Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի №1876-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

__ __________ 2025 թվականի N -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N1876-Ն  ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1 Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ 2025 թվականի ընթացքում սակագնային արտոնություն կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին N1876-Ն որոշումը լրացնել նոր 2.1-2.6-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«21 Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն իրականացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N134 որոշմամբ տրամադրված սակագնային արտոնության վերականգնում՝ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված սուբյեկտների նկատմամբ՝ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նշված սուբյեկտների կողմից 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ չձևակերպված քանակի չափով։ Արտոնության վերականգնումը չձևակերպված քանակի չափով իրականացվում է ըստ ժամանակագրական սկզբունքի հաջորդականության (սկսած առավել վաղ ձևակերպվածից)՝ մաքսային հայտարարագրի և(կամ) մաքսային մուտքի օրդերի գրանցման օրվա, ժամի, րոպեի  հերթականությամբ, սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված այն սուբյեկտների նկատմամբ, ովքեր սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված 5000 հատ չափաքանակը սպառվելուց հետո իրականացրել են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպում և կատարել են համապատասխան վճարումները:

22 Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն՝ մինչև 2026 թվականի հունվարի 10-ը իր պաշտոնական կայքում հրապարակում է  սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված այն տրանսպորտային միջոցների նույնացման համարը (VIN), մաքսային հայտարարագրի և(կամ) մաքսային մուտքի օրդերի համարը, գրանցման օրը, ժամը, րոպեն,  որոնց հայտարարատուները սույն որոշման 21-ին կետին համապատասխան իրավունք են ստանում մաքսային հայտարարագրի և(կամ) մաքսային մուտքի օրդերի փոփոխման  միջոցով օգտվել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման համար  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N134 որոշմամբ տրամադրված սակագնային արտոնությունից։

23 Սույն որոշման 22-րդ կետին համապատասխան հրապարակված ցանկում ներառված տրանսպորտային միջոցների հայտարարատուները, բացառությամբ սույն որոշման 25-րդ կետով սահմանված դեպքի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N134 որոշմամբ տրամադրված սակագնային արտոնությունը վերականգնելու համար՝ պետք է  մաքսային հայտարարագրի կամ մաքսային մուտքի օրդերի փոփոխման համար՝ մինչև 2026 թվականի հունվարի 31-ը ներառյալ դիմեն  այն մաքսային մարմին, որտեղ իրականացվել է մաքսային ձևակերպումը։

24. 2026 թվականի փետրվարի 1-ի դրությամբ, 23-րդ կետի համաձայն մաքսային մարմին չդիմելու դեպքում, սույն որոշման 21-ին կետում նշված չափաքանակը սպառված չլինելու պարագայում,  Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն երեք աշխատանքային օրվա ընթացքում իր պաշտոնական կայքում հրապարակում է սույն որոշման 22-րդ կետում նշված չափանիշներին համապատասխանող նոր ցանկ սույն որոշման 21-ին կետում նախատեսված հաջորդականությանը համապատասխան, որտեղ  չեն ներառվում 22-րդ կետի համաձայն արդեն իսկ հրապարակված ցանկում ներառված տրանսպորտային միջոցները։

25 Սույն որոշման 22-րդ և 24-րդ կետերի համաձայն կազմվող ցանկում չեն ներառվում և (կամ) արտոնության վերականգնումը չի կիրառվում այն տրանսպորտային միջոցների նկատմամբ, որոնց գծով պահպանված չէ Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի N130 որոշման 7138-րդ կետի 3-րդ պարբերության և  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N107 որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված 3-րդ հավելվածի 9-րդ կետի 5-րդ և 6-րդ պարբերության պահանջները։

2.6 Սույն որոշման 21-ին կետում նշված արտոնության վերականգնման համար սույն որոշման 2.3-րդ կետով սահմանված կարգով հայտարարատուները կարող են դիմել մինչև 2026 թվականի մարտի 31-ը ներառյալ։»։

2 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

 

Հայաստանի  Հանրապետության

վարչապետ                                                                     Ն Փաշինյան

 

 

                      

  • Обсуждалось

    18.11.2025 - 03.12.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика, Экономическая

  • Министерство

    Министерство экономики

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 644

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: