ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
« » « » 2025թ. N - Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 71-րդ, 72-րդ, 73-րդ, 74-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ հոդվածով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել՝
1) Երևան քաղաքի 2026 թվականի բյուջեն՝
ա. եկամուտների գծով՝ 151,455,005.4 հազ. դրամ,
բ. ծախսերի գծով՝ 156,777,815.5 հազ. դրամ,
գ. դեֆիցիտը (պակասուրդը) 5,322,810.1 հազ. դրամ։
2) Երևանի 2026 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերի եկամուտներն՝ ըստ ձևավորման աղբյուրների՝ համաձայն N 1 հավելվածի.
3) Երևանի 2026 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումներն՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ համաձայն N 2 հավելվածի.
4) Երևանի 2026 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 3 հավելվածի.
5) Երևանի 2026 թվականի բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն N 4 հավելվածի.
6) Երևանի 2026 թվականի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն N 5 հավելվածի.
7) Երևանի 2026 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 6 հավելվածի.
8) Որոշման N 6 հավելվածով հաստատված հատկացումների վերծանումը՝ ըստ Երևանի վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների)՝ համաձայն N 7 հավելվածի:
2. Թույլատրել Երևանի քաղաքապետին սահմանել սույն որոշմամբ հաստատված բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման դրամաշնորհների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը՝ ըստ ստացող կազմակերպությունների։
3. Թուլատրել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշմամբ հաստատված ծախսային ծրագրերի միջև վերաբաշխումներ իրականացնել հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 10 տոկոսի սահմաններում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
-
Обсуждалось
17.11.2025 - 02.12.2025
-
Тип
Pешение
-
Область
Территориальное управление и развитие
-
Министерство
Мэрия Еревана
-
Test
-
Հանրային հարցման ամսաթիվ
27.11.2025
-
Հանրային հարցման հասցե
В ходе общественных обсуждений 27 ноября 2025 года в 15:00 в зале для брифингов 5-го этажа административного здания мэрии Еревана, расположенного по улице Аргишти, д. 1, состоятся открытые общественные слушания.
Просмотры 473
Принт