ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ (ԵՂԵԳՆԱՁՈՐ, ՄԱԼԻՇԿԱ, ԳԼԱՁՈՐ, ԳԵՏԱՓ ԵՎ ՎԵՐՆԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ) ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ԵՎ ՆԱԽԱԳԾՈՎ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ (ԵՂԵԳՆԱՁՈՐ, ՄԱԼԻՇԿԱ, ԳԼԱՁՈՐ, ԳԵՏԱՓ ԵՎ ՎԵՐՆԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ) ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ԵՎ ՆԱԽԱԳԾՈՎ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի (Եղեգնաձոր, Մալիշկա, Գլաձոր, Գետափ և Վերնաշեն բնակավայրեր) գոտևորման նախագիծը և նախագծով առաջարկվող հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխությունները հաստատելու մասին» Եղեգնաձոր համայնքի ավագանու որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի 9-րդ, 23-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման» կարգի 3-րդ կետի 4-րդ ենթակետի, 54-րդ և 60-րդ կետերի պահանջների կատարումով:
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները․
Եղեգնաձոր համայնքի գոտևորման նախագիծը հաստատելու համար հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի հունվարի 26-ի N 2-12 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման» կարգի պահանջները։
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի հունվարի 26-ի N 2-12 դրական եզրակացությունը Եղեգնաձորի համայնքապետարանը ստացել է 2022 թվականի փետրվարի 8-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի N 01/07․2/0852-22 գրությամբ, որից հետո Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 24-ի N 21-Ա որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքը (Եղեգնաձոր, Մալիշկա, Գլաձոր, Գետափ և Վերնաշեն բնակավայրեր) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Վայոց ձոր-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը։ Նշված որոշումը կրում է անհատական բնույթ։
Նախագծի ընդունումը պայմանավորված է իրավական ակտի բնույթի փոփոխմամբ, քանի որ նախկինում ընդունված իրավական ակտը անհատական բնույթի է, սակայն այն պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար և պետք է լիներ նորմատիվ բնույթի։ Նախագծով ներկայացվող որոշման ընդունմամբ՝ ուժը կորցրած կճանաչվի Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 24-ի N 21-Ա որոշումը։
3․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունմամբ կապահովվի քաղաքաշինության բնագավառում Եղեգնաձոր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները, ինչպես նաև՝ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի (Եղեգնաձոր, Մալիշկա, Գլաձոր, Գետափ և Վերնաշեն) տարածական պլանավորման համաչափ զարգացման քաղաքականությունը։
4. Իրավական ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը
Քանի որ որոշման նախագիծը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար, հետևաբար Նախագիծը կրում է նորմատիվ բնույթ՝ պարունակելով վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է կարգավորելու համայնքում քաղաքաշինության բնագավառի հետ կապված իրավահարաբերությունները։
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ (ԵՂԵԳՆԱՁՈՐ, ՄԱԼԻՇԿԱ, ԳԼԱՁՈՐ, ԳԵՏԱՓ ԵՎ ՎԵՐՆԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ) ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ԵՎ ՆԱԽԱԳԾՈՎ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի (Եղեգնաձոր, Մալիշկա, Գլաձոր, Գետափ և Վերնաշեն բնակավայրեր) գոտևորման նախագիծը և նախագծով առաջարկվող հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխությունները հաստատելու մասին» Եղեգնաձոր համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման առնչությամբ ուժը կորցրած կճանաչվի Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 24-ի՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայացված գոտևորման նախագիծը հաստատելու մասին» N 21-Ա որոշումը։
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ (ԵՂԵԳՆԱՁՈՐ, ՄԱԼԻՇԿԱ, ԳԼԱՁՈՐ, ԳԵՏԱՓ ԵՎ ՎԵՐՆԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ) ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ԵՎ ՆԱԽԱԳԾՈՎ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի (Եղեգնաձոր, Մալիշկա, Գլաձոր, Գետափ և Վերնաշեն բնակավայրեր) գոտևորման նախագիծը և նախագծով առաջարկվող հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխությունները հաստատելու մասին» Եղեգնաձոր համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունմամբ Եղեգնաձոր համայնքի բյուջեում փոփոխություններ չեն նախատեսվում:
-
Продолжительность
17.11.2025 05.12.2025 -
Тип
Pешение
-
Область
Местное самоуправление
-
Министерство
Муниципалитет Егегнацора Вайоц Дзорской области
-
Test
Просмотры 327
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .