Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Մթնոլորտային օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակի և կրիտիկական բեռնվածության շեմի վերաբերյալ կարգը հաստատելու մասին»

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 Սաթենիկ Վարդանյան 20.11.2025 11:02:10 Частично принято

Առաջարկ

«Նախագծի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով առաջարկվում է մթնոլորտային օդում առկա ծծմբի և ազոտի միացությունների ազդեցության գնահատման համակարգում ներառել տեղական էկոհամակարգերի դիմադրողականության և վերականգնողական հզորության քանակական ցուցանիշները։

Սա հնարավորություն կտա ճշգրտել տարածքային կրիտիկական բեռնվածության շեմերը, կատարել ռիսկերի ավելի նպատակային գնահատում և սահմանել էկոլոգիական առաջնահերթության բարձր գոտիներ՝ համահունչ ICP Modelling and Mapping և EMEP/UNECE պահանջներին։»

Ձեր առաջարկն ընդունվել է ի գիտություն, բայց սույն նախագծում մթնոլորտային օդում առկա ծծմբի և ազոտի միացությունների ազդեցության գնահատման համակարգում  տեղական էկոհամակարգերի դիմադրողականության և վերականգնողական հզորության քանակական ցուցանիշները ներառելու անհրաժեշտությունը բացակայում է։ Համաձայն «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված լիազորության՝  Կառավարությունը հաստատում է մթնոլորտային օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակները և  հաստատում է կրիտիկական բեռնվածության շեմի վերաբերյալ կարգը։ Համաձայն նախագծի՝ սահմանվում են մթնոլորտային օդում ազոտի օքսիդների (NOx) և ծծմբի օքսիդի կրիտիկական մակարդակները, որը կիրառվում է բոլոր բնական էկոհամակարգերի համար և համահունչ է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին» N 666-Լ որոշմամբ  սաhմանված մոտարկման ենթակա Եվրոպական պառլամենտի և Խորհրդի 2008 թվականի մայիսի 21-ի  «Մթնոլորտային օդի որակի ու Եվրոպայում առավել մաքուր օդի մասին»2008/50/ԵՄ , ինչպես նաև  այդ հրահանգը փոփոխող Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2024 թվականի հոկտեմբերի 23-ի «Շրջակա միջավայրի օդի որակի և Եվրոպայի համար ավելի մաքուր օդի վերաբերյալ» 2024/2881/ԵՄ  հրահանգների դրույթներին։ 

Նախագծով սահմանվում է նաև կրիտիկական բեռնվածության շեմի վերաբերյալ ընթացակարգը, որում հստակ սահմանված են այն բոլոր  անհրաժեշտ նվազագույն ցուցանիշները, որոնք անհրաժեշտ են բնական էկոհամակարգերում կրիտիկական բեռնվածության հաշվարկման համար (հողի քիմիական կազմի ցուցանիշներ (հողի թթվայնության (pH), կալիումի (K), կալցիումի (Ca), մագնեզիումի (Mg) պարունակությունները), մթնոլորտային տեղումների քանակ ու քիմիական բաղադրություն, էկոհամակարգի տեսակ, ջրաքանակի հոսք, բուսածածկույթի հատկանիշներ)։ Նախագծով  սահմանված են կրիտիկական բեռնվածության հաշվարկման ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտվածության մասին» կոնվենցիայի (CLRTAP) «Թթվայնացման, էվտրոֆացման և գետնամերձ օզոնի նվազեցման մասին» Գյոթեբորգի արձանագրությամբ մշակված մեթոդաբանությունները (էմպիրիկ, պարզ զանգվածային հաշվեկշռի հաշվարկում, մոդելավորման մեթոդներ)։ Հետևաբար՝ անհրաժեշտությունը բացակայում է սույն նախագծում առաջարկը ներառելը, ավելին՝ երբ որ մեկնարկվեն նախագծով սահմանված մեթոդաբանությամբ Հայաստանի Հանրապետության բնական էկոհամակարգերի համար կրիտիկական բեռնվածության շեմերի հաշվարկումը և դրա հիման վրա Հայաստանի Հանրապետության բնական էկոհամակարգերի կրիտիկական բեռնվածության կազմման քարտեզագրական աշխատանքները՝ հաշվի կառնվեն նաև տեղական էկոհամակարգերի՝  սույն նախագծով սահմանված ցուցանիշների առանձնահատկությունները։

 

 

 

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: