Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ

ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).
«Երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության կազմակերպման և ավարտական
քննությունների անցկացման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի
և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունումը պայմանավորված է «Կրթության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 3.5-
րդ կետով։
Հրամանի նախագծի ընդունման նպատակն է սահմանել երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում
սովորողների ընդունելության, ինչպես նաև ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման միասնական
մոտեցումներ ու հստակ կարգավորում, ինչը կնպաստի տվյալ ոլորտի կրթական գործընթացների արդյունավետության
բարձրացմանը և իրավական հստակության ապահովմանը։
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Ներկայումս երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում (Այսուհետ՝ դպրոց) ընդունելության
կազմակերպման և ավարտական քննությունների անցկացման գործընթացները հստակ սահմանված չեն միացյալ նորմատիվ
իրավական ակտով։ Գործող կարգավորումները մասնակի են, որոշ դեպքերում՝ տարբերակված ըստ դպրոցների, ինչը
բարդացնում է ընդունելության և քննությունների միասնական մոտեցումների ապահովումը։
Միևնույն ժամանակ, կրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները, ինչպես նաև «Կրթության մասին» օրենքում
կատարված փոփոխությունները պահանջում են համապատասխանեցում ենթաօրենսդրական ակտերի մակարդակով՝
ապահովելու համար իրավական հստակություն, թափանցիկություն և գործընթացների կանխատեսելիություն։
Ներկայիս իրավիճակում բացակայում են նաև միասնական պահանջներ ընդունելության քննությունների ձևերի, գնահատման
չափանիշների և ավարտական քննությունների կազմակերպման սկզբունքների վերաբերյալ, ինչը հանգեցնում է տարբեր
կրթական հաստատություններում կիրառվող մոտեցումների անհամաչափության և գնահատման սուբյեկտիվության ռիսկերի։
Այսպիսով, անհրաժեշտ է մշակել և հաստատել կարգ, որը կհաստատի ընդհանուր կանոններ և ընթացակարգեր՝ ապահովելով
ոլորտի իրավական հստակությունը և կրթական գործընթացների արդյունավետությունը։
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Առկա խնդիրների լուծման նպատակով առաջարկվում է մշակել և ընդունել «Երաժշտական, արվեստի, գեղարվեստի և
պարարվեստի դպրոցների ընդունելության կազմակերպման և ավարտական քննությունների անցկացման կարգը հաստատելու
մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանը։ Առաջարկվող կարգի ընդունումը
հնարավորություն կտա ստեղծել իրավական միասնական դաշտ ոլորտի բոլոր հաստատությունների համար, ապահովել
կրթական գործընթացների կազմակերպման կանխատեսելիություն և վերահսկելիություն, ինչպես նաև կնպաստի արվեստի
կրթության որակի բարձրացմանը և կառավարման արդյունավետության աճին։
4. Կարգավորման առարկան
Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն Հայաստանի Հանրապետության երաժշտական, արվեստի, գեղարվեստի և
պարարվեստի դպրոցների՝ նախագծով նախատեսվող գործընթացները:
5. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը.

«Երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության կազմակերպման և ավարտական
քննությունների անցկացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի
հրամանի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել դպրոցներում ընդունելության ու ավարտական քննությունների
կազմակերպման իրավական հստակ և միասնական կարգավորում, վերացնել ոլորտում առկա տարբերակված և
չկարգավորված մոտեցումները, ապահովել ընդունելության և քննությունների թափանցիկ, արդար և հավասար պայմաններ
բոլոր մասնակիցների համար, նպաստել մշակութային կրթության համակարգի կառավարման արդյունավետության և
կրթական ծառայությունների որակի բարձրացմանը:
Արդյունքում ձևավորվելու է իրավական և կազմակերպական միասնական դաշտ, որը կնպաստի մշակութային կրթության
շարունակական զարգացմանը և կրթական գործընթացների որակի բարելավմանը։
6. Իրավական ակտի մշակման գործընթացում ներգրավված մարմիններ՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

«Երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության կազմակերպման և ավարտական
քննությունների անցկացման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի
և սպորտի նախարարի հրամանի նախագծի պետական բյուջեի  ծախսերի ավելացում կամ եկամուտների նվազեցում չի
նախատեսում:

  • Обсуждалось

    14.11.2025 - 30.11.2025

  • Тип

    Приказ решение

  • Область

    Современное искусство

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1483

Принт

Предложения

Սոնա Հովհաննիսյան

26.11.2025

Ողջունում եմ նախագիծը գաղափարական առումով և ակնկալում նրա ուժի մեջ մտնելը։Առա

ջարկում եմ և շատ ուրախ կլինեմ, որ այս առումով առաջարկս ընդունվի և կյանքի կոչվի այսչափ կարևոր խնդիրը։ Դպրոցական ծրագրում վերականգնել ազգային երգ ու պարի դասաժամերը։ Այն մեծ դեր ունի մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության և կրթության գործում, նպաստում է ազգային արժեքների պահպանմանը և սերնդեսերունդ փոխանցմանը։ Վստահաբար նշեմ, որ այն մի ձև է, սովորողներին հաղորդակից դարձնել ազգայինին, հայեցիին, հայկականին։ Հայցում եմ հետևողական վերաբերմունք։ Կանխավ, շնորհակալություն

Մարգարիտ Հովհաննիսյան

16.11.2025

Հաշվի առնելով, որ հանրակրթական դպրոցներում մինչև հինգերորդ դասարանի երկրորդ կիսամյակ սովորողները միավորային (բալային) գնահատում չեն ստանում՝ նպատակ ունենալով նվազեցնել նրանց վրա հոգեբանական ճնշումը, խուսափել վաղ տարիքից մրցակցային միջավայրի ձևավորումից և ապահովել ուսումնական գործընթացի սահուն, բնական և զարգացնող ընթացքը, նպատակահարմար է նույն մոտեցումը կիրառել նաև երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում սովորողների նկատմամբ։

Վերջիններիս կրթական ծրագրերը միտված են ստեղծագործական կարողությունների բացահայտմանը, անհատական տեմպով զարգացմանը և հետաքրքրության խրախուսմանը, ուստի վաղ տարիքից միավորային գնահատման կիրառումը կարող է առաջ բերել ավելորդ սթրես, անհանգստություն և հիասթափության զգացում՝ դրանով իսկ խոչընդոտելով ուսուցման նկատմամբ դրական մոտիվացիայի ձևավորումը։

Այդ հիմքով առաջարկվում է այն կարգավորման մշակումը, համաձայն որի՝

  • մինչև հինգերորդ դասարանի երկրորդ կիսամյակ սովորողներին արվեստի, երաժշտական, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում ևս չկիրառել միավորային գնահատում,
  • ապահովել գնահատման որակական և խրախուսող ձևերի կիրառում, որոնք կնպաստեն երեխայի ինքնավստահության, ստեղծագործական կարողությունների և ուսումնական հետաքրքրությունների կայուն զարգացմանը,
  • սահմանել մեկ միասնական մոտեցում, որը կբացառի վաղ տարիքում միավորային գնահատման պատճառով առաջացող սթրեսի ու հիասթափության ռիսկերը և կերաշխավորի բոլոր սովորողների բարեկեցիկ ու անվտանգ կրթական միջավայրը։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: