականջապիտակի գույքային համարը, ցլի անունը և գույքային համարը։ Հաշվետվությանը կցվում է ծառայությունների մատուցման երկկողմ պայմանագիրը (կազմակերպության և տնտեսավարողի միջև)։»․
11) 28-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝ «28․ Համայնքին կամ Բնակավայրին տրամադրված հաշվետվությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրվում է և ներկայացվում Մարզպետի աշխատակազմ, որն էլ այն 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Նախարարություն՝ ըստ համայնքների նշելով նախորդ ամսվա ընթացքում սերմնավորված կովերի թիվը, տնտեսավարողի անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը, սերմնավորման ամսաթիվը, սերմնավորված կովի ականջապիտակի գույքային համարը, ցլի անունը և գույքային համարը։»․
12) 33-րդ կետի Պայմանագրում բառը փոխարինել Հաշվետվությունում բառով, 25 թիվը փոխարինել 35 թվով.
13) 35-րդ կետի 294 մլն 800 թիվը փոխարինել 219 մլն 600 թվով.
14) 36-րդ կետի 12640 թիվը փոխարինել 9320 թվով, իսկ 126400 թիվը փոխարինել 93200 թվով, 16840 թիվը փոխարինել 12640 թվով, իսկ 168400 թիվը փոխարինել 126400 թվով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
-
Обсуждалось
19.11.2025 - 04.12.2025
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
-
Test
Просмотры 529
Принт