Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
  

---- -------------------- 2025 թվականի N ___

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»  օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի, Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է`      
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի 2026 թվականի բյուջեն՝
1) եկամուտների գծով` 7 576 000.0
   հազար դրամ. 
2) ծախսերի գծով` 7 576 000.0 հազար դրամ.       
3) դեֆիցիտը (պակասուրդը)` 0.0 հազար դրամ:    
2.
 Աբովյան համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորմանն ուղղել տարեսկզբի ազատ մնացորդը` 0.0  հազար դրամ: 
3. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները` համաձայն հավելված 1-ի:   
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի
  գործառնական դասակարգման` համաձայն հավելված 2-ի:  
5. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ
  բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելված 3-ի:  
6. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի
 հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)` համաձայն հավելված 4-ի:    
7. Հաստատել բյուջեի
 հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հավելված 5-ի։    
8. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և
 տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 6-ի։      
9.
 Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում  կատարել բյուջեն հաստատելու մասին` համայնքի ավագանու ընդունած որոշմանը չհակասող վերաբաշխումներ: Համայնքի ղեկավարի կատարած փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեի մասին որոշմամբ սահմանված չափաքանակները։
10.
  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։

 



ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
                                        ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ

  • Обсуждалось

    14.11.2025 - 29.11.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая

  • Министерство

    Котайкская область Муниципалитет Абовяна

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1722

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Կարապետ Իսրայելյան

14.11.2025

Առաջարկը կապված է Բալահովիտ Ծաղկունք 2րդ փողոց 49/12 Եվ տվյալ փողոցի թվով 15 հասցեների գլխավոր ճանապարհները ասֆալտապատել Եվ ջրով ապահովել որոշակի չափով Եվ կմասնակցեն այդ գործընթացին բնակիչները նույն պես գազամատակարարման ջրագծի կառուցման մասով

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: